четверг, 30 марта 2017 г.

Մարգարա գյուղի դպրոցի այցը կրթահամալիր

Այսօր` մարտի 30-ին, կրթահամալիրի հյուրն էր  Մարգարա գյուղի միջնակարգ դպրոցի սովորողներն ու դասավանդողները: Օրը սկսեցինք Միջին դպրոցի դասավանդողների  և 8-րդ դասարանցիների միասնական,  ոգևորող պարերից, պարուսույցներ,  Վաչե և Արսեն Խաչատրյաններ: Այնուհետև պարապմունքը շարունակեցինք բնագիտատեխնիկական լաբորատորիայում:
Ընկերը Գնելը խմբին ներկայացրեց  լաբորատորիայում իրականացվող ռոբոտաշինության, ինժեներական ստեղծագործության  պարապմունքների մասին: Սովորողներին հատկապես գրավեց եռաչափ տպիչը:Սովորողներն ծանոթանալով եռաչափ տպիչի աշխատանքի կառուցվածքին, ընկեր Գնելի օգնությամբ տպեցին կախիչ իրենց իսկ անվամբ:Ռոբոտաշինության սովորոողները, օգտվելով առիթից,  ներակայացրին  իրենց պատրաստած կայքը, որի   միջոցով   ընդունում են տարբեր տեսակի մոդելների  պատվերներ: Կարճատև, համեղ ընդմիջումից հետո տիկին Գայանեն  ներկայացրեց մագնիսական, էլեկտրական  դաշտերի  առանձնահատկությունները, ծավալի, ծավալի չափման միավորները, սվորողները չափեցին ջրի մեկ կաթիլի ծավալը, և ամենակարևորը,ինչպես իրենք նշեցին,  հասկացան, թե  ինչպես տնային պայմաններում կարելի է ստուգել  մեղրի անարատ լինելը:Փորձերի շարքը համալրվեց քիմիայի լաբորատորիայում: Հրաշագործ տիկին Վեներայի, տիկին Սուսանի  օգնությամբ, սովորողները ծանոթացան քիմիական սարքերի, նյութերի անվտանգության կանոններին,կատարեցին մի շարք փորձեր, որի արդյունքում խմբի ամենափոքր մասնակիցը` Նարեկը,  նշեց, որ  այս դպրոցը իսկական կախարդական դպրոց է:
 Օրը ամփոփեցինք Տիգրան Հայրապետյան գրադարանում, սովորողները կիսվեցին իրենց տպավորություններով, առաջարկություններով: Հաջորդ այցի ժամանակ սովորողները մեծ ցանկություն հայտնեցին  լինել լողավազանում, մարզասրահում և ագարակում:
Շնորհակալություն բնագիտատեխնիկական լաբորատորիայի բոլոր դասավանդողներին,   օրը տպավորիչ դարձնելու համար...
Նախագիծը  շարունակվում է...

 Մարգարա գյուղի դպրոցի սովորող` Թամարա Հակոբյանի էլ. փոստից.
Մենք մեր դասարանի ու  ուսուցչուհիների  հետ երեկ  այցելեցինք  Երևանի «Մխիթար  Սեբաստացի» կրթահամալիր: Մեզ  այնտեղ  ջերմ    ընդունեցին  բոլորը,  հատկապես՝ տիկին Վեներան, ընկեր  Լիանան,ընկեր Մարինեն և ընկեր Կարինեն: Մենք  տեսանք պարող  աշակերտների  և ուսուցչուհիների և  շատ զարմացանք: Մենք  էլ նրանց միացանք,իսկ  պարելուց   հետո  մենք  գնացինք  ռոբոտաշինության    դասասենյակ, որտեղ  ծանոթացանք  տարբեր  սարքերի  հետ,  տեսանք,  թե  ինչպես կարելի  է  պատրաստել  հեռախոսի  կամ բանալիի կախիչներ: Հետո  մենք  ուղևորվեցինք  նախաճաշելու:   Այնտեղ  ամեն  ինչ հիանալի  էր, ես  ուղղակի հիացմունք  ստացա  բոլորից և կրթահամալիրից:
























0 коммент.:

Отправить комментарий