воскресенье, 27 октября 2013 г.

Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին

1.Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան կանայք:

2. Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:

3. "Ձախլիկների" օրը նշվում է օգոստոսի 13-ին: Այս տոնը նշվում է 1992թ-ից:

4. Նյու Յորքի Սեյնթ Լոուրենս համալսարանի կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախլիկների մեջ մտավոր բարձր զարգացածություն ունեցողները 140-ով շատ են` աջլիկերի համեմատությամբ:

5. Մայրերը, որոնց տարիքը գերազանցում է 40-ը, ավելի հավանական է, որ լույս աշխարհ բերեն ձախլիկ երեխա` համեմատած 20-ամյա մայրերի հետ:

6. Էսկիմոսների մոտ ամեն ձախլիկ համարվում է կախարդ: Մարոկկոյում ձախլիկներին անվանում են s'da (նշ.` սատանա): Ինկերի մոտ ձախլիկները ունակ են բուժել հիվանդներին:

7. Շատ մահմեդական երկրներում մարդկանց արգելում են ուտել ձախ ձեռքով, որը համարվում է "ոչ մաքուր": Անգամ ձախ ձեռքի ցույց տալը հասարակական վայրերում օրենքով արգելվում է որոշ մուսուլմանական երկրներում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում:

8. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում:

9. Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար:

10. Ուղեղի աջ և ձախ մասի միջև կապն ավելի արագ է ձախլիկների մոտ:

11. Պատմականորեն համարվում է, որ ձախ մասը ավելի թույլ է. ավելի "կանացի" է:

12. Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ: Նորածինները, որոնք Апгар սանդղակով ստացել են ցածր միավորներ, հաճախ լինում են ձախլիկներ:

13. Գիտնականները պարզել են, որ ձախլիկները ավելի ուշ են հասունանում, քան աջլիկները:

14. Միայն մարդկության 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ:

15. Հետազոտությունները պարզել են, որ եթե ձախլիկը վնասի իր դոմինանտ ձեռքը, ապա ավելի շուտ կսովորի օգտագործել մյուսը, քան աջլիկները:

16. Գիտնականները պարզել են, որ ձախլիկի ուղեղը վատ զգացմունքները ընդունում է բուռն:

 17. Երբ նորածնին դնում են փորիկի վրա, աջլիկները թեքում են գլուխը աջ, իսկ ձախլիկները` ձախ:

0 коммент.:

Отправить комментарий