вторник, 24 октября 2017 г.

Ուսումնական աշուն-2017թ. 5-րդ դասրան

Ուսումնական աշուն-2017թ. 5-րդ դասրան

Սիրելի սովորող, աշխատըանքը կազմված երեք մասից՝ 

  • Հետազոտական մաս:

  • Ոչ ստանդարտ խնդիրներ:

  • Թեմատիկ աշխատանք:
Ընտրիր քեզ հարմար մասը, արդյունքները 

տեղադրիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:


Հետազոտական մաս:
Հազարից փոքր Պարզ թվերի ցուցակը  Էրոտոսֆեն
 ցանցի մեթոդով:

Բացիր excel ֆայլը, առաջին սյունակում գրիր 1-1000 թվերը:
Փորձիր գունավորել թվերը հետևյալ կանոնով` 

1-թող անփոփոխ:

2-ից հետո երկուական բարձրացիր և գունավորիր որևէ գույնով` 4,6, 8, 10, 12...:

3-ից հետո երեքական  բարձրացիր` 6, 9, 12, 15 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 6-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

4-ից սկսած չորսական  բարձրացիր` 4, 8, 12, 16 ... և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 4-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

5-ից հետո  հնգական   բարձրացիր` 10, 15, 20, 25, 30, --և գունավորիր մեկ այլ գույնով, այստեղ կհանդիպես արդեն ներկված թվերի, օրինակ` 10-ին, ներկված թվերը պետք չէ նորից գունավորել:

Այսպես  շարունակիր...:

Այն թվերը որոնք չեն ներկվի կհամարենք պարզ թվեր: 

Աշխատանքը տեղադրիր բլոգում, հղումը ուղարկիր ինձ:


  • Ոչ ստանդարտ խնդիրներ:

  • 1. 10դմ երկարություն ունեցող բույսի ցողունով գետնից վերև է սողում թրթուրը: Ցերեկը նա բարձրանում է 3դմ, իսկ գիշերը իջնում է 2դմ: Քանի՞ օրում նա կհասնի բույսի ծայրին:

    2. Գտեք ամենամեծ թիվը, որը 13-ի վրա մնացորդով բաժանելիս քանորդում 17 կստացվի:

    3. Դարակի գաղտնագիրը երկնիշ թիվ է: Սեդրակը մոռացել է դա, բայց հիշում է, որ եթե թվի թվանշանների գումարին ավելացնենք նրանց արտադրյալը, կստացվի գաղտնագիրը: Գտեք բոլոր հնարավոր տաբերակները:

    4. Ֆուտբոլային թիմը երեք խաղում երեք գնակ էր խփել հակառակորդների դարպասը և մեկը ընդունել սեփական դարպասը: Հայտնի է, որ խաղերից մեկը հաղթել էր, մեկը ոչ ոքի էր արել և երրորդը պարտվել էր: Գտեք, թե ինչ հաշվով էր ավարտվել խաղերից յուրաքանչյուրը:

    5. Գրապահարանի դարակի վրա որդը կրծել ու կարճագույն ճանապարհով անցել է Պուշկինի գրքի առաջին հատորի առաջին էջից մինչև կողքին գտնվող երկրորդ հատորի վերջին էջը: Յուրաքանչյուր հատորի էջերը միասին (հաստությամբ) 2 սանտիմետր են, իսկ յուրաքանչյուր կազմի հաստությունը` 2 միլիմետր: Ի՞նչ հեռավորություն է անցել որդը:


    6. Մաթեմատիկայից առաջադիմող 7 աշակերտներից պետք է կազմել 6 հոգիանոց օլիմպիական թիմ: Քանի՞ եղանակով է դա հնարավոր:

    7. Ամենաշատը ո՞ր թվանշանն է հանդիպում 84-ից մեծ և 145-ից փոքր բոլոր բնական թվերը գրառելիս:
    Թեմատիկ  աշխատանք:
    1.Թվանշաններով գրի՛ր հետևյալ թվերը.
    ա)հարյուր երեսունմեկ  միլիոն  իննսուներկու
    բ) երեք տրիլիոն
    գ) վեց հարյուր երկու  հազար երեք 
    դ) երկու միլիարդ յոթ

    2. Դասավորի՛ր  թվերը նվազման կարգով՝
     5059, 
    2001, 
    63
    2017
    400078,
    738499,
    10101010,
    40079
    3. Համեմատի՛ր
    2090*    և          9**1
    454545   և    545454 
    345012     և       323233

    4. Քանի բնական թիվ կա 4 և 40 -ի միջև:

    5. Բնական թվերի շարքում 41 -ն է շուտ հանդիխում, թե 29-ը:

    6. Գտիր այնպիսի  քառանիշ թիվ, որը վերջանում է 7 թվանշանով, և մեծ է  7188-ից:
    7.Հինգ միանման  աթոռներն արժեն 18000դրամ:Ինչքա՞ն պետք է վճարել 12այդպիսի աթոռների համար:
    8.  Գրի՛ր նշված թվերի և՛հաջորդը և՛  նախորդը:
    1000
    1
    909090
    1400
    200100109

    9. 201 թվին ձախից կցագրեցին 3թվանշանը: Ինչքանո՞վ փոխվեց թիվը:

    10.Հաշվիր հարմար  եղանակով՝

    245 x 11 + 245 x 980  +245 x 9=


    1010 X 102  + 1010 X  98=


    900X11 +45x11 +55x11=






0 коммент.:

Отправить комментарий