вторник, 21 марта 2017 г.

«Սովորող-Սովորեցնող» նախագիծ


«Սովորող-Սովորեցնող» նախագծով համագործակցում են 5-րդ և 8-րդ դասարանցիները


 Այսօր Արևելյան դպրոցի 5-2 դասարանի սովորողներն  իրենց մաթեմատիկայի դասն անցկացրին  Միջին դպրոցում` համագործակցելով  8-րդ դասարանցիների հետ:Ընկեր Հերմինեն և իր օգնական սովորողները մեզ  ներկայացրին մաթեմատիկական  MATH_O_MIR ծրագիրը: Միասին ծանոթացանք ծրագրի գործիքներին, ծրագիրը համակարգչում ներբեռնելուց հետո, տեղում մի քանի խնդիր լուծեցինք, քննարկեցինք ծրագրի առավելություններն ու թերությունները: Հինգերորդ դասարանցիները համակարգչով  դժվարանում են մուտքագրել կոտորակներ  կամ բլոգում տեղադրել նկարներ /դժվարանում են, քանի որ ժամանակատար է/  այս ծրագիրը օգնում է ավելի հեշտությամբ և արագ աշխատել թվերի աշխարհում` MATH_O_MIR ծրագրում:




0 коммент.:

Отправить комментарий