среда, 28 декабря 2016 г.

Ամանորյա հանդես Արևելյան դպրոցում

Շուշանը ֆլեշմոբների աշխարհում:

Ամանորյա  հանդես
Մասնակիցներ` 4-5-րդ դասարաններ, ծնողներ, դասավանդողները:

Սովորողները   կանգնած   են սրահում:   (Ցրված, պատահական տեղերում, ծնողների հետ):
Մուտք: (Ավետիս): Երգում են բոլորը:
Կենտրոն են գալիս Մհերը, Շահանեն:
-Ուշադրություն, ուշադրություն, «Ամանորյա ֆլեշմոբ »  ներկաացոււմը սկսվում է:
-Խնդրում եմ  միացրեք ձայնագրիչները, հեռախոսները, պլանշետները…(դադար), մի զարմացեք, մենք գտնվում ենք ամանորյա ֆլեշմոբի աշխարհում: (Յանա)
Բասեն  բարի+ նվագում է Ջանոն: Երգում են բոլորը:

Շուշանը  վազելով սրահ է մտնում:
-Աաաա, այս ու՞ր եմ ընկել, Աստված իմ, այս ի ՞նչ աշխարհ է:(Շուշան):
-Դու գտնվում  ես ամանորյա ֆլեշմոբի աշխարհում, շտապի’ր մասնակցել : (Հարութ)
-Աաա.իսկ ես ինչպե՞ս պեtք է մասնակցեմ: Շուշան):
-Իսկ դու մինչև տոնածառի լույսերը չվառես, չես կարող մասնակցել:Վահան
Երգ(Տոնածառ ջան, տոնածառ): Երգում են բոլորը:
Շուշան տոնածառի լույսերն է  փորձում միացնել, չի  ստացվում:
-Աա, չի միանում: Շուշան):
-Լույսերը կվառվեն, եթե գուշակես ֆլեշմոբ բառի տառերով ամենահամով բառը: (Հարութ)

-Մտածում է, աաաաաաաա, լեշ, ֆու, ֆլեշ,  սա համով բառ չէ, ֆլեշ, ըըը, սա էլ ուտելիք չէ, մտածում է: Շուշան:
Աղջիկները շրջան են կազմում և շրջանաձև  պտտվում են Շուշանի շուրջ:
-Հատապտուղ է, հատապտուղ է:Աղջիկների խումբ:
Պար-Ուզունդարա, պարում են աղջիկները մոշի մուրաբայով, նվագում է Ջանոն:
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             -Աաա իմացա, մոշն է: Շուշան:
Այստեղ բոլոր լուսերը վառվում են: Ջանոն և Մարինեն նվագում են պարեղանակ: Երգում են բոլորը:
Երկրորդ աշխարհ:
-Սովածացաաա, (մոտենում է սեղանին, որ բլիթ վերցնի):                                                                                                                                                                                                                                                                                                                                           (Շուշան):
-Ձեռքին հարվածում է:(Նանե):
- Չի  կարելի, եթե ուզում ես ուտել, պետք է վճարես: Նանե):
-Ինձ մոտ մետաղադրամ կա, ահա այն (Շուշան):
-Չի վաճառվում, եթե ուզում ես իրական ուտելիք, պետք է վճարես կեղծ մետաղադրամով: (Նանե)
Շուշանը հարց ու փորձ է անում հյուրերից,  հարցնում է, թե ո՞վ   կեղծ մետաղադրամ  ունի:
-Ձեզ մոտ ամանորյա զեղչեր չկա՞ն: (Շուշան):
-Ոչ: : (Նանե)
-Աաաաա, այս ի՞նչ անարդար աշխարհ է,  սոված մնալ իրական մետաղադրամով և կշտանալ` վճարելով կեղծ մետաղադրամ: : (Շուշան):

Դանդաղ երգ, նվագում է Մարինեն: Երգում են բոլորը:

-Կեղծ մետաղադրամը կգտնես, եթե գուշակես իմ տարիքը: : (Նանե)
-Աաա, ամբողջ կյանքս այստեղ եմ մնալու, ամեն անգամ ուտելիս`  խնդիր եմ լուծելու:  (Շուշան):
-Իսկ դու հաշվել գիտե՞ս: : (Նանե)
-ԻԻ, այս ի՞նչ է ասում, ընկեր Լիանա, (զարմանում է): (Շուշան):
-Դե հաշվի'ր, 100 x20, հետո ավելացրու 17: : : (Նանե)
Շուշանը  հաշվում է:
-Աաա, դուք 2017 տարեկան ե՞ք:Զարմանում է: (Շուշան):
-Ի՞նչ է, չի երևում: : (Նանե)
-Գիտեք, լավ էլ պահպանվել եք: (Շուշան):
Պարող աղջիկները գալիս են կենտրոն:
-Շնորհավոր Ամանոր, 2017թվական:Աղջիկներ
Վերջաբան: Ամանորյա ուրախ երգեր: Երգում են բոլորը:
Դո, Ռե Մի: : Երգում են բոլորը:


0 коммент.:

Отправить комментарий