вторник, 20 июня 2017 г.

Ամառային ճամբար, երկրորդ օր

Մանկավարժական աշխատողների ճամբար, երկրորդ օր

Այսօր էլ, ինչպես մանկավարժական ճամբարի առաջին օրը, աշխատանքը  սկսեցինք  նախապես սահմանված աշխատաժամանակով:
Այսօրվա քննարկման թեման էր  կրթահամալիրում իրականացվող   «Նախագծային ուսուցումը. հաջողությունները, խնդիրները»: 
 Մասնագիտական խմբով սկսեցինք քննարկումը, նշեցինք, որ ամենահաջողված նախագծերը եղելեն «Մաթեմատիկական ֆլեշմոբերը» , «Բանավոր մաթեմատիկան»  կրտսեր դպրոցում, հետո սկսեցինքնախագծերի վերաբերյալ հաջողված հոդվածներ, թարգմանություններ ընտրել «Դպիր»-ից, երկարատև դադարից հետո, պարզվեց,որ բոլորս ակամայից կարդում ենք նույն հոդվածը` Գևորգ Հակոբյանի  վերջին թարգմանությունը  Ջորջ Փոյայի աշխատանքների վերաբերյալ: Այնուհետև հաջորդեց խառը մասնագիտական խմբերով պարապմունքը, մեր նախորդ պասիվ պարապմունքից հետո, ի զարմանս ինձ, այս պարապմունքը շատ ակտիվ էր, հայերենի մասնագետները խոսում էին հայերենից իրականացվող  նախագծերի մասին, այդ ամենի իրականացման համար ժամանակի սղության մասին, և հանկարծակի առաջացող նախագծերից` օրինակ  «Գետը քաղաքի մեջ» նախագծից, որը թերևս ամենահաջողվածն էր կրթահամալիրում, ամեն դեպքում ինձ  հետաքրքիր էր լսել նրանց կարծիքները:
Օրվա ամենահետաքրքիր մասն ինձ համար, ընկերովի ճաշելուց բացի,  տիար Գևորգի հետ տարբեր խնդիրների լուծման եղանակների, մեթոդների  քննարկումն էր: Մեծ սիրով և անհամբերությամբ եմ միշտ սպասում այդ ժամին, քանի որ տիար Գևորգը այնպիսի հնարամիտ լուծումներ  է առաջարկում բարդ խնդիրներին, որ բոլորիս առաջին հայացքից սուտ է թվում, այսօր վերջապես պարզեցի,  որ այդ մեթոդների հեղինակը իմ շատ սիրելի ուսուցիչ Հակոբ Հակոբյանն է եղել. այդ մեթոդները  հիմնականում կիրառում են ֆիզիկոսները:
Շնորհակալ եմ  հետաքրքիր օրվա համար:

0 коммент.:

Отправить комментарий