суббота, 10 июня 2017 г.

Կրթահամալիրի ճամբարականներին միացան նաև Մարգարայի սովորողները

Հունսիս 9-ին կրթահամալիրի հրավերով  Մարգարա գյուղի դպրոոցի սովորողները  ընկեր Սաթենիկի հետ այցելեցին մեր դպրոց: Շատ էին լսել կրթահամալիրում անցկացվող ուսոււմնական ճամբարի մասին, եկան, տեսան, համոզվեցին: Մարգարայի սովորողները միացան Արևելյան դպրոցի մաթեմատիկների և հայրենագետների ջոկատներին: Օրը սկսեցինք   Արևելյան դպրոցի սովորողների համերգ- փորձից, որին հաջորդեցին  ցուցասրահի զարմանահրաշ աշխատանքները, որոնք ներկայացրին հենց հեղինակները: Խոսեցինք կրթահամալիրում անցկացվող փառատոներից: Կարճ ընդմիջումից հետո գնացինք Բ4 դպրոց - պարտեզի ագարակ: Ընկեր Լուսինեն  մեզ պատմեց  ձիերի խնամքի և դրանց վարժեցման մասին, որից հետո բոլոր  երեխաները  ձի վարեցին: ճամբարային մեր համատեղ օրն ամփոփեցինք Արևելյան դպրոցում` արևելյան լողափին:
Oրվա մասին պատմում են Մարգարայի սովորողները:

Նկարաշարը այստեղ`













0 коммент.:

Отправить комментарий