воскресенье, 25 декабря 2016 г.

Ձմեռային ուսումնական աշխատանք-2016թ, 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ.

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. 

Ժամանակահատված՝   դեկտեմբերի 26-ից դեկտեմբերի  30-ը։
Մասնակիցներ`  Արևեյան դպրոցի 4-րդ դասարան:
Ամփոփում ենք սեպտեմբերից -դեկտեմբեր  ուսումնական աշխատանքը, կրկնողություն:


1.Գրի՛ր հետևյալ թվերի նախորդը և հաջորդը՝

                      201
                      1099
                      20000

2.Հետևյալ թվերը  ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով՝ 
2601=
34009=
909=

3. Քառակուսու պարագիծը 400 մ է: Գտի՛ր քառակուսու կողմը և մակերեսը:

4. Ուղղանկյան մի կողմը 2 սմ է, իսկ  մյուսը՝  քսան անգամ երկար է: Գտի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը:

5. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրու՝

______, 230, 210, 190, ___

6.Հաշվի՛ր հարցերով՝  

45x(792:3+888):5=
1.
2.
3.
4.

7.Արտահայտի'ր նշված միավորով՝

13 տ=           կգ
8 ց=             կգ
25 կմ=          մ

8. Հաշվի'ր հարմար եղանակով`.
4x9x11x125x 0=

9. Հաշվի՛ր.
53440:4=

10.  Երկու դարակներում միասին կա 245 գիրք: Մի դարակում 15 գիրք   ավելի  շատ կա,  քան մյուսում: Յուրաքանչյուր դարակում քանի՞ գիրք կա:

11.Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով  գրելիս, ո՞ր կարգում  գրված կլինի «3» թվանշանը:

12.Ո՞ր թիվն  է  8 հազարյակ,  6 հարյուրյակ և 4 տասնյակ կարգային գումարելիների գումարը:

13.Հինգ հազար երեք հարյուր  ութ թիվը թվանշաններով գրելիս, որ կարգում  պետք է  գրել 0 թվանշանը:

14.Գրիր այն թիվը, որը հավասար է  2 հազարյակ, 4 տասնյակ և 1 միավոր  կարգային  գումարելիների  գումարի :

15.Որքանո՞վ  կփոքրանա 3876 թիվը, եթե  նրա  գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:

16.Չորս  հազար  քսանվեց  թիվը թվանշաններով գրիր:

17. Որքանո՞վ կփոքրանա 7999 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք   0-ով:

18.Հինգ հազար քառասունհինգ թվի գրության  մեջ ո՞ր կարգում է գրված 0:

19.Նշիր ամենամեծ եռանիշթիվը, որի  գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:


20.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը







0 коммент.:

Отправить комментарий