вторник, 30 августа 2016 г.

Ուսումնական տարվա մեկնարկ, օգոստոսի 30

5-2 դասարանի պատասխանատուներ՝ Ջանազյան Իվետա, Հակոբյան Լիանա:





Մեկնարկեց ուսումնական տարին...


 Կարոտած, մեծացած, հասունացած դիմավորեցինք մեր բոլոր սովորողներին: 
 Միասին ներկայացրինք  նոր ուսումնական տարվա ուսպլանի փոփոխությունները, սովորողի բլոգի պահանջները, խոսեցինք  մաթեմատիկայի և հայրենագիտության ընտրության  ծրագրերի,  խմբերի կազմավորման շուրջ: Խաղացինք հետաքրքիր արշավային խաղեր  և՛ բակում, և՛ կաբինետում:  Ստուգեցինք նաև  սովորողների հավասարակշռությունը : Ամենահավասարակշիռ սովորողը՝  նորեկ էր,  Անահիտը: Վերջում սպասվում էր  քարտեզային-աշխարհագրական խաղեր սովորողների համար:

0 коммент.:

Отправить комментарий