пятница, 10 января 2014 г.

Դիջիպատում, սեպտեմբեր-դեկտեմբեր 2013 թ


Էական, շոշափելի  ձեռքբերումներ


Այս ուսումնական տարին խիստ տարբերվում էր  նախորդ   ուսումնական տարիներից՝  նախ սովորողներս միանգամից մեծացան, ուսումնական տարածքը փոխվեց և ինձ շրջապատող միջավայրը:

 Իմ առաջին ձեռք բերումն եղավ այն, որ ես ունեմ  նոր ընկերներ՝  դասավանդողներ, սովորողներ:

Այս տարի ուսուցման ձևն էլ փոխվեց, դասեր միայն  համակարգչով, ինձ ուրախացնում և հպարատացնում է այս ուսուցման ձևը, նրանով, որ մենք ենք այն առաջին համարձակները, ովքեր պետք  է սովորեցնեն և տարածեն   բոլոր ուսումնական հաստատություններում: Սա,  իրոք,  ինձ համար էական ձեռքբերում է:

Հաջորդն  այն էր, որ ես ստացա իմ նվեր նեթբուքը, ամեն օր աշխատել   քո իսկ վաստակած գործիքով մեծագույն հաճույք է, դրանով  ես ավելի եմ գնաահատում և կարևորում  իմ աշխատանքը:  

 Փորձեմ ներկայացնել  այս կիսամյակի իմ և  սովորողների համատեղ   նախագծային աշխատանքները:

   Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի սովորողների հետ, ստեղծել ենք մեր ուսումնական միջավայրը,  բլոգը՝ http://math-yntrutyun.blogspot.com/  որտեղ տեղադրված  են մեր յուրաքանչյուր դասի խնդիրները  և նախագծայի աշխատանքի արդյունքները՝ <<Տեսադասեր  մաթեմատիկայից>>  5-6 –րդ դասարանցիների համար http://math-yntrutyun.blogspot.com/p/blog-page_30.html:  Այստեղ ուզում եմ կարևորել այն, որ բլոգը կարող է ծառայել  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության  այլ  դասավանդողներին,  իրենց դասերը կազմակերպելու համար:  Երկորդ  կիսամյակի ընթացքում կտեղադրենք նաև խնդիրների լուծումները, որպեսզի հասանելի լինի բոլոր հետաքրքվողների համար:

Արհեստների դպրոցում, յուրաքանչյուր դասարանում սովորում է տարբեր մասնագիտության սովորողներ, փորձում եմ թեմաները, առաջադրանքները պատրաստել այնպես, որ հետաքրքրի բոլոր սովորողներին, այդ պատճառով մենք ստեղծել ենք մեր ենթաբլոգը՝ http://math-arhest.blogspot.com/ , որտեղ առանձնացնում ենք այդ առաջադրանքներն ըստ մասնագիտություններրի: Այս նախագիծը երկարաժամկետ է, մինչև տարվա վերջ  կփորձենք համալրել այդ խնդիրների շարքը: Այս աշխատանքն այնքանով է հետաքրքիր և արդյունավետ,  որ անընդհատ համատեղում ենք վարպետների դասերի հետ: Այս ամենը  <<Մաթեմատիկայի բաց դասի օրինակ արհեստներում>> թեմայով  ամփոփել եմ  <<Դպիրում>>՝ http://dpir.mskh.am/hy/node/564:

Սովորողների հետ   կատարել ենք մեկ այլ  նախագիծ՝ <<Մեր դպրոցի կոմունալ ծասերը>>   թեմայով, այն  համեմատել  ենք Նոր դպրոցի կոմունալ ծախսերի հետ, իսկ  վերջում սովորողները համեմատեցին  իրենց տան կոմունալ ծախսերի հետ: Քանի որ տարբերությունը ահռելի էր, կարծում եմ սովորողները  այսուհետ ավելի բարեխիղճ կգտնվեն և կխնայեն՝ հոսանքը, ջուր և այլն՝  http://math-arhest.blogspot.com/2013/12/1.html  :

Ուսումնական ձմեռային ճամբարի ժամանակ, Ա. Զառայի, խոհարարների, վարսավիրների հետ պատրաստել ենք TV վարսավիրանոց, TV խոհանոց տեսադասեր`//qolej.mskh.am/hy/node/1667 TVխոհանոց,
http://qolej.mskh.am/hy/node/1664 TV վարսավիրանոց,
http://qolej.mskh.am/hy/node/1628 TV վարսավիրանոց:
Ճամբարի ժամանակ կազմակերպել եմ՝  <<Ով է ուզում դառնալ միլիոնատեր>> 
 <<Ինչ, երբ, որտեղ >>  http://math-arhest.blogspot.com/2013/12/blog-post.html  ինտելեկտուալ խաղ- մրցույթներ:

Եվ վերջապես, ամենակարևորը, ես նորից ուսանող   եմ: Հնարավոր չէ աշխատել Արհեստների դպրոցում և անտարբեր անցնել արհեստանոցներով:  Այս տարի  սովորում եմ Քոլեջի  << Կար և գոբելեն>>  բաժնում:  Ցուցադրել եմ իմ աշխատանքները  <<Սեբաստացի օրեր>> ցուցադրության ժամանակ: 

2014 թ.-ի գլխավոր անելիքը:
Կիսատ աշխատանք չթողել, ավարտին հասցնել սկսած բոլոր նախագծերը:


Խնդրանք, առաջարկություն
Խնդրում եմ բոլորին և  հատկապես ինձ,   լինենք  էլ ավելի  հետևողական, և երբեք  չծուլանանք:Ծուլանալ նշանակում է մեղք գործել ինքդ քո հանդեպ:





0 коммент.:

Отправить комментарий