пятница, 21 апреля 2017 г.

26.04.2017-ճամփորդություն


Հրազդան-Զանգու

Համատեղ նախագիծ-Մարինե Ամիրջանյան, Իվետա Ջանազյան, Լիանա հակոբյան
20170401_123920
Նախագծի մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիներ
Նախագծի նպատակը՝ առաջին հերթին հայրենաճանաչողությունը, հայրենիքի հանդեպ սերը ծնվում է հենց հայրենիքը ճանաչելուց: Իսկ հայրենիքը մեր սարերն ու ձորերն են, մեր գետերն ու լճերն են, մենք ենք ու մեր շրջապատը… Ահա թե ինչու է այդքան կարևոր ու կարևորվում հայրենագիտական ճամփորդությունները կրթահամալիրում: Դասագրքեր ու քարտեզներ սերտելով հայրենիքը քոնը չի դառնա, պետք է ճամփորդել, շոշափել, տեսնել, զգալ ու բացահայտել: Ինչպես ասում են՝ ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ լսել:
Այնուամենայնիվ շատ կարևոր է, որ ճամփորդությունից առաջ կարդալ, տեղեկանալ այն վայրերի մասին , ուր գնում ես: Իսկ մնացած բացահայտումներն արդեն տեղում:
Ճամփորդությունից հետո արդեն համեմատել տեղանքի մասին եղած տեղեկությունները ստացած, դիտարկած տեղեկությունների հետ, հարստացնել համացանցը տեղանքի վերաբերյալ նոր տեղեկություններով:
  • ծանոթացում Հրազդան գետի տարբեր հատվածներին, համեմատում
  • տարբեր ինֆորմացիոն աղբյուրներից՝ համացանց, դասագիրք, գեղ. գրականություն, Հրազդան գետի մասին տեղեկությունների դուրսբերում, համեմատում` Հրազդան գետը համացանցում և իրականում
  • էկոլոգիական մասով` մաքրման աշխատանքներ
  • Զանգուն` Հրազդանում. Վանատուր, Ջրառատ, Սոլակ, Բջնի, Արզաքան գյուղերով հոսող Զանգուն
Ճամփորդությունները անհատին տալիս են այնպիսի որակներ ու հմտություններ, ինչպիսիք են՝ դժվարությունների հաղթահարում, ընկերասիրություն, կողմորոշվելու ընդունակություն, շրջակա միջավայրի հանդեպ վերաբերմունք…
Անհրաժեշտ իրեր
  • սպորտային հագուստ
  • սնունդ, ջուր
  • ֆոտոխցիկ
  • արևային ակնոց, գլխարկ
  • ձեռնոցներ
  • ստեղծական տրամադրություն
Նախագծի ընթացքը`
  •  մաքրման աշխատանքներ
  • գրական ընթերցումների կազմակերպում
  • ֆոտո և նկարչական պլեներներ
  • ստեղծագործական աշխատանք` ներշնչման աղբյուրը Զանգուն. ակրոստիքոսներ, լիմերիքներ նվիրված գետին
  • Մաթեմատիկական խաղ-մրցույթներ, բանավոր հաշվարկ
Նախագծի արդյունքը
  • տեսանյութեր և ռադիոնյութեր
  • պատումներ
  • ֆոտոշարեր
Համագործակցություն Իվետա Ջանազյանի հետ
Նախագծի պատասխանատուներ՝ Լիանա Հակոբյան, Մարինե Ամիրջանյան
Լուսանկարը՝ Իվետա Ջանազյանի

0 коммент.:

Отправить комментарий