Մաթեմատիկան պետք է սիրել նրա համար, որ կարգի է բերում մեր միտքը:

Ուսումը կանոններն է սովորեցնում, փորձը` բացառությունները:

Մաթեմատիկան գիտություն է,իսկ թվաբանությունն` իմաստություն:

Ոչ հստակ մտքերի համար մաթեմատիկական սիմվոլներ չկան:

понедельник, 27 января 2014 г.

Մաթեմատիկան խոհանոցում

                                  


      Այս աշխատանքում  առանձնացրել եմ այն մաթեմատիկական թեմաները, որոնք  պետք է իմանա սովորողը՝ որպես  ապագա խոհարար:  Թեմաներն ընտրելիս  խորհրդակցել եմ խոհարար Ա.Զառայի հետ, համատեղ կատարել ենք մի քանի դաս խոհանոցում՝՝  համատեղելով մաթեմատիկան և խոհարարությունը: Աշխատանքը կատարել ենք ուսումնական ճամբարի ժամանակ, քանի որ այդ ընթացքում խոհարարներն  առանձին ջոկատով էին հանդես գալիս  և ավելի հեշտ էր համատեղ դաս կազմակերպել: Հոդվածում ներկայացված բաղադրատոմսերն ևս առաջարկել է  Ավ.Զառան:  Հաշվարկերը  կատարել է  Մելքոնյան Արթուրը՝ ապագա խոհարար, Քոլեջ արհեստներ դպրոցի սովորողը:

Աշխատանքի նպատակը՝

·               հասկանալ մաթեմատիկայի դերը և կարևորությունը խոհանոցում,
·               կարողանալ կազմել ճիշտ համամասնություն  բաղադրատոմսերի համար,
·               կարողանալ փոփոխել համամասնությունն   անհրաժեշտության դեպքում:

Իրականում ցանկացած  կերակուր պատրաստելու  ընթացքում՝ այդ թվում սկսած մթերքի ձեռքբերումից,  գումարի ծախսից,   պահանջվում են մաթեմատիկական որոշ գիտելիքներ:  Ենթադրվում է, որ  կրտսեր դպրոցում մաթեմատիկական  թեմաները սովորողն արդեն  յուրացրել է:

1.Առաջինը, որ ցանկանում եմ նշել <<Մեծությունների հարաբերություն>> թեման է: Նախ սահմանենք հարաբերություն ասելով ինչ ենք հասկանում մաթեմատիկայում, հետո կուսումնասիրենք թեմայի կիրառումը խոհարարության մեջ:
Սահմանում: Երկու մեծությունների քանորդը մաթեմատիկայում անվանում են  մեծությունների հարաբերություն, կամ պարզապես հարաբերություն:
Այս թեման խիստ առնչվում է խոհարարության հետ: Բերենք օրինակ,
եթե բաղադրատոմսում  առկա է 1 ձու և 2 բաժակ ալյուր, ապա նրանց  հարաբերությունն  ասում ենք կազմում է մեկը երկուսի, բայց մաթեմատիկորեն գրվում է այսպես՝ 1:2, կամ ½ :

Դիցուք  ունենք որևէ  թխվածքաբլիթի բաղադրատոմս՝
·               1 բաժակ ալյուր
·               1/2 թ.գդալ սոդա
·               1/2 թ.գդալ աղ
·               1/2 բաժակ յուղ
·               1/3 բաժակ շաքարավազ
·               1ձու
·               1/2 թ.գդալ վանիլին
Այս բաղադրատոմսով ստացվում է 3 տասնյակ թխվածքաբլիթ: Եթե դուք ցանկանում եք ստանալ 9 տասնյակ թխվածքաբլիթ, ապա պետք է բոլոր բաղադրիչները բազմապատկել 3-ով, պետք է նաև համոզվել,  որ բաղադրիչների հարաբերությունը ինչպես նախկինում  նույնն է մնացել: Մասի գաղափարն առաջանում է այն ժամանակ, երբ դուք ունեք հավասար հարարաբերություն, օրինակ 2:4, 4:8: Երկու անհավասար հարաբերության ժամանակ , ինչպիսին է  3:16,  1:3  չի  բերում համամասնության: Հարաբերությունը պետք է լինի հավասար: Ավելի մանրամասն ցույց տանք՝ կազմելով հարաբերություն: Սկզբի համար պետք է պարզել, ինչքան ալյուր է պետք 9 տասնյակ թխվածքաբլիթ ստանալու համար: Դրանից հետո կարելի է հաշվել  մնացած բաղադրիչները: Այսպիսով՝ կստանանք,՝

1 բաժակ- 3 տասնյակ թխվածքաբլիթ
x բաժակ- 9 տասնյակ թխվածքաբլիթ
Գտնենք x-ի արժեքը:
1 . 9= 3.  x
x=3 (բաժակ ալյուր)

Այսպիսով մեզ  անհրաժեշտ է 3 բաժակ ալյուր:
Այս հարաբերությամբ  կարող եք գտնել մնացած բաղադրիչների համամասնությունը  բաղադրատոմսի մեջ, այսինքն՝ բոլոր բաղադրիչները պետք է բազմապատկել 3-ով:
Եթե բաղադրատոմսի մեջ անհրաժեշտ լիներ ¾ բաժակ շաքարավազ, այդ դեպքում կունենանք՝
¾ բաժակ- 3 տասնյակ թխվածքաբլիթ
x բաժակ- 9 տասնյակ թխվածքաբլիթ
¾  . 9=  3 .  x
x=9/4 բաժակ ալյուր

Ինչպես նկատում եք լավ խոհարարն  այս հարաբերությունը ճիշտ կազմելու և լուծելու համար  պետք է հասկանա կոտորակներ, հավասարումներ թեման:

2.Ինչպես մաթեմատիկայում այնպես էլ խոհարարությունում լայն կիրառություն ունի <<Մեծությունների չափումը>>  թեման: Բերենք օրինակ,
եթե բաղադրատոմսում անհրաժեշտ է ½ բաժակ յուղ, իսկ մեր սպասքի տարողականությունը   միլիլիտրով էապա պետք հաշվի առնել , որ
1բ= 237 մլ                     
1/2բաժ=118 ,5մլ

 Խոհարարն անհրաժեշտությունից ելնելով կարող է փոփոխել չափման միավորները:

3. Ինչպես վերահաշվարկենք   մթերքի քանակը, եթե մեզ անհրաժեշտ  տարրայի ֆորման ունի այլ տեսք, այլ չափ:
Այստեղ կարևոր դեր է խաղում մթերքի ծավալը: Փորձենք հաշվարկել բաղադրիչների քանակը որևէ խմորի բաղադրատոմսի համար: Ենթադրենք,  երբ ես թխում եմ  խմոր  23սմ տրամագծով  շրջանային ֆորմայում,  խմորի բարձրությունը ստացվում է 5 սմ: Թխելով   28սմ անկյունագծով  մեկ այլ շրջանային ֆորմայում,  ինչպես պահպանել խմորի բաղադրիչների համամասնությունը, որ նորից ստացվի բարձրությունը 5 սմ : Կատարենք մթերք  ճիշտ վերհաշվարկ:




Հարաբերությունը ստանալուց հետո, տեսնում ենք, որ  բաղադրատոմսի բաղադրիչները պետք է  մեծացնել 1,5 անգամ:
Օրինակ՝ 6 ձվի ձոխարեն,  պետք վերցնել 9 ձու և այլն:
Նման ձևով կարող ենք հաշվել,  եթե ամանը լինի ոչ թե շրջանաձև, այլ քառակուսի:
Օրինակից պարզ է դառնում, որ լավ խոհարարը պետք է իմանա
 տասնորդական կոտորակները, մակերես, ծավալ, քառակուսի արմատ թեմաները:

 4.Բերել մեկ միավորի:

Բաղադրատոմս:
Ենթադրենք թխվածքի համար մեզ պետք է՝ 4 ձու, 180 գրամ ալյուր, 120 գրամ շաքար, 80 գրամ յուղ:Ինչքան մթերք է անհրաժեշտ 3 ձվի համար: Մաթեմատիկորեն ասած, բոլոր բաղադրիչները բերենք  մեկ միավորի, տես գծագիրը՝

4 ձու
180 գ ալյուր
120գ  շաքար
80գ  յուղ
Բոլոր բաղադրիչները բաժանենք 4 -ի



 1 ձու
 45գ  ալյուր
 30 գ շաքար
20գ   յուղ
Բազմապատկենք
3 –ով




3 ձու
135գ   ալյուր
 90գ  շաքար
 60գ  յուղ




Այստեղ շատ կարևոր  է այն, որ մթերքի քանակը փոխվում է, բայց նրանց համամասնությունը չի փոխվում: Այսպիոսով կարող ես բաղադրատոմսում կատարել կատարել մթերքի քանակի փոփոխություն, պահելով համամասնությունը:

Այս աշխատանքում ես առանձնացրել եմ այն նախնական թեմաները, որոնք  առնչվել են ապագա խոհարարները   մասնագիտական դասերի ժամանակ:
Եվ վերջում ավելացնեմ, որ այժմ կիրառվում են  նոր թվային ջեռոցներ, որոնք հեշտացրել են  խոհարարների աշխատանքն, այսինքն՝ միայն սարքի մեջ լցնելով  անհրաժեշտ մթերքի ճիշտ չափաբաժինը, սարքն ինքն է պատրաստում,  իսկ այստեղ սովորողը պետք է կարողանա կատարել ճիշտ փոփոխություններ՝պահպանելով բաղադրատոմսի համամասնությունը,կարողանա  կիրառել իր մաթեմատիկական գիտելիքները: Այսինքն, եթե խոհարարը առաջ <<լավ հոտառություն>> ուներ, սխալ հաշվարկի պատճառով կարող էր զգալ, որ խմորի մեջ օրինակ՝ ալյուրը քիչ է, այժմ նա  չի կարող վրիպել:

 Թեմաների ցանկը դեռ վերանայում եմ, աշխատանքային փուլում է: