суббота, 3 сентября 2016 г.

Աշնանային հավաք-2016թ.

Սեպտեմբերի 13-17, երկուշաբթի:










08:00-08:45 Ուսւոմնական ավտոբուսների երթ Մայր դպրոց
09:00-09:15 Ընդհանուր պարապմունք
09:20-14:20 Խմբային բաց պարապմունքներ
Նախագիծ: Լաբորատոր աշխատանք 
մաթեմատիկայից:
Նախագծի հիմնական քայլերը:
1.  Լաբորատոր  աշխատանքների  դերը  մաթեմատիկայի    ուսուցման գործընթացում
2. Լաբորատոր  աշխատանքի  կիրառման  նպատակները
3. Լաբորատոր  աշխատանքի  կազմակերպման  և  անցկացման   փուլերը
4. Լաբորատոր  աշխատանքների  հիմնական  ձևերն  ու  տեսակները
5. Լաբորատոր  աշխատանքին  ներկայացվող  պահանջները
6. Լաբորատոր  աշխատանքի   նմուշ-օրինակներ
7. Գործնական և լաբորատոր  աշխատանքների  հիմնական գործառույթների համեմատումը
8. Ամփոփում 

Լաբորատոր աշխատանքի կիրառման   նպատակները

     Կրթական նպատակ
 1.    Սովորողները ինքնուրույն ձեռք կբերեն նոր գիտելիքներ,կամրապնդեն նախկին գիտելիքները:Նրանց մոտ կձևավորվի հաշվողական, չափողական, կառուցողական,փորձարարական աշխատանքներ և հետազոտություններ կատարելու ունակություններ:
2.     Դաստիարակչական նպատակ
         Սովորողների մոտ կձևավորվեն և կարմատավորվեն խմբային համագործակցության, դրական փոխկախվածության,սոցիալական օգտակար կարողությունների դրսևորումներ,կմեծանա պլանավորված աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը,նպատակին հասնելու ձգտումը:
3.    .Զարգացնող նպատակ:
        Սովորողների մոտ կզարգանա դիտողականությունը,վարկածներ առաջադրելու, եզրակացություններ անելու,փաստերն հաստատելու,ապացուցելու կարողություններն ու հմտությունները:
  

Լաբորատոր  աշխատանքների  դերը   մաթեմատիկայի ուսուցման գործընթացում
1.      Լաբորատոր աշխատանքը ուսուցման այնպիսի մեթոդ է, որի կիրառման ժամանակ սովորողները դասավանդողի  ղեկավարությամբ ու նախատեսված պլանով կատարում են որոշակի փորձարարական կամ գործնական աշխատանք` նոր ուսումնական նյութը գիտակցաբար ընկալելու, իմաստավորելու, ինչպես նաև նախկինում ստացած գիտելիքները ամրապնդելու նպատակով:
2.     Դասին ներկայացվող արդի պահանջները կարևորում են սովորողի անմիջական մասնակցությունը գիտելիքի հայտնաբերման գործընթացին, երբ սովորողն ինքն է դառնում հետազոտություն կատարող: Այս առումով` լաբորատոր աշխատանքը օգտակար միջոց է սովորողների կողմից օրինաչափությունների բացահայտման, վարկածների առաջադրման,հաստատման կամ հերքման գործողություններում: Լաբորատոր աշխատանքները հաջողությամբ կիրառվում են  բնագիտամաթեմատիկական առարկաների ինտեգրված դասերի կազմակերպման ու անցկացման գործընթացում: Լաբորատոր աշխատանքը հետազոտությունների կատարման պլանավորված հատուկ ձև է, որը  հնարավորություն է ընձեռում սովորողին նոր գիտելիքն ինքնուրույն սովորելու:
3.   Այսպիսով`լաբորատոր աշխատանքը հանդիսանում է և՛ որպես ուսուցման մեթոդ, և ° որպես ուսուցման կազմակերպական ձև, և ° որպես ուսուցման միջոց:

Մասնակիցներ4-5 րդ դասարանցիներ:   
1-ին պարապմունք - 9:20 – 10:05/  4-3դասարան/
2-րդ պարապմունք - 10:10 – 10:55 /4-1 դասարան/
3-րդ պարապմունք - 11:00 - 11:45  /5-1 դասարան/
4-րդ պարապմունք - 11:50 - 12:35  /5-2 դասարան/
Ընդմիջում - 12:35 - 12:55
Մաթ.ընտրությոուն  4-5 րդ դասարան
5-րդ պարապմունք - 12:55 - 13:35

6-րդ պարապմունք - 13:40 - 14:20

0 коммент.:

Отправить комментарий