среда, 16 ноября 2016 г.

Նոյեմբերի 16.2016թ. Խաղ -մրցույթ, բանավոր հաշիվ

  Նոյեմբերի 16-ին Արևելյան դպրոցում կայացավ խաղ-մրցույթ` մաթեմատիկայից:  Մրցույթին մասնակցեցին   կրթահամալիրի բոլոր կրտսեր  դպրոց-պարտեզները: Յուրաքանչյուր դպրոցից եկել էր 10  սովորող` 4-5-րդ դասարանցիներ:  Սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ դպրոցների, և ակտիվ մասնակցեցին խաղ-մրցույթին: Մրցույթը կազմված է երկու փուլից` առաջին փուլ` բանավոր հաշիվ, երկրորդ փուլ` գրավոր, ոչ ստանդարտ խնդիրների լուծում:
Մրցույթի  նպատակն էր` համախմբել այլ դպրոցների սովորողներին, ծանոթություն, բանավոր հաշվի զարգացում: Սովորողները շատ ակտիվ էին, ոգևորված, այս փուլում առավել ակտիվ գտնվեցին Հյուսիսային դպրոց-պարտեզի սովորողները:
 Սովորողներն անհամբեր սպասում են երկրորդ փուլին, ամեն ինչ դեռ առջևում է...




0 коммент.:

Отправить комментарий