четверг, 12 октября 2017 г.

Հեռավար աշխատանք, հոկտեմբերի 12-13, 4-րդ դասարան

Հոկտեմբերի 12-13, 2017թ.
Սիրելի սովորողներ, շարունակում ենք աշխատել հեռավար:
Փորձիր ինքնուրույն կարդալ, կրկնել ժամանակի չափման միավորները:
Ժամանակի չափման միավորները:
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:
Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
час5.png 1 ժամում =60 րոպե:
час6.png 1 րոպեում =60 վայրկյան:
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթներըամիսները:
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:
час12.png 1 օր =24 ժամ, 
                                               1 շաբաթ =7 օր:
Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ`
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն (31) օր
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն (30) օր
3. փետրվարը հաճախ ունենում է (28) օր, սակայն (4) տարին մեկ այն ունենում է (29) օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:
տարի.png 1 տարի =12 ամիս:
դար.png 1դար =100 տարի:

Առաջադրանք  1.
Արտահայտի՛ր  նշված միավորով.
  2Ժ=           ր
3դար =        տարի
ր =             վ
շաբաթ=   օր
48 ժ=          օր
4ր=             վ
1շ =           օր

Առաջադրանք  2.
Կատարի՛ր  գործողությունները`
90կմ+234կմ+210կմ=
30կմ+352կմ+170կմ=
6կմ+3կմ+ 200կմ=
7կգ  +30կգ=
8շաբաթ+3շաբաթ=
Առաջադրանք  3.
Նարեն  4  միանման տետրի և  5 գիրքի համար 
Վճարեց10.000 դրամ:Ինչ արժե մեկ տետրը
եթե յուրաքանչյուր գիրքն արժեր1200  դրամ:

Առաջադրանք  4.
Դուրս  գրի՛ր այն թվանշաններըորոնք գրված են հետևյալ 
թվերի հարյուրավորների կարգում՝

        835,1096, 5016, 30972, 200441:
Օրինակ835-5:

Առաջադրանք  5.
Քանի՞ երկնիշ  թիվ  կա  12  և 22 -ի միջև:

Առաջադրանք 6.
Ինչի  է հավասար ամենամեծ երկնիշ թվի  և ամենափոքր եռանիշ թվի գումարը:


Առաջադրանք 7.
Հետևյալ թվերը գրի՛ առ կարգային գումարելիների  գումարի տեսքով:
ա)33=
բ)104=
գ) 4504=
դ)82006=
Առաջադրանք 8.
3618:3+(654-118):2=
5x100+4x20-250= 
3x121+360:4+16x5-130=

Առաջադրանք 9.
Քառակուսու կողմը  15սմ է:Գտի՛ր քառակուսու պարագիծը:

Առաջադրանք 10.
Քառակուսու պարագիծը  240 սմ է:Գտի՛ր քառակուսու կողմը:






0 коммент.:

Отправить комментарий