суббота, 4 ноября 2017 г.

Նոյեմբերի 6, 4-5-րդ դասարան

Նոյեմբերի 6.  2017թ.
4-րդ դասարան

Կրկնել  սյունաձև  գումարման գործողությունը:
Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով:
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, կստանանք  մյուս գումարերելին:

Օրինակ՝ 134+500=634
Ստուգում՝ 634-134=500
կամ՝               634-500=134

Առաջադրանքներ:
1. Կատարիր գումարումը սյունաձև և ստուգիր հանումով՝
585+234
125+23499
12=456
23490+90
1290+255
2000+1300

2. Գրիր այն թիվը, որը հավասար է 6 հազարյակ 2 հարյուրյակ և 5 միավոր կարգային գումարելիների գումարի :


       3.Հաշվիր   (3000 – 60 x 5) : 90 + 210 արտահայտության արժեքը:

  4. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Ի՞նչ   արժի մեկ պաղպաղակը:

5. Առաջադրանք գրքից, համար՝  226:

5-րդ դասարան
Կրկնողություն: 
Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ:
Աշխատանք գրքից, կարդալ էջ՝ 45, առաջադրանքներ՝ 326-332:



0 коммент.:

Отправить комментарий