четверг, 26 июня 2014 г.

Դասավանդողի ատեստավորում



Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մաթեմատիկա

Հանրակրթության բնագավառի օրենսդրություն


Մոնտաժային ծրագիր

Առաջադրանք 1.

Պատրաստել ֆիլմ՝ օգտագործելով.

·         վիդեոներ և ֆոտոներ

·         երաժշտություն և խոսք

·         ձայնի և երաժշտության համադրություն /ձայնի և երաշտության 

բարձրությունները պետք է փոփոխվի ժամանակի ընթացքում/

·         տիտրեր

·         անցումներ և էֆեկտներ

·         պատրաստի ֆիլմը տեղադրել youtube.com կայքում`Ձեր մուտքանունից








Առաջադրանք  2.

Տեսադասեր


 Պատրաստել տեսադաս՝ տեքստի կոդավորման փոփոխությունը /ANSI-ից Unicode կամ հակառակը/:

 





3. Պրեզենտացիա՝



Հանրակրթության բնագավառի օրենսդրություն

առաջադրանքների պատասխաններն

Առաջադրանք
1.        Ուսումնասիրե՛ք կրթության, մասնավորապես հանրակրթության ոլորտի օրենսդրությունը՝  կրթության իրավունքի և հանրակրթության ոլորտի օրենսդրական կարգավորման տեսանկյունից.
ü  ՀՀ Սահմանադրությունը
ü  Կրթության մասին ՀՀ օրենքը
ü  Հանրակրթության մասին ՀՀ օրենքը և նոր նախագծով առաջարկվող փոփոխությունները
ü  Լեզվի մասին ՀՀ օրենքը
·      Համեմատե՛ք  հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները երկու օրենքներում.
ü  Կրթության մասին
ü  Հանրակրթության մասին
·      Ո՞ր սկզբունքներն են ընդհանուր։
·      Ի՞նչ է փոխվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում (որն ավելի ուշ է ընդունվել), ի՞նչ է ավելացել կամ պակասել։ Ի՞նչ եք կարծում,  ինչո՞ւ։
·      Ի՞նչ կփոխվի մեր կրթական համակարգում հանրակրթության մասին օրենքում առաջարկվող նոր փոփոխություններով։ Ի՞նչ կարծիք ունեք այդ մասին։

Ուսումնասիրելով <<Հանրակրթության բնագավառի >> օրենսդրությունը, աշխատանքս ուզում եմ սկսել նրանից,   որ  յուրաքանչյուր մանկավարժ,  երեխաների հետ շփվող  մարդ , անկախ տարիքային խմբից,  պետք Է  ծանոթ լինի հանրակրթության մասին օրենսդրությանը, ապահովի իր և  սովորողի իրավունքները: Հանրակրթություն  ասելով հասկանում ենք  անձի ուսուցման եւ դաստիարակության գործընթաց,  որն իրականացվում է նախադպրոցական, տարրական, հիմնական, միջնակարգ կրթության հիմնական եւ լրացուցիչ ծրագրերով:  Կրթությունն  անձի, հասարակության, պետության շահերից ելնող ուսուցման և դաստիարակության գործընթաց է, որը նպատակամղված է գիտելիքները պահպանելուն ու նոր սերունդներին փոխանցելուն:
  
2009 թվականի հուլիսի  10-ին ,  ՀՀ Ազգային ժողովի կողմից,  ընդունվել է     «Հանրա­կր­թության  մասին»   ՀՀ օրենքը, որտեղ  ավելի մանրամասն է ներկայացված կրթությանը վերաբերվող  օրենքներն, քան մինչ այդ ընդունված կրթության մասին օրենքում:
    Երկու օրենքն էլ ունի  նույն նպատակը, դաստիարակել սերդին /անհատին/  կիրթ, մարդասեր, հայրենասեր, ինքնուրույն մարդ:
Հանրակրթության բնագավառում պետական քաղաքա­կա­նության հենքն ազգային դպրոցն է, իսկ  կազմակերպական հիմքը՝  կրթության զարգացման պետական ծրագիրն է, կրթության մասին օրենքում ավելացված  է, որ այն հաստատում է Ազգային ժողովը :
 Ավելացել են հետևյալ կետերը՝
·          Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է 12-ամյա միջնակարգ կրթություն:
·          Հանրակրթության բնագավառում պետական քաղաքակա­նության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է:
·         Ուսումնական հաստատություններում արգելվում է իրա­կա­նացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն:
·         Կրոնական գործունեությունը եւ քարոզչությունն ուսումնա­կան հաստատություններում արգելվում են, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
·          Հայաստանի Հանրապետությունում հանրակրթությունն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Հա­յաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համա­պատասխան: «բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:
·          Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամաս­նությունների հանրա­կրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Փոփոխվել է նաև ՀՀ յոթերորդ կետը
 «Հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է: Հիմնական ընդհանուր կրթության պարտադիր լինելու պահանջը պահպանվում է մինչև սովորողի 16 տարին լրանալը, եթե այն չի բավարարվել ավելի վաղ: 16 տարին լրանալուց հետո սովորողը ծնողների  համաձայնությամբ կարող է թողնել դպրոցը:»:
Իսկ նոր խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ  միջին մասնագիտական կրթությունը անվճար է եւ պարտադիր մինչեւ սովորողի 18 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ: Պարտադիր միջնակարգ ընդհանուր կամ նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական  կրթության  պահանջը չի տարածվում  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների որոշակի խմբերի վրա:»:  Որն էլ հնարավորություն է տալիս  է տալիս  սոցիալապես անապահով  երեխաներին անվճար մասնագիտական կրթություն ստանալ:
Օրենքում առաջարկվող փոփոխություններն  ուղղված են կրթության  մակարդակի բարձրացմանը:

Առաջադրանք 
2.        Ուսումնասիրե՛ք  կրթության լեզվի մասին դրույթները հետևյալ օրենքներում
ü  Կրթության մասին
ü  Հանրակրթության մասին
ü  Լեզվի մասին
·      Ի՞նչ փոփոխություններ եք նկատում, մասնավորապես՝ «միջազգային կրթական ծրագրերի» կամ «օտարալեզու դպրոցների» հետ կապված։
·      Ի՞նչ եք կարծում, դրանք վտանգո՞ւմ են հայոց լեզվի դերը կամ երեխաների լեզվամտածողությունը, թե՞ ոչ։
                          

ՀՀ  առաջին օրենքներից մեկը  1993 թվականին ընդունված  «Լեզվի մասին»  ՀՀ օրենքն  է: «Լեզվի մասին» օրենքում նշվում է, որ  ՀՀ տարածքում գտնվող կրթական եւ ուսումնական համակար­գերում դասավանդման եւ դաստիարակության լեզուն գրական հայերենն է:
 
Հայաս­տանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համայնքներում հանրա­կրթա­կան ուսուցումը  եւ դաստիարակությունը կարող են կազմակերպվել իրենց մայրենի լեզվով՝ պետական ծրագրով եւ հովանավորությամբ, հայերենի պարտադիր ուսուցմամբ:
«ՀՀ տարածքում օտարալեզու ոչ հանրակրթական ուսումնական հաստատություն կարող է հիմնել միայն  ՀՀ կառավրությունը»: Հանրակրթության ոլորտում  միջազգային ծրագրերի իրականացման առանձնահատկությունները  սահմանվում են  Հարակրթության մասին   ՀՀ օրենքով։ Հ Հ բոլոր միջնակարգ-մասնագիտական, մասնագիտական-տեխ­նի­կական եւ բարձրա­գույն ուսումնական հաստատութ­յուն­ներում հայոց լեզվի ընդունելության քննությունը եւ հայոց լեզվի ուսուցումը պա­րտադիր են:
Հայրենադարձների, փախստա­կան­ների, ՀՀ տարածքում բնակվող այլազգի   քաղաքացիների ու օտարերկրյա քաղաքացիների ընդունելության քննություն­ները եւ ուսուցումը իրականացվում են ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
Հանրակրթության մասին օրենքում լեզվի մասին նշվում է, որ  ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել եւ օտար լեզուներով կրթու­թ­յուն կազմակերպել բացառապես ՀՀ կառավարության որոշումով։ Ուսումնական հաս­տատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետա­կան կառավարման լիազորված մարմինը եւ ներկայացնում  ՀՀ կառավարության հաս­տատմանը։ Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատու­թ­յուն­ները, ինչպես նաեւ միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները։
Օտար լեզվով կրթական ծրագրեր իրականացնող` սույն մասով սահմանված ուսումնական հաստատություններում սո­վո­րող ՀՀ քաղաքացիների համար հայոց լեզվի եւ հայագիտական առարկաների հայերենով ուսուցումը պարտադիր է՝ հանրա­կրթության պետական չափորոշիչին համապատասխան։
Կարևորվում է հատկապես այն փաստը, որ ազգային փոքրամասնությունների հանրակրթությունը ուսւոմնական հաստատություններում  կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ: Կարևորվում է նաև այն փաստը, որ  միջազգային ծրագրեր կարող են իրականցնել և օտարալեզու ուսումնական հաստատությունները կարող են հիմնվել  միայն ՀՀ կառավարության որոշմամբ: Իհարկե լավ է ունենալ օտարալեզու դպրոցներ, քանի որ դրանք կապեր են հաստատում նաև այլ երկրների կրթական հաստատությունների հետ և իրականացնում են փոխանակման ծրագրեր, իսկ  մյուս կողմից էլ ներմուծվում է օտարամոլությունը, որը ցանկացած տեղում վտանգում է ազգային ինքնորոշմանը: Նպատակահարմար է  օտարալեզու դպրոցներ ունենալ, բայց հայերենի պարտադիր ուսուցմամբ:
Առաջադրանք 3
Ուսումնասիրե՛ք  ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մաս­նակիցների (սովորող, մանկավարժական աշխատող, ուսուցիչ, ծնող) իրավունք­ներն ու պարտականությունները («Հանրակրթության մասին ՀՀ օրենքը»):
·      Ի՞նչ կհավելեիք այդ իրավունքներում և պարտականություններում։
·      Ձեր մասնագիտական փորձից հիշե՛ք ծնողների կամ աշակերտների հետ բարդ փոխհարաբերությունների դեպք կամ օրինակ (որ պատահել են Ձեզ հետ կամ որին ականատես եք եղել), որոնք այս կամ այն իրավունքի կամ պարտականության խախտում են պարունակում։ Հիմնավորե՛ք։

Ուսումնական հաստատության  կանոնադրության համաձայն սովորողներն ունեն հավասար իրավունքներ,  պարտականություններ ուսումնական հաստատություններում: Սովորողը պետք է հարգանքով վերաբերվի ինչպես ուսումնական հաստատությանը, այնպես էլ դասվանդողին, շրջակա միջավայրին, գույքին: Կարծում եմ   ավագ դպրոցի սովորողին պետք է իրավունք  տալ աշխատելու:  Օրինակ՝  Քոլեջ  արհեստների ավագ դպրոցի խոհարարներն աշխատում են դպրոցի խոհանոցում,    և  իրենք  են վաստակում իրենց ուսումնական վարձը:
 Իրավական խախտում եմ համարում /ինքս ականատես եմ եղել /  դպրոցում
սովորողին ապտակելը,  բռնանալը:
Իրավական խախտում եմ համարում այն, որ ծնողը կամ սովորողը ուսումնական պայմանագիրը կնքելիս, շատ հաճախ չի կարդում: 
 200 –ից ավել բացակայությունը մեր դպրոցում համարվում է հարգելի:
  Դասվանդողին նախապես զգուշացնել ատեստավորման մասին և այլն:
Առաջադրանք  4
Ուսումնասիրե՛ք  ուսուցչի՝ որպես աշխատանքային և վարչական իրավահարաբերություն­ների մասնակցի պաշտոնի նկարագիրը, ուսուցչի ատեստավոր­ման կարգը:
·      Հիշեք Ձեր (կամ Ձեր գործընկերների) մասնագիտական իրավունքների խախտման օրինակ։  Ձեր կարծիքով այն ինչպե՞ս է հնարավոր կանխել կամ վերականգնել։
·      Եթե հնարավոր լիներ ուսուցչի երդման արարողություն մտցնել, երդման տեքստում ի՞նչ կարևոր դրույթներ կառաջարկեիք  (մինչև 10 տող)։

Մասնագիտական իրավունքի խախտում չի եղել:
Դասավանդողի երդում՝
Ես Լիանա Հակոբյանս երդվում եմ.
  • ·        Սովորղին օգնել դառնալ հասարակությանը պիտանի, հայրենասեր, մարդասեր, ինքնուրույն   մարդ
  • ·        Իմ ստացած գիտելիքը, ստեղծագործական ուժն ամբողջությամբ նվիրել երեխաների կրթությանը
  • ·        լինել նորարար և ստեղծագործ
  • ·        լինել համբերատար և հանդուրժող  ցանկացած պարագայում
  • ·        ինքս անընդհատ ինքնակրթվելով   սովորողին դրդել ինքնակրթության
  • ·        լինել հետևողական
  • ·        լինել սովորողի ընկերը
  • ·        միշտ խրախոսել սովորողին
  • ·        լինել նրբանկատ, բայց միևնույն ժամանակ խիստ
  • ·        միշտ ժպտալ:







Առաջադրանք  5

Ուսումնասիրե՛ք  երեխայի իրավունքների մասին փաստաթղթերը՝ երեխայի կրթությանն առնչվող հիմնական իրավունքների տեսանկյունից:
ü  «Երեխայի իրավունքների մասին» միջազգային հռչակագիրը
ü  «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքը»
·      Ձեր կարծիքը՝ «Ինչպե՞ս են պաշտպանվում երեխայի իրավունքները մեր կրթահամալիրում»։
·      Կրթահամալիրում իրականացվում է ներառական կրթություն։ Նշեք այդ աշխատանքում մի քանի ձեռքբերում և բացթողում (դժվարություն)։


Իմ կարծիքով կրթահամալիրն առավելագույնս պաշտպանում է  երեխաների՝  սկսած նախադպրոցական տարիքային խմբից, իրավունքները:  Նրանք ազատ,  անկաշկանդ  արտահայտում են իրենց կարծիքները: Կարողանում են ազատ   ընտրել կրթահամալիրում իրականացվող մի շարք ակումբային գուրծունեություններ,սպորտային ձևեր:  Իրավունք ունեն ազատ ընտրեն   իրենց  դասավանդողին, կազմել իրենց անհատական ուսպալանը: Կրթահամալիրում  իրականացվում է  նաև  ներառական կրթություն: Ձեռքբերում եմ համարում այն, որ հատուկ կարիք ունեցող երեխաները  չեն առանձնանում իրենց  հասակակիցներից, կարողանում են  ազատ շփվել, յուրացնեն   իրենց համար նախատեսված ուսումնական ծրագիրը, որոշներն  օգտվում են համակարգչից, էլեկտրոնային փոստից,  կարողանում են ազատ ստեղծագործել, ցանկության դեպքում մասնակցել այլ խմբակների, օրինակ՝ կավագործության: Բացթողում եմ  համարում այն, որ մեր ուսումնական հաստատությունը լրիվ չի համապատասխանում  ներառական կրթությանը: Քիչ են հարթակները, իսկ երկրորդ հարկում բացարձակ չկան, սանհանգույցներում չկան հենակներ:  Քիչ են հատուկ մանկավարժները, հոգեբանները:
 










0 коммент.:

Отправить комментарий