вторник, 24 октября 2017 г.

Ուսումնական աշուն-2017, 4-րդ դասարան

Ուսումնական աշուն-2017թ, 4-րդ դասարան:

Սիրելի սովորող, աշխատանքը կազմված է երեք մասից՝ 

  • Ստեղծագործական մաս:

  • Թեմատիկ աշխատանք:

  • Ոչ ստանդարտ խնդիրներ:

Ընտրիր քեզ հարմար մասը, կատարի՛ր,

 տեղադրի՛ր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:


Ստեղծագործական մաս:

Սիրելի սովորողներ,  դիտիր այս ֆիլմը` Ալիսան հրաշքների աշխարհում կամ կարդա սեղմագիրը:

«Ալիսը հրաշքների աշխարհում» գրքի հեղինակը  անգլիացի մաթեմատիկոս և գրող Լուիս Քերոլն է:
Ալիսան Թվերի աշխարհում:
Առաջադրանքներ:
Փորձիր կազմել խնդիր-առաջադրանքներ «Ալիսը հրաշքների աշխարհում»  գրքի հիման վրա:
Երբ Ալիսը մտնում էր Մոռացկոտության անտառամեն ինչ չէր, որ մոռանում էր, այլ միայն ինչ-որ բաներ: Օրինակ՝ շատ հաճախ մոռանում էր իր անունը, բայց հատկապես շաբաթվա օրերն էր  հաջողեցնում մոռանալ:
Առյուծը և Միաեղջյուրը հաճախ էին այցելում Մոռացկոտության անտառը:  Դրանք տարօրինակ էակներ էինԱռյուծը ստում էր երկուշաբթիերեքշաբթի և չորեքշաբթի և շաբաթվա մնացած օրերին ճշտախոս էրՄիաժանին իրեն այլ կերպ էր
 պահում. նա ստում էր հինգշաբթիուրբաթ և շաբաթ օրերին և ճիշտ էր խոսում շաբաթվա մյուս օրերին:

Առաջադրանք 1.

Մի անգամ Մոռացության անտառում Ալիսը հանդիպեց ծառի տակ հանգստացող Առյուծին և Միաեղջյուրին:
 Նրանք հետևյալ պնդումներն արեցին.
Առյուծ.- Երեկ այն օրերից էրերբ ես ստում եմ:
Միաեղջյուր.- Երեկ այն օրերից էր, որ ես էլ եմ ստում:
Այս երկու պնդումներից Ալիսը կարողացավ իմանալթե երեկ շաբաթվա ինչ օր է եղելՓորձեք իմանալ, թե շաբաթվա որ օրն է եղել այդ երեկը:

Առաջադրանք 2.

Մի կղզու բնակիչներից յուրաքանչյուրը կա՛մ ասպետ էորը երբեք չի ստումկա՛մ ստախոսորը միշտ ստում է:
Մի անգամ այգում զրուցում էին այդ կղզու երեք բնակիչ՝ Ա, Բ, Գ: Նրանց մոտով անցնող անծանոթը Ա-ին հարցրեց. «Դուք ասպե՞տ եք, թե՞ ստախոս»: Պատասխանն այնքան ցածր էր, որ անծանոթը ոչինչ չհասկացավ: Այդ ժամանակ անծանոթը հարցրեց Բ-ին. «Ի՞նչ ասաց Ա-ն»: «Ա-ն ասաց, որ ինքը ստախոս է»,- պատասխանեց Բ-ն: «Մի հավատացեք Բ-ին, նա ստում է»,- խոսակցությանը միջամտեց Գ-ն:

Կղզու Բ և Գ բնակիչներից ո՞վ էր ասպետ և ո՞վ ստախոս:

Թեմատիկ աշխատանք:
1.Հինգ   հազար յոթանասունվեց  թվի  գրության մեջ  ո՞ր  կարգում  է  գրված 0:
2. Գրիր  այնթիվը,   որ  հավասար է 9 հազարյակ 4 հարյուրյակև 6 միավոր  կարգային   գումարելիների  գումարին:
3.  Որքանո՞վ  կփոքրանա 7176 թիվըեթե նրա գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:
4.   Յոթ  հազար  յոթ   թիվը   գրեք  թվանշաններով:
5.  Որքանո՞վկփոքրանա 8561 թիվըեթե նրա  գրության  տասնավորը  փոխարինենք   0-ով:
6.      2տ 60 կգ-ը կիլոգրամներով  արտահայտած ինչքա՞ն  կլինի:
Տես օրինակը` 2տ=2000կգ,  2տ 60 կգ=2000կգ+60կգ=2060կգ
7.   5տ  50 կգ-ը կիլոգրամներով  արտահայտած ինչքա՞նկլինի:
8.     2ցենտները կիլոգրամներով  արտահայտած  ինչքա՞նկլինի:
9.   3ժ 25րոպեն րոպեներով արտահայտած ինչքա՞նկլինի:
10.  5Ժամը րոպեներով արտահայտած ինչքա՞ն կլինի:
11.   2տ 4ց 50 կգ-ըկիլոգրամներով  արտահայտած ինչքա՞նկլինի:
12.Դասը  սկսվեց 10: 40  և  տևեց 45 րոպեԵ՞րբ  ավարտվեց դասը:
    13.      Հաշվիր   900+( 1200:3-8x50)  արտահայտության արժեքը:
14.Որքա՞ն կլինի 210 x 9 + 210 + 21արտահայտությանարժեքը:
15.Հաշվիր 1000+80 x (2400 : 8-290) արտահայտության արժեքը:
     16.  324-ին գումարիր 17 և 6 թվերի արտադրյալը:

Ոչ ստանդարտ խնդիրներ:


    1.Ունենք երեք տարբեր գույնի կտորներ՝ կարմիր, դեղին, սպիտակ: Քանի՞ ձևով կարող ես պատրաստել իրարից տարբեր եռագույն դրոշներ / հորիզոնական շերտերով / :

    2. Եթե Լիլիթի, Սոնայի, Անիի տարիքները գումարենք, ապա կստանանք 12: Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 3 տարի հետո:

    3. Արամը Դինա շնիկին տանում է մրցումների: Ո՞ր տեղն է գրավել Դինան, եթե Արամը նկարել է շնիկին արևի դիմաց:

    Подпись отсутствует

    4.Անին ցանկանում է նշված պատկերները գրիչով նկարել, առանց ձեռքը թղթից հանելու: Ո՞ր պատկերը չի ստացվի:

    Подпись отсутствует

    5.Թուղթը երկու անգամ ծալեցին և կտրեցին, ինչպես ցույց է տրված նկարում: Քանի՞ կտոր թուղթ կստացվի:

    Подпись отсутствует

    6.Նշված պատկերներից ո՞ր պատկերները վերցնենք, որպեսզի ստանանք շրջան:

    Подпись отсутствует

    7.1մ երկարությամբ ժապավենի վրայով քայլում է մրջյունը: Նա քայլում է միայն կենտրոնով, ետ և կողք չի գնում: Մրջյունը սկսում է քայլել 2 սմ նշված տեղից, և հասնում է վերջնակետին 3 սմ նշված տեղում: Ինչքա՞ն ճանապարհ կանցնի մրջյունը:

    Подпись отсутствует

    8. Մետաղե ձող կտրելը արժի 300 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 10 մասի բաժանելը:

    9. Կաթով լիքը բիդոնի զնագվածը 32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ:

    10. Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը:

0 коммент.:

Отправить комментарий