воскресенье, 23 октября 2016 г.

Լրացուցիչ աշխատանք-4-5րդ դաս.

Հազարից փոքր Պարզ թվերի ցուցակը  Էրոտոսֆենի

 ցանցի մեթոդով:

Բացիր excel ֆայլը, առաջին սյունակում գրիր 1-1000 թվերը:
Փորձիր գունավորել թվերը հետևյալ կանոնով` 

1-թող անփոփոխ:

2-ից հետո երկուական բարձրացիր և գունավորիր որևէ գույնով` 4,6, 8, 10, 12...:

3-ից հետո երեքական  բարձրացիր` 6, 9, 12, 15 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 6-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

4-ից սկսած չորսական  բարձրացիր` 4, 8, 12, 16 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 4-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

5-ից հետո  հնգական   բարձրացիր` 10, 15, 20, 25, 30, --և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 10-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

Այսպես  շարունակիր...:

Այն թվերը որոնք չեն ներկվի կհամարենք պարզ թվեր: 

Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:

0 коммент.:

Отправить комментарий