четверг, 7 сентября 2017 г.

4-2 դասարան

Հոկտեմբերի 12-13, 2017թ.
Սիրելի սովորողներ, շարունակում ենք աշխատել հեռավար:
Փորձիր ինքնուրույն կարդալ, կրկնել ժամանակի չափման միավորները:
Ժամանակի չափման միավորները:
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:
Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
час5.png 1 ժամում =60 րոպե:
час6.png 1 րոպեում =60 վայրկյան:
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթներըամիսները:
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:
час12.png 1 օր =24 ժամ, 
                                               1 շաբաթ =7 օր:
Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ`
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն (31) օր
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն (30) օր
3. փետրվարը հաճախ ունենում է (28) օր, սակայն (4) տարին մեկ այն ունենում է (29) օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:
տարի.png 1 տարի =12 ամիս:
դար.png 1դար =100 տարի:

Առաջադրանք  1.
Արտահայտի՛ր  նշված միավորով.
  2Ժ=           ր
3դար =        տարի
ր =             վ
շաբաթ=   օր
48 ժ=          օր
4ր=             վ
1շ =           օր

Առաջադրանք  2.
Կատարի՛ր  գործողությունները`
90կմ+234կմ+210կմ=
30կմ+352կմ+170կմ=
6կմ+3կմ+ 200կմ=
7կգ  +30կգ=
8շաբաթ+3շաբաթ=
Առաջադրանք  3.
Նարեն  4  միանման տետրի և  5 գիրքի համար 
Վճարեց10.000 դրամ:Ինչ արժե մեկ տետրը
եթե յուրաքանչյուր գիրքն արժեր1200  դրամ:

Առաջադրանք  4.
Դուրս  գրի՛ր այն թվանշաններըորոնք գրված են հետևյալ 
թվերի հարյուրավորների կարգում՝

        835,1096, 5016, 30972, 200441:
Օրինակ835-8:

Առաջադրանք  5.
Քանի՞ երկնիշ  թիվ  կա  12  և 22 -ի միջև:

Առաջադրանք 6.
Ինչի  է հավասար ամենամեծ երկնիշ թվի  և ամենափոքր եռանիշ թվի գումարը:


Առաջադրանք 7.
Հետևյալ թվերը գրի՛ առ կարգային գումարելիների  գումարի տեսքով:
ա)33=
բ)104=
գ) 4504=
դ)82006=
Առաջադրանք 8.
3618:3+(654-118):2=
5x100+4x20-250= 
3x121+360:4+16x5-130=

Առաջադրանք 9.
Քառակուսու կողմը  15սմ է:Գտի՛ր քառակուսու պարագիծը:

Առաջադրանք 9.
Քառակուսու պարագիծը  240 սմ է:Գտի՛ր քառակուսու կողմը:





10.10.2017թ.
Պարապմունք 18.
Բանավոր հաշվարկ։
Հարցերի քննարկում։
Կրկնում ենք երկարության և զանգվածի չափման միավորները։


Առաջադրանք 1.

Արտահայտի՛ր նշված միավորով՝
2տ 500կգ=     կգ
3տ 400կգ=    կգ
2կգ 100գ=      գ
13ց=               կգ
9կգ 250գ=      գ 
3կմ 100մ=      մ
4կմ 550մ=      մ
12դմ=            սմ
 Առաջադրանք 2.

Եռանկյան մի կողմը 44մմ է, իսկ մյուս երկու կողմերի գումարը 104մմ է։ Հաշվի՛ր եռանկյան պարագիծը։

Առաջադրանք 3.
Հաշվիր արտահայտության արժեքը՝
316x(3254-3250)+(4215-4215):6=

Առաջադրանք 4.
Գնացքն  առաջին օրը   անցավ 1255 կմ ճանապարհ, երկրորդ օրը՝ 56 կմ-ով պակաս, քան առաջին օրը, իսկ երրոդ օրը՝ 45 կմ-ով ավելի, քան առաջին օրը։
Քանի՞   կմ անցավ երեք օրում։

Առաջադրանք 5.
ա)Դասավորիր աճման կարգով՝
22024,7845, 22105, 7842, 16, 333333, 3։

բ)Դասավորիր նվազման  կարգով՝
324, 1875, 35687, 24, 371, 1770, 35609, 7։















09.10.2017թ.
Պարապմունք 17.

Բանավոր հաշվարկ.
Օրվա ակտիվ սովորողներ՝ Գաբրիել, Լիլիթ, Անի Շ., Սոնա, Սոֆի, Վահան Դ.
Թեմա

Զանգվածի չափման միավորները`
1գ, 1տ, 1կգ, 1ց:
1տ=1000կգ
1կգ=1000գ
1ց=100կգ
1
տ=10 ց

1.Արտահայտի՛ր համապատասխան միավորով`
 5կգ=               գ                         
 3տ=               կգ
12տ=             կգ                     
10ց =             կգ
 2ց=               կգ                    
  4կգ=              գ                             
 7կգ=               գ

2.Հաշվի՛ր հարմար եղանակով՝

125+34+25=
34+120+36=
24+70+16=
125+56+75=
345+140+55=



3. Աշակերտը,կարդալով օրական 5 էջ, 7 օրվա ընթացքում կարդացել էր  գրքի կեսը։ Քանի՞  էջ կար  գրքում։

Լուծում ենք խնդիրներ սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբից՝
2.Հայկը, Տիգրանը, Նարեկը և Անահիտը հեծանիվներով ճանապարհ ընկան: Հեծանվորդները վարում էին մեկ շարքով՝ իրար հետևից: Առջևից գնում էր տղաներից մեկը, երկրորդը Նարեկն էր, Տիգրանը գնում էր Անահիտի ետևից: Ո՞վ էր առաջինը գնացողը:

3.Ուսումնական ճամփորդության ժամանակ 24 հոգիանոց սովորողների խմբի ուղիղ կեսը զբաղվեց տեղանքի մաքրությամբ: Մնացածի կեսը տեղանքի բուսականությունն ուսումնասիրեց: Մյուս սովորողները լուսանկարեցին ընկերներին: Քանի՞ սովորող զբաղվեց լուսանկարչությամբ:


Ինքնաստուգում 2.
1 Աբգարյաե Արեգ-9
2 Ա.Արտակ-9
3 Աթանեսյան Վահան
4 Ավագյան Անի-6
5 Բաբայան Միլենա-8
6 Գ.  Գաբրիել-7
7 Գասպ. Մարինա-9-
8 Դանիելյան Վահան
9 Ղազարյան Լիլիթ-9
10 Մ. Անուշիկա-8
11 Մ. Հեղինե-8
12 Յակ. Ալեքսանդր-8
13 Ն. էդմոն-8
14 Նահ. Սոֆի-9
15 Շահսուվարյան Անի-9
16 Ջուլհակյան Սերգեյ -7
17 Սաֆարյաև Խաչիկ
18 Սիմոնյան Եթեր-9
19 Սոնա Մարիա 
20 Բադայյան Իռեն-6
21 Կ. Դայանա-8

05.10.2017թ.
Պարապմունք 16.
Բանավոր հաշվարկ.

Քննարկում ենք ինքնսատուգում 2-ը:
Լուծում ենք մաթեմատիկական ֆկեշմոբի առաջին մակարդակի, առաջին խնդիրը՝
Լևոնն իր ընկերների հետ որոշեց արշավ գնալ: Նրանք որոշեցին, որ կարշավեն այս տարվա տասներորդ ամսվա 3-րդ կիրակի օրը: Որոշեք արշավի ամսաթիվը:

Թեմա՝ Երկարության միավորները՝1կմ, 1մ, 1դմ, 1սմ:
Երկարության չափման միավորները-պրեզենտացիայի դիտում:
Առաջադրանքներ՝
1.Արտահայտի՛ր նշված միավորով՝

 5կմ=   մ
5 մ=   սմ
31կմ =    մ
4 դմ =   սմ
11 սմ =    մմ


2.Հաշվիր հարցերով՝
19×1000+(243624:2-46)=
3. 737 թիվը 210-ով փոքր է մեկ ուրիշ թվից: Գտի՛ր այդ թիվը:
4.Հաշվի՛ր արտահայտության արժեքը՝
ուշադրություն./   
  գտնել 45  և 20  թվերի արտադրյալը , նշանակում է հաշվել 45x20=
գտնել 4050  և 2009 թվերի տարբերությունը , նշանակում է հաշվել 4050-2009=
 գտնել 500  և 20  թվերի քանորդընշանաակում է հաշվել 500:25
 գտնել 4995  և 2099  թվերի գումարը , նշանակում է հաշվել 45+20


02.10.2017թ.
Պարապմունք 16.
Բանավոր հաշվարկ.
Ինքնաստուգում 2.
Առաջադրանք 1.
Քանի՞ կարգ ունեն  հետևյալ թվերը:130 ,26,  0 , 9.999 ,  10.000 :
Առաջադրանք 2.
Հաշվի՛ր հարցերով   
98×2+450:10-19=
Առաջադրանք 3.Հաշվիր՝3566+18:(9999-9993)=

Առաջադրանք 4.Հաշվի'ր 10սմ և 25սմ կողմերով ուղղանկյան պարագիծը:
Առաջադրանք 5.Հաշվի՛ր  հարմար եղանակով՝9
ա)87+664+13+336
բ) 2x98x5=

Տեղադրի՛ր աշխատանքը բլոգում:


02.10.2017թ.
Պարապմունք 15.

Բանավոր հաշվարկ, հաղթող՝ Մարինա, Անուշկա:
Հարցերի քննարկում:
Առաջադրանք 1.
Հաշվի'ր 5 սմ կողմով քառակուսու պարագիծը:

Առաջադրանք 2.
Հաշվի'ր 12 սմ և10 սմ  կողմերով ուղղանկյան  պարագիծը:

Առաջադրանք 3.
Հաշվի'ր 21 սմ   կողմով հավասարակողմ եռանկյան  պարագիծը(եռանկյան բոլոր կողմերը իրար հավասար են):

Առաջադրանք 4.
Հաշվի՛ր՝
24x20
35x1000
235x10
24x20
345x100
11x100
2500:100
230:10
2400:20
Օրվա գլուխկոտրկուկը:
Տեղադրելով մաթեմատիկական գործողության նշաններ, ստացիր հավասարություն՝
1424=7




29.09.2017թ.
Պարապմունք 14.
Բանավոր հաշվարկ, հաղթող
Խնդիրն  առաջինն են լուծել՝

Առաջադրանք 1.
Հաշվի՛ր, օգտվելով բազմապատկման տեղափոխական օրենքից՝
25x4x999
20x467x50
5x245x2
40x269x50
289x2x5
Առաջադրանք 2.
Դահլիճում 5 շարքով տեղադրված են 9 նստատեղ, յուրաքանչյուր նստատեղ կազմված էր 2 նստարանից:Դահլիճում քանի նստարան էր տեղադրված:

Առաջադրանք 3.
Օրվա գլուխկոտրուկը՝
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։





28.09.2017
Պարապմունք 13.

Թեմա՝  Գումարման տեղափոխական հատկությունը:
Աշխատանք գրքից, համար՝ 94, 86 բ:


26.09.2017թ.
Պարապմունք 12.
Օրվա ակտիվ սովորող՝ Լիլիթ
Տեղեկացնում եմ, որ այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ժամը՝ 19:00-ին, ամսվա վերջին չորեքշաբթին է, և մաթեմատիկայից հերթական ֆլեշմոբի օրը: Մասնակցության համար սահմանված ժամին խնդրում եմ այցելել mskh.am կամ emath.mskh.am կայքեր, ընտրել համապատասխան մակարդակը և գտնել ներկայացված խնդիրների ճիշտ պատասխանները: 
Հաճելի ուսումնական ժամանց...



25.09.2017թ.
Պարապմունք 11.

Հարցերի քննարկում:
Առաջադրանք 1.
Հաշվիր հարցերով`
ա) 3300:3+90x70-97
բ)42000:2+80x60-945
Առաջադրանքներ  գրքից` 

66ա, 68, 71(կատարի'ր միայն առաջին պահանջը):


22.09.2017թ.
Պարապմունք 10.
Հարցերի քննարկում:
Թեմա` Գործողությունների կատարման կարգը:
Խնդիրն առաջինը լուծել է` Միլենան:

Առաջադրանք 1.
Գտի՛ր այն թիվը,   որը կազմված է՝
ա) 7 հազարյակից, 6 հարյուրյակից-
 բ) 9 հազարյակից , 6տասնյակից, 9 միավորից-
 գ) 5 հազարյակից , 8 հարյուրյակից, 7 տասնյակից,  4միավորից-
Առաջադրանք 2.
 Այգում տնկեցին 141 տանձենի, 25-ով շատ խնձորենիիսկ բալենու ծառերի թիվը 31-ով  ավելի էր  խնձորենիներիցՔանի՞ խնձորենի  և բալենի  տնկեցին այգում:
Համառոտագրիր,  նոր լուծիր.

Առաջադրանք 3.
Աշխատանք գրքից, համար 57
Օրինակ`
1=1x1
4=2x2
Շարունակի'ր...
Առաջադրանք 4.
Հաշվի'ր արտահայտության արժեքը`
(գրի'ր հարցերով).


4200:7-55:5 +666=



19.09.2017թ.
Պարապմունք 9.
Հարցերի քննարկում:

Բանավոր հաշվարկ:
Թեմա` Գործողությունների կատարման կարգը:

Առաջադրանք 1.
Հաշվի'ր արտահայտության արժեքը
(գրիր հարցերով).
1000:200 +450x10- 99=
6590-590+4000-2000=
215x4:10=

Առաջադրանք 2.
Աշխատանք գրքից, համար`51 ա)

Oրվա գլուխկոտրուկը`
Տեղադրելով մաթ. գործողության նշաններ, ստացի'ր  ճիշտ հավասարություն`
                               33333=5





15.09.2017թ.
Պարապմունք 8.

Հարցերի քննարկում:
Բանավոր հաշվարկ,խաղ-մրցույթ,
 հաղթողներ` տղաների խումբ:

Ինքնաստուգում 1-Ի քննարկում:

Առաջադրանք 1.
Հաշվի'ր արտահայտության արժեքը`

900-27
360+390
1200-201
2500-501
12000-11000
(315+45):90
(60+1940):1000

Խնդիր 1.
Առաջին պարկում կար 1400 ընկույզ, երկրորդում`  2 անգամ ավելի: Քանի ընկույզ կար պարկերում միասին:

Խնդիր 2.
Առաջին դպրոցում սովորում էր  2500 աշակերտ, երկրորդում`  5 անգամ քիչ: Քանի աշակերտ  էր սովորում երկու  դպրոցներում միասին:

Խնդիր 3. (Գլուխկոտրուկ)
Աստղանիշերը փոխարինի'ր գործողության նշաններով այնպես, որ ստանաս հավասարություն`

5*5*5*5*5=55

Առաջադրանք 4.

 Փորձի'ր համացանցից տեղեկություններ գտնել թվանշանների մասին:


14.09.2017թ.
Պարապմունք 7.
Հարցերի քննարկում:

Բանավոր հաշվարկ, հաղթողներ`
Շ. Անի, Անուշկա:
Հարցերի քննարկում:
Ինքնաստուգում 1.
1. Ներկայացրու'   թիվը կարգային գումարելիների գումարի տեսքով`
65
265
305
3257
4003
5030

2.
 Գտիր.
ա)15 և 5-ի քանորդը.
բ)205 թվի և 10 թվի արտադրյալը
գ)135 թվի և 95 թվի տարբերությունը
դ)105 թվի 995 թվի գումարը:

3.Գրիր երկու հատ հնգանիշ թիվ, նշի'ր այդ թվերի հաջորդը և նախորդը:


4. Տեղադրիր աշխատանքը քո բլոգում, մաթեմատիկայի բաժնում, հղումը ուղարկի'ր ինձ:



12.09.2017թ.
Պարապմունք 6.

Օրվա ակտիվ աշխատողներ` Եթեր, Ա. Վահան, Արեգ:

Իմանալ մաթ. գործողությունների բաղադրիչների անունները(-, +, x,:)

Հարցերի քննարկում:

Առաջադրանք 1.
Մի դպրոցում կա 217 աշակերտ,իսկ մյուսում՝ երկու անգամ ավելի: Երկրորդ դպրոցում որքանո՞վ ավելի աշակերտ կա, քան  առաջինում:
Ընդամենը քանի՞ աշակերտ կա երկու դպրոցներում:

Առաջադրանք 2.
Թվանշաններով գրի՛ր հետևյալ թիվը`
ա)հարյուր երեսուներկու  հազար
բ) երեք միլիոն
գ) վեց հարյուր  երկու  հազար քսանմեկ

դ) Երեսուներեք հազար չորս

Առաջադրանք 3.

Աստղանիշները թվով փոխարինելով՝ ստացի՛ր  ճիշտ  հավասարություն.

ա)*+67=88         բ)73+*=99        գ)*-176=24      դ)451-*=400



11.09.2017թ.

Պարապմունք 5.
Օրվա ակտիվ աշխատողներ` Մարինա, Սոֆի

Իմանալ մաթ. գործողությունների բաղադրիչների անունները(-, +, x)

Առաջադրանք 1.Նշիր տրված թվի տասնավորների կարգում տասնյակների թիվը`
24
290
1890
267443
1900
239011

Առաջադրանք 2.
Ունենք քառանիշ թիվ`2390, եթե այդ թվի երրորդ կարգի թվանշանը փոխարինենք 6-ով, ինչպես  կփոխվի թիվը:

Առաջադրանք 3.

Ունենք հնգանիշ թիվ`  12390, եթե այդ թվի երկրորդ կարգի թվանշանը փոխարինենք 6-ով, ինչպես  կփոխվի թիվը:

Առաջադրանք 4.
Գրիր արտահայտության տեսքով և հաշվիր`


346-ից 19-ով փոքր թիվը
278-ից 120-ով մեծ թիվը
123 և108  թվերի  գումարը
248 և 300 թվերի  գումարը
123 և90  թվերի  տարբերությունը

25 և200ի արտադրյալը:





08.09.2017թ.
Պարապմունք 4.

Բանավոր հաշվարկ, հաղթողներ` Անի. Լիլիթ
Հարցերի քննարկում:
Թեմա` Կարգային միավոր
Առաջադրանքներ գրքից` 29, 30, 31:


07.09.2017թ.
Պարապմունք 3.
Բանավոր հաշվարկ: Հարցերի քննարկում:

Թեմա` Կարգային միավոր:

1.Աշխատանք գրքից, համար 6.  ա, բ:
2. Գրիր 10 հատ երկնիշ թիվ, որոնք ես գրել տարբեր թվանշաններով, ընդգծի'ր:
3.Գրիր 10 հատ եռանիշ թիվ, որոնք ես գրել տարբեր թվանշաններով, ընդգծի'ր:
4. Ներկայացրու' թիվը  կարգային գումարելիների գումարի տեսքով`
Օրինակ`
345=3  հարյուրյակ + 4 տասնյակ + 5միավոր
23=
1908=
24=
277=
1001=
23456=


05.09.2017թ.

Պարապմունք 2.
Բանավոր հաշվարկ: Հարցերի քննարկում:
Թեմա` Թիվ, թվի բնութագրումը:

Առաջադրանք 1.
Կարդա և բնութագրիր  թիվը:
8901, 2017, 1000, 2568, 3001

Պատասխանի'ր հարցերին`
  • Յուրաքանչյուր թիվ քանի՞ թվանշանից է կազմված:
  • Նշի'ր յուրաքանչյուր թվի միավորը  ( օրինակ` 2017-7):
  • Քանի՞ տասնյակ կա տասնյակների կարգում:
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրակների կարգում:
  • Քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում:


Առաջադրանք 2.
Նարեն դասագրքի համար վճարեց 2400 դրամ, իսկ ամսագրի համար` 1600 դրամ:Նարեն որքա՞ն է վճարել այդ գնումների համար:


04.09.2017թ.
Պարապմունք 1.

  • Ծանոթություն:
  • Թիվ, թվանշան:
  • Միանիշ, երկնիշ, եռանիշ, քառանիշ թվեր:

Առաջադրանքներ:


  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը:
  • Ո՞րն է ամենամեծ եռանիշ թիվը:
  • Քանի՞ երկնիշ թիվ կա:

0 коммент.:

Отправить комментарий