понедельник, 11 января 2016 г.

հունվարի 11, հեռավար ուսուցում, առաջին օր

հունվարի 11:

Սիրելի սովորողներ, այսօր միասին կքննարկենք Ձմեռային հեռավար դպրոցի 1-5  խնդիրները:

Պարապմունք 1.

 Սիրելի սովորղներ, միասին նայենք   1-5 խնդիրները:

1.Հարություն Հարությունյան
Մեկնաբանություն: Հարութ ջան,  մի շտապիր, միասին արի նայենք 1-5   խնդիրները:
Առաջին խնդրում մտածիր,  ի՞նչ է նշանակում մեծ չէ 7-ից արտահայտությունը:
 Երկրորդ խնդիր նորից կարդա, լուծումը ավելի հստակ, մանրամասն  գրիր:
4-րդ խնդիր: Հուշում, ուշադրություն դարձրու 9 թվին,  ինչպե՞ս են ստացել:
Ուղղիր, միասին կշարունակենք  լուծել 5-10 խնդիրները:

2.Անի Արղության
Մեկնաբանություն:
Անի ջան,  առաջին խնդրում մտածիր. ի՞նչ է նշանակում հերթապահել այն օրերին, որոնք մեծ են 3-ից, բայց փոքր են 11-ից:
4-րդ խնդիրը նորից նայիր, Հուշում, ուշադրություն դարձրու 9 թվին,  ինչպե՞ս են ստացել:
Ուղղիր, միասին կշարունակենք  լուծել 5-10 խնդիրները:

3.Լիլիթ Գևորգյան
Բարև  Ձեզ ընկեր Լիանա, շնորհավորում եմ Ձեզ անցած տոների կապակցությամբ, ցանկանում եմ ամենալավ բաները:
Ընկեր Լիանա մեր առաջադրանքների 4-րդ խնդրի հարցը  կոնկրետ չէ, որովհետև 4+5-ը չի հասկացվում սյունակների տուփերի քանակների գումարն է, թե ներքևում գտնվող երկու տուփերի նվերների քանակների գումարը: Ո՞ր տարբերակով լուծեմ:   Շնորհակալություն 


Շնորհակալ եմ, իմ քնքուշ, խելոք Լիլիթ:
4-րդ խնդրում,  յուրաքանչյուր տուփի վրայի թիվը  ցույց է տալիս, քանի՞ նվեր կա այդ  տուփում:
Փորձի՛ր  հասկանալ, 9-ը թիվը ինչպե՞ս են գտել, հետո նույն սկզբունքով շարունակիր լուծել,  մինչև  կհասնես առաջին տուփին:
Լիլիթ ջան, ուղարկիր 1-10 խնդիրների լուծումները, ես կնայեմ, հետո կշարունակես լուծել մնացած առաջադրանքները, լա՞վ:

4.Վիգեն Հովակիմյան
Մեկնաբանություն: 
Վիգեն ջան,  այսօր նայում եմ 1-5 խնդիրների լուծումները:
Լավ է, միայն թե   երկրորդ խնդրի պահանջը նորից կարդա, սպասում եմ ...

5.Լիա Հարությունյան
Մեկնաբանություն: 
Լիա ջան,  առաջին խնդրում  նշվում է, որ Լիլիթը հերթապահ է    երեքից մեծ
 օրերին, մտածիր,  հունվարի 3-ը պետէք է վերցնել, թե ոչ:
Երկրորդ խնդիրը ճիշտ է:
Երրոդ խնդրի պայմանները նորից ստուգիր, արդյո՞ք ճիշտ է ստացվել:
Չորրորդը ճիշտ է:
Հինգերորդը,  նշված սլաքներով ճանապարհների քանակը նորից հաշվիր:

6. Սմբատ Դանիելյան
Մեկնաբանություն: 
Սմբատ ջան, ուշադրություն դարձրու հետևյալ խնդիրներին:

6- Հորիզոնական և ուղղահայաց դասավորված տների համարների գումարը կլինի 16+17= 33, ընդ որում անկյունում գրվածի թիվը երկու անգամ գումարված կլինի: Քանի որ 1-ից մինչև 7 բնական թվերի գումարը 28 է, ուրեմն անկյունի տան համարը կլինի 33-28=5: Պատասխան՝ 5:

7-Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

8-Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ կանաչը: Պատասխան՝ կանաչ:

10-Եթե պարկում եղած նվերներից 100կգ հանենք, կմնա պարկը և նրա զանգվածին հավասար նվեր՝ 110-100=10կգ: Այսինքն դատարկ պարկի զանգվածը կլինի 10:2=5 (կգ): Ձմեռ պապը այդ պարկում տեղավորել էր 110- 5=105(կգ) նվեր: Պատասխան՝ 105:



11-Որպեսզի հունվարին շաբաթվա ինչ-որ օր չորս անգամ լինի, այդ օրը չի կարող առաջին անգամ հունվարի 4-ից շուտ լինել: Երկուշաբթիի և ուրբաթի դեպքում, ստացվում է, որ հունվարի մեկը պետք է երեքշաբթի լինի: Պատասխան՝ երեքշաբթի:

14-Կանաչը միացած կլինի 1, 7, 13, 20, …, 67-րդ վայրկյաններին: 68 և 69-րդ վայրկյաններին միացած կլինի կարմիրը, իսկ 70, 71, 72 –րդ վայրկյաններին՝ դեղինը: Պատասխան՝ դեղին:


15- Փորձիր ավելի   մեծ թիվ գտնել:

16-Տասնհինգ դեպք հնարավոր է, երբ կապույտի մեջ 1 գնդակ կա, 10 դեպք, երբ կապույտի մեջ 2 գնդակ, 6 դեպք՝ երբ կապույտի մեջ 3 գնդակ է, 3 դեպք, երբ կապույտի մեջ 4 գնդակ է և 1 դեպք, երբ կապույտի մեջ 5 գնդակ է: Յուրաքանչյուր պարկում 5-ից ավելի գնդակ չի կարող լինել: Ընդամենը կլինի 35 դեպք: Պատասխան՝ 35:


18-Երեք միանիշ թվեր, որոնց արտադրյալը 120-է, կարող են լինել 3, 5, 8 կամ 4, 5, 6: Ամենափոքր եռանիշ թիվը կլինի 358: Պատասխան՝ 358:

19-Ինչպե՞ս ես կիսելու:

20-Գտիր օրինաչափություն, շարունակիր հաշվել հաջորդ հարկերի խորանարդների քանակը:



7.Ռուզան Մինասյան

Մեկնաբանություն: 
Ռուզան ջան, առաջին խնդիրը նորից նայի՛ր:
Երրորդ խնդրի պայմանները  ստուգիր, արդյո՞ք մեկը մյուսից երկու անգամ շատ են վճարել, իսկ հինգերորդ խնդրում, ճանապարհների քնակը կարծես քիչ ես հաշվել:

8.Սվետլանա Մելքումյան

Մեկնաբանություն: 
Առաջին խնդրում մտածիր,  ի՞նչ է նշանակում մեծ չէ 7-ից արտահայտությունը,  իսկ հինգերորդ խնդրում, ճանապարհների քնակը կարծես քիչ ես հաշվել:

9. Մառա Մկրտչյան

Մեկնաբանություն: 
Մառա ջան, մտածիր  9-րդ խնդրում հնարավո՞ր է գծագիրը փոխել, և ստանալ խնդրի  մեկ այլ   լուծում:

10.Վահան Մանուչարյան
 Մեկնաբանություն: 
Կեցցես, 1-5 խնդիրները ճիշտ ես լուծել

11. Ալինա Արզումանյան

Մեկնաբանություն: 
Ալինա ջան, այժմ փորձիր լուծել հունվարի 11-15 ի առաջադրանքները, սպասում եմ:











0 коммент.:

Отправить комментарий