суббота, 25 февраля 2017 г.

Համագործակցությունը սկսված է...

Կրթական համատեղ  ծրագիր, որի արդյունքը պետք է լինի սովորողի գիտելիքը:


Այսօր  «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում կայացավ համաժողով, որի նպատակն էր      օժանդակել  աջակցության կարիք ունեցող հանրակրթական ուսումնական հաստատություններին:

ՀՀ կրթության և գիտության նախարարի`  Դավիթ Սահակյանի ողջույնի խոսքից հետո, համագործակցող դպրոցները ներկայացրին իրենց համատեղ հաջողված փորձերը, առանձնացնեմ  դրանցից մի քանիսը.

  • Ստեղծել են տեսադասեր   բնագիտական առարկաների համար
  • Կազմակերպել են առցանց դասեր
  • Կազմակերպել են սովորող-սովորեցնող համատեղ պարապմունքներ դասավանդողի ուղղորդմամբ
  • Այցելություն այլ դպրոցներ
  • Ուսուցիչների համագործակցություն
Այնուհետև բաժանվեցինք խմբերի, շարունակեցինք  քննարկումները Երվանդաշատ և Մարգարա գյուղերի դպրոցների դասավանդողների հետ: Խոսեցինք դպրոցների 7-9 րդ դասարանի բնագիտական առարկաների ուսուցման առկա խնդիրների, դրանց  լուծման հնարավոր ճանապարհների մասին, որի արդյունքն է լինելու սովորողի գիտելիքը:






0 коммент.:

Отправить комментарий