вторник, 22 августа 2017 г.

Օգոստոսի 22-ամփոփում


Մանկավարժական աշխատողների օգոստոսյան ճամբար, օր առաջին


  2017-2018թթ.ի ուսումնական տարվա մեկնարկը տրված է...
Տիար Բլեյանի ողջույնի, շնորհավորանքի խոսքից հետո վերհիցենքից մեր անցած երգերն և պարերը կրթահամալիր դիմած  նոր աշխատող պարուսույցի հետ :
 Աշխատանքը  շարունակեցինք նախապես սահմանված աշխատաժամանակով:Այսօրվա քննարկման թեման,  մաթեմատիկայի մասնախմբում,  կրթահամալիրում իրականացվող 2017-2018 ուսումնական տարվա առաջին շրջանի   նախագծերն էին. բլիգին վերաբերվող պահանջները: Քննարկման ժամանակ առանձնացրինք  դասավանդողի բլոգի օրագիր բաժինը, որ յուրաքանչյուր մանկավարժ ծածուկ թե բացահայտ պետք է ունենա օրագիր, օրվա հաջողությունները, անհաջող պարապմունքները գրառելու համար, որը հիմք կարող է հանդիսանալ լավ ուսուցիչ համբավի:
Քննարկեցինք մեզ հանդիպած վերջին մաթ. խնդիրները, որոնք ունեն հետաքրքիր լուծումներ:

Այնուհետև աշխատանքը շարունակեցինք յուրաքանչյուր դասավանդող իր օղակում: Կարգի բերեցինք մեր կաբինետները, միասնական հավաքից հետո գնացինք մարզվելու:


0 коммент.:

Отправить комментарий