суббота, 19 августа 2017 г.

Ուս․ նախագծեր 2017-2018թթ․

Նախագիծը նախատեսված  է 4-5-րդ դասարանցիների համար,
 2017-2018 ուսումնական տարի,
սեպտեմբերի 4-8 
նախագծերի մեկնարկ կրթահամալիրում:






Սեպտեմբերի 4
Ծանոթություն:
Մաթեմատիկայի բլոգի ներկայացում:
Մաթեմատիկայի ընտրությամբ խմբի ներկայացում:

Սեպտեմբերի 5.
Բլոգների թարմացում, մաթեմատիկայի բաժնի բացում, մաթ.գրադարանի տեղադրում:

Սեպտեմբերի 6.
Մաթ. նախագծերի ներկայացում, ֆլե
մոբյան տեղեկություն:

Սեպտեմբերի 7, 8:
Ամառային առաջադրանքների քննարկում, ամփոփում:


Նախագծի վերնագիրը`
Բնական թվեր, կրկնողություն:

Նախագծի նպատակը:

 Նախագծի ուսուցման նպատակներն են.
  Սովորողի մոտ ձևավորել և զարգացնել տրամաբանական մտածողություն, թվաբանական գիտելիքներ և մեթոդներ, բանավոր հաշվելու, դրանք գործնական իրադրություններում կիրառելու կարողություններ:
 Դիտարկելու, կռահելու, հետազոտելու, եզրակացություններ անելու կարողություններ,  որոշումներ կայացնելու, խմբում աշխատելու կարողություններ, հիշողություն, աշխատասիրություն, հանդուրժողականություն, նպատակասլացություն, համբերություն  սերմանել վստահություն սեփական ուժերի նկատմամբ,  ձևավորել նաև  ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու կուլտուրա:

Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները:
Անխափան ինտերնետ, սովորողի անհատական գործիքի ապահովում, սովորաղի բլոգ, որում առկա է մաթեմատիկա բաժինը, կա համապատասխան գրականություն:

Նախագծի խնդիրներ, արդյունքին հասնելու դժվարություն

Ուսուցիչը լավ գիտի, որ դասարանում կան և´մաթեմատիկա առարկայով հետաքրքրված երեխաներն են և´ այնպիսիները, որոնք թեկուզև սովորում են, բայց հատուկ ջանքեր չեն ցուցաբերում մաթեմատիկական այս կամ այն խնդրի լուծման, ինչպես նաև բերված լուծումը լիարժեք հասկանալուն:Դրանք մաթեմատիկայից թույլ,կամ տարբեր պատճառներով ետ մնացող(գիտելիքների բացթողում ունեցող) սովորողներն են, ուստի դժվարություն է առաջանում ներգրավել  բոլոր երեխաներին, բոլորի մոտ սեր առաջացնել դեպի մաթեմատիկա դեպի բանավոր հաշիվ:

Նախագիծի կատարումը վերահսկելու համար նախատեսված ժամանակացույց,   միջանկյալ արդյունքներով:
Նախագիծը երկամսյա է, արդյունքները պարբերաբար կհրապարակվեն սովորողի և մաթեմատիկայի բլոգներում, առավել հետաքրքիր 
խնդիրները` Արևելյան  դպրոցի ենթակայքում:

Նախագծի արդյունքի ներկայացում:
Նախագծի արդյունքում  կունենանք առաջադրանքների փաթեթ բնական թվերի վերաբերյալ, որը կազմված կլինի տեսական, գործնական մասերից, հետազոտման կարիք ունեցող խնդիրներից:

Աշխատանքի գնահատում:
Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով, բլոգում թողարկած աշխատանքների  արդյունքի հիման վրա, ենթակայք տարած նյութի հիմանա վրա, և թե  ինչպես   բանավոր կներակայցնի սովորողը  իր ուսումնական նյութը :

Գրականություն:
2016-2017թ. մաթ ուսումնական առաջադրանքների փաթեթը որպես ուղեցույց:
Նահապետյան Մաթեմատիկա-5
Մկրտչյան  Մաթեմատիկա-4
Մաթ. ֆլեշմոբի ուղեցույց /նախորդ տարիների առաջադրանքների փաթեթ/:
Ուսումնական կայքեր:





0 коммент.:

Отправить комментарий