воскресенье, 8 февраля 2015 г.

Օրվա ծրագիր- 2015

1- 12-2

Նախագիծ  մեկ.   Բազմանդամներ
էջ 6, վարժ.  6, 7,  16, 17, 43-50

4x2 - 5xy + 3x – 1 արտահայտությունը 4x2, - 5xy, 3x և 1 միանդամների գումարն է: Այդպիսի արտահայտություններն անվանում են բազմանդամներ:
Սահմանում: Միանդամների գումարն անվանում են բազմանդամ:
Այն միանդամները, որոնցից բաղկացած է բազմանդամը, կոչվում ենբազմանդամի անդամներ: Այսպես՝ 4x2 - 5xy + 3x – 1 բազմանդամի անդամներն են 4x2, - 5xy, 3x և 1 միանդամները:
Եթե բազմանդամը բաղկացած է երկու անդամից, ապա այդ բազմանդամն անվանում են երկանդամ, եթե երեք անդամից՝եռանդամ: Միանդամը համարում են մեկ անդամից բաղկացած բազմանդամ:
5a2b + 2 + 4ab2 - 3a2b – 7 բազմանդամի մեջ 5a2b և - 3a2b անդամները նման գումարելիներ են, քանի որ նրանք ունեն միևնույն տառային մասեր: Նման գումարելիներ են նաև 2-ը և -7-ը, որոնք չունեն տառային մասեր: Բազմանդամի մեջ նման գումարելիները անվանում են բազմանդամի նման անդամներ, իսկ բազմանդամի մեջ նման անդամների միացումը՝ բազմանդամի նման անդամների միացում:
Օրինակ 1: 5a2b + 2 + 4ab2 - 3a2b – 7 բազմանդամի մեջ կատարենք նման անդամների միացում:
5a2b + 2 + 4ab2 - 3a2b – 7 =
= (5a2b – 3a2b) + 4ab2 + (2 - 7) =
= 2a2b + 4ab2 - 5:
2a2b + 4ab2 - 5 բազմանդամի յուրաքանչյուր անդամ ստանդարտ տեսքի միանդամ է, և այդ բազմանդամի մեջ չկան նման անդամներ: Այդպիսի բազմանդամներն անվանում են ստանդարտ տեսքի բազմանդամներ:
Ցանկացած բազմանդամ կարելի է բերել ստանդարտտ տեսքի: Դրա համար անհրաժեշտ է նրա յուրաքանչյուր անդամ դարձնել ստանդարտ տեսքի և կատարել նման անդամների միացում:
8xy + 6x2y3 - 9 ստանդարտ տեսքի բազմանդամի անդամներն են երկրորդ, հինգերորդ և զրոյական աստիճանի միանդամներ: Այդ աստիճաններից ամենամեծն անվանում են բազմանդամի աստիճան: Այսպիսով, 8xy + 6x2y3 - 9 բազմանդամը հինգերորդ աստիճանի բազմանդամ է:
Ստանդարտ տեսքի բազմանդամի աստիճան են անվանում նրա բաղադրիչ միանդամներից ամենամեծի աստիճանը:
Կամայական բազմանդամի համար աստիճան են անվանում նրան նույնաբար հավասար ստանդարտ տեսքի բազմանդամի աստիճանը:
Օրինակ 2: Պարզենք, թե ինչ աստիճան ունի բազմանդամը՝
3a4 + 8ab – 2a4 - a4 + 5b:
Դրա համար այն բերենք ստանդարտ տեսքի.
3a4 + 8ab – 2a4 - a4 + 5b = 8ab + 5b:
8ab + 5b բազմանդամի աստիճանը հավասար է երկուսի, ուստի 3a4 + 8ab – 2a4 - a4 + 5b բազմանդամի աստիճանը հավասար է երկուսի:


2. Մատենավարություն


Վարժ  830-850


4.  Մաթեմատիկական անալիզ

5. Տասնորդական կոտորակներ

6-8 Ինքնակրթություն

06.02.2015

1       Քոլեջ-առաջին կուրս
Ամբողջ ցուցիչով աստիճան էջ 54,  վարժ.  115-125
.2.      Քոլեջ      / միջնակարգ կրթությամբ/
Մաթեմատիկական անալիզ- բաժանելիության հայտանիշները
.3.     Մաթ. ընտրություն
4.      Մաթ. ընտրություն
5.     Ինքնակրթություն
6.7.  Դասապատրաստում
Մեդիաուրբաթ

05.02.2013 օրվա պլան

1. 12-2  Թվի բնական ցուցիչ
2. ընտրություն 2-րդ դաս.
3. ընտրություն 3-րդ դաս.
4.12-1  Թվի բնական  ցուցիչ
5-6     Ընտրություն  4-5 -րդ դաս.
1.    Թվի բնական ցուցիչ,  էջ   51,   վարժ  115-125
2.     Բլոգուսուցում
3.     Ամփոփիչ աշխատանք
4.     Ամփոփիչ աշխատանք
5.     Մատենավարություն
6- 7.  Դասապատրաստում
8.       Սեմինար

0 коммент.:

Отправить комментарий