вторник, 10 марта 2015 г.

11.03.2015

Սեմինար


Հարգելի գործընկեր, մարտի 11-ի սեմինարի թեման մայիսյան հավաքի նախապատրաստական աշխատանքն է։ 
խնդրում եմ մինչև մարտի 10-ը ներկայացնել.

  1.    ինչպես եք ստեղծել ուստարվա ձեր աշխատանքային ծրագիրը (ծրագրերը), երբ, որտեղ է (են) հրապարակված:  Ուս ծրագրերը ես գրում եմ ամառային դպրոցի ժամանակ, բայց  սեպտեմբերին   պարզվում է,  որ այն բարդ է,  գրեթե անհնար իրականացվող ծրագիր է, ուստի  ես տարվա մեջ անընդհատ փոփոխումներ եմ մտցնում /  գուցե  ես սխալ եմ վարվում, բայց այլ կերպ հնարավոր չէ/ : Ծրագրերի հղումներն են՝

http://math-arhest.blogspot.com/p/blog-page_29.html
http://math-yntrutyun.blogspot.com/p/blog-page_30.html

Ծրագրերը ստեղծելիս աշխատում եմ  ընտրել այնպիսի թեմաներ, որոնք  ինչ որ չափով առնչվում  են   սովորողի ընտրած արհեստի  հետ:

  1. - ինչ արդյունք է ունեցել ծրագրի իրականացումը. ցուցանիշներ: Ընտրությամբ խմբի հետ աշխատելիս  արդյունքներն    ինձ  գոհացնում են, մենք ստեղծում ենք խնդիրների ժողովածու,  տարվա վերջ այն պատրաստ կլինի, տես՝ http://math-yntrutyun.blogspot.com/
Արհեստներում ինձ չի գոհացնում, չի ստացվում, ինչքան էլ կապում եմ դասն արեստի հետ միևնույնն  է, ծրագիրը թերի է ստացվում: 

  1. - ծրագրի իրականացման ի՛նչ ցուցանիշներ եք Դո՛ւք կարևորում
Արհեստներում, որ այն մոտ լինի արհեստին և ավարտական քննության, մաթ ընտրության ծրագրում՝ մոտ լինի կենգուրու մրցույթի խնդիրներին :
  1. փորձագիտական խմբի առաջարկություն, այդ խմբի աշխատանքի կազմակերպման մեջ Ձեր անելիքը 

  2. ո՞ր դասընթացի համար կցանկանայիք որպես փորձագետ հանդես գալ
հիմա չեմ  կարողանում կողմնորոշվել 
  1. ինչպես եք պատրաստվում ներկայացնելու 2014-2015 ուսումնական տարվա ծրագիրը և դրա իրականացման արդյունքը (հոդված, կլոր սեղան՝ նաև սովորողների մասնակցությամբ, .....)
Պատրաստվում եմ հանդես գալ հոդվածով՝  մաթեմատիկայի կիրառոումը արհեստում:  Գրել եմ հոդվածներ.  մաթեմատիկան կար ու ձևում, մաթեմատիկան խոհանոցում, մաթեմատիկան  ոսկերչության մեջ, այս անգամ կընդհանրացնեմ:
  1. 2015-2016 ուսումնական տարվա ծրագրին ուղղված առաջարկություններ
    - կառուցվածքի
    - բովանդակության
    - մեթոդական հոդվածների
    - այլ
առայժմ չունեմ

0 коммент.:

Отправка комментария