https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

вторник, 29 октября 2013 г.

Ի՞նչ է գուշակում Պյութագորասի մոգական քառակուսին

Հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի անունը հիշելիս անմիջապես տեղափոխվում ենք դպրոցական տարիներ.
Պյութագորասի թեորեմը թերևս  նրա պահպանված ու մեզ փոխանցված ամենահայտնի գործն է: Սակայն կա մի  այլ աշխատանք, որին «տուրք է տվել» Դավիթ Անհաղթն  իր «Սահմանք իմաստասիրութեան» երկում:   ոսքը Պյութագորասի թվերի միստիկայի մասին է:
Դարեր շարունակ մարդիկ ապագան գուշակելու համար ստեղծել են զանազան համակարգեր: Պյութագորասը նույնպես բացառություն չէ: Իր մեթոդով նա թափանցում է ապագա`  խորհուրդ վերագրելով թվերին ու վերծանելով դրանք:
Պյութագորասի այս համակարգը հիմնված է ռեինկարնացիայի (տարբեր  մարմիններում  հոգու և նրա կյանքի վերամարմնավորման) գաղափարի վրա: Այս մեթոդը  գուշակողի  ծննդից տրված ուժն ու հնարավորությունները որոշելու միջոց է: Կյանքի ուղին  համընկնում է այն առաքելության հետ, ինչով մարդն այս կյանք է գալիս, և այն որոշվում է` ծննդյան տարեթիվն ու օրն իրար գումարելով: Ցանկացած մարդու դրական ու բացասական հատկությունների  մանրամասն վերլուծության  ամբողջությունը բերում է պյութագորասյան մեթոդով կազմված  քառակուսուն, որում գրանցված են մեկից ինը թվերը:
Օրինակ` ենթադրենք, որ մարդը ծնվել է 1940 թ. փետրվարի 29-ին: Այս թվերը գրանցում ենք մեկ տողում.
29  02  1940   (1)
Դրանք գումարվում են իրար.
2 + 9 + 0 + 2 + 1 + 9 + 4 + 0 = 27
Ստացված երկնիշ թվի նիշերն իրար ենք գումարում` 2+7=9, և արդյունքը գրում  իրար տակ` հետևյալ տեսքով.
29.02.1940
27 9              

воскресенье, 27 октября 2013 г.

Հետաքրքիր փաստեր ձախլիկների մասին

1.Տղամարդիկ ավելի հաճախ են լինում ձախլիկ, քան կանայք:

2. Մարդկանց 10-12%-ը ձախլիկ է:

3. "Ձախլիկների" օրը նշվում է օգոստոսի 13-ին: Այս տոնը նշվում է 1992թ-ից:

4. Նյու Յորքի Սեյնթ Լոուրենս համալսարանի կողմից անցկացրած հետազոտությունները ցույց են տալիս, որ ձախլիկների մեջ մտավոր բարձր զարգացածություն ունեցողները 140-ով շատ են` աջլիկերի համեմատությամբ:

5. Մայրերը, որոնց տարիքը գերազանցում է 40-ը, ավելի հավանական է, որ լույս աշխարհ բերեն ձախլիկ երեխա` համեմատած 20-ամյա մայրերի հետ:

6. Էսկիմոսների մոտ ամեն ձախլիկ համարվում է կախարդ: Մարոկկոյում ձախլիկներին անվանում են s'da (նշ.` սատանա): Ինկերի մոտ ձախլիկները ունակ են բուժել հիվանդներին:

7. Շատ մահմեդական երկրներում մարդկանց արգելում են ուտել ձախ ձեռքով, որը համարվում է "ոչ մաքուր": Անգամ ձախ ձեռքի ցույց տալը հասարակական վայրերում օրենքով արգելվում է որոշ մուսուլմանական երկրներում, այդ թվում` Սաուդյան Արաբիայում:

8. Հետազոտությունները ցույց են տվել, որ ձախլիկները ավելի տաղանդավոր են մաթեմատիկայում և ճարտարապետությունում:

9. Ձախլիկությունը անցնում է ժառանգաբար:

10. Ուղեղի աջ և ձախ մասի միջև կապն ավելի արագ է ձախլիկների մոտ:

11. Պատմականորեն համարվում է, որ ձախ մասը ավելի թույլ է. ավելի "կանացի" է:

12. Ժամանակից շուտ ծնված երեխաները հավանաբար կլինեն ձախլիկներ: Նորածինները, որոնք Апгар սանդղակով ստացել են ցածր միավորներ, հաճախ լինում են ձախլիկներ:

13. Գիտնականները պարզել են, որ ձախլիկները ավելի ուշ են հասունանում, քան աջլիկները:

14. Միայն մարդկության 1%-ն է ընդունակ գրել 2 ձեռքով էլ:

15. Հետազոտությունները պարզել են, որ եթե ձախլիկը վնասի իր դոմինանտ ձեռքը, ապա ավելի շուտ կսովորի օգտագործել մյուսը, քան աջլիկները:

16. Գիտնականները պարզել են, որ ձախլիկի ուղեղը վատ զգացմունքները ընդունում է բուռն:

 17. Երբ նորածնին դնում են փորիկի վրա, աջլիկները թեքում են գլուխը աջ, իսկ ձախլիկները` ձախ:

вторник, 15 октября 2013 г.

Չինական պասրպի մաթեմատիկական գաղտնիքները


Կորոբեյնիկովը նշում էոր պարսպի ավելի մանրամասն ուսումնասիրությունը ցույց է տալիսոր նրա նախագծում գաղտնագրված են ճշտագույն մաթեմատիկական
 հաշվարկներ: "Չինական պարիսպն անցնում է 30-րդ զուգահեռականովՀայտնի էոր հասարակածը Երկրագունդը կիսում է երկու մասիբայց ոչ հավասարԴեպի հյուսիս ցամաքի մակերեսն ավելի մեծ էԻսկ եթե տանենք Երկրագունդը երկու հավասար մասերի բաժանող ենթադրվող հասարակածի գիծըապա այն կանցնի համարյա 30րդ զուգահեռականով եւ այնքան էլ ուղիղ գիծ չի լինիԱյ հենց այդ զիգզագաձեւ ենթադրվող հասարակածով է ձգվում Չինական պատըիսկ եթե այն շարունակենքապա այն կանցնի նաեւ Գիզայի բուրգերով":