вторник, 2 мая 2017 г.

Մաթեմատիկան դրսում, կանաչների մեջ

Մայիսյան հավաք, մայիսի 12, 2017թ.
Ժամը` 12:00-12:35
«Բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ» 
  2-10 տարեկաններ

Վայրը`  Արևելյան դպրոցի   բակ
Մասնակիցներ` 2-10 տարեկաններ


Ֆլեշմոբի  նպատակն է` 

  1. Զարգացնել երեխայի մոտ բանավոր հաշվելու  ունակություն
  2. Բարեկիրթ վարքի, խմբում աշխատելու, մրցակցին լսելու ունակություն
  3. Բանավոր խոսքի, միտքը շարադրելու ունակություն
  4. Սեր առաջացնել դեպի մաթեմատիկան
  5. Համախմբել  երեխաներին
  6. Փորձերի հիման վրա կատարել հաշվարկ, կարողանալ եզրակացություն անել:


 1.Մաթեմատիկական մենամարտ, 5-րդ դասարան, Պատասխանատու` Լիանա Հակոբյան

Մասնակիցներ`
5-1 տղաներ
5-2 տղաներ
Խաղի նկարագրությունը`

Սովորողները բաժանվում են երկու  թիմի, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխան գնահատվում է 1 միավոր, առաջին փուլում հաղթում է այն խումբը, ով ավելի շատ միավոր կհավաքի :
ա/Բանավոր հաշիվ` արագ բազմապատկում 3,4,  5, 11, 12:
բ/Բանավոր հաշվարկ մեծություններով:
գ/ Եզրափակիչ փուլ-մրցում են խմբերի հաղթողներ, երեխաները, խաղում ենք <<Հոպ>> խաղը:

Խաղի արդյունքները
Սովորողները ստանում են լրացուցիչ գիտելիք թվերը  արագ  3, 4, 5, 11-ով  բազմապատկելու համար,իմանում են արագ բազմապատկման մի քանի կանոններ`5-ի, 11-ի: Ձեռք են բերում փորձ այլ դպրոցի սովորողների հետ մրցելու համար: Համառոտ նկարագրում են  խաղի ընթաքը իրենց բլոգներում:


 2.Մաթեմատիկական խաղեր:
Պատասխանատու`Իվետա Ջանազյան, Հասմիկ Թոփչյան

Մասնակիցներ` 4-1 դասարանի տղաներ
Վայրը- Հրազդանի կիրճ
Խաղը-Մաթեմատիկական լաբիրինթոսների  կառուցում և  լուծում:
Նկարահանման պատասխանատու`
 Միհրան` խմբի ավագ:

Մաթեմատիկական խաղեր:
Պատասխանատու` Մրտեյան Անի

Մասնակիցներ` 4-2 դասարան:
Խաղը-Գունավոր ժապավեններով չափումներ, չափում ենք ուղղանկյունաձև լանջերի մակերեսները, պարագծերը:
Նկարահանման պատասխանատու- Նանե`
 խմբի ավագ


3.Մաթեմատիկական խաղեր:

Պատասխանատու`Մարինե Ամիջանյան

Մասնակիցներ` 4-3 դասարան

Քարերի կշռում, հաշվում, ավելացում, պակասում սովորողների ստեղծաց երևակայական  կշեռքներով:
Այս խաղը խաղում ենք  զույգերով:Սկզբում ունենք որոշակի քանակով քարեր (օրինակ 15 հատ):Հակառակորդները հերթով քարակույտից հեռացնում են որոշակի քանակով քարեր (օրինակ 1,2,3):Պարզ է,որ վերջավոր քայլերից հետո քարակույտը  վերջանում է,իսկ վերջին քարը վերցնողը համարվում է հաղթող :
Նկարահանման պատասխանատու`Լիա Համբարձումյան`  խմբի ավագ :



5.Մաթեմատիկական խաղեր: 
Մասնակիցներ` 5-1, 5-2 դասարանի  աղջիկներ:
Ասֆալտած  մասերում  խաղում են X.0, Գծում են մոգական քառակուսիներ:
Նկարահանման պատասխանատու` Կարինե Գոմցյան` Խմբի ավագ:

Մասնակիցներ`  5-1 դասարանի տղաներ:

Չափումներ ջրի տարբեր շշերով, չափման միավորներ, համեմատում,  անցում մի միավորից մյուսին:
Նկարահանման պատասխանատու` Գագիկ. խմբի Ավագ:












,  

0 коммент.:

Отправить комментарий