понедельник, 27 апреля 2015 г.

0 թիվը

Հին բաբելոնյան գրառումներում (մ. թ. ա. V դ) կար հատուկ նշան, որը նշանակում էր թվի գրության մեջ կարգի բացակայություն, դա զրոյի նախնին է: Հույն աստղագետները վերցրեցին բաբելոնյան 60-ական թվային համակարգը, բայց թվերի փոխարեն նրանք օգտագործում էին տառեր: Ընդ որում, 60-ական թվային համակարգը նշանակելու համար նրանք օգտագործում էին Օ տառը՝ հունական օուդեն բառի առաջին տառը, որը նշանակում է զրո: Գրության տաս-ական համակարգում թվի գրությունը, որում օգտագործվում է զրոն այդ իմաստով, ի հայտ է եկել Հին Հնդկաստանում մ. թ. ա. VI – VII դդ: Երկար ժամանակ զրոն չէր համարվում թիվ: Օրինակ, Դիոֆանտը չէր համարում զրոն հավասարման արմատ, ինչպես միջին դարերի մաթեմատիկոսները: Միայն XVII դարում կոորդինատային համակարգի ներմուծումով սկսվում է զրոն գործածվել մնացած թվերին՝  դրականների և բացասականներին հավասար:Նրանք բոլորը համարվում էին թվային ուղղի կետեր:Այն միակն է, որ ոչ բացասական է, ոչ էլ դրական։ Զրոն միակ թիվն է, որը հակադարձ չունի, իսկ մնացած բոլոր թվերը ունեն հակադարձ։  Գումարման և հանման ժամանակ արտահայտությանը ավելացնելիս , թե հանելիս զրո, միևնույնն է, արտահայտությունն  մնում է անփոփոխ։ Բազմապատկում ես զրոյով, ամենամեծ թիվն անգամ անհետանում է:   Զրոն բաժանարար չունի, թիվը չի կարելի բաժանել զրոյի: Զրոն կանգնած է դրական և բացասական թվերի սահմանին:  Հաշվարկման համակարգում գոյություն չունի զրո տարի։Վեկտորներից միայն զրոյական վեկտորն է, որ ուղղություն չունի։
Բուդապեշտի կենտրոնում, ամենագեղեցիկ կամուրջներից մեկից ոչ հեռու, կանգնեցված է զրոյի քարե պատկերը: Զրո թիվը և երկու տառ՝ կմ – նշանակում է բոլոր ճանապարհների սկիզբը՝ 0կմ, որտեղից բոլոր ճանապարհների հաշվարկն է տարվում:
 Միթե այս չի ապացուցում  թվի կարևորությունը:
Էնգելսի ասել է. <<Զրոն հարուստ է պարունակությամբ, քան ցանկացած թիվ: Նրա կիրառական օգտագործումը ապացուցում է, որ նա առավել կարևոր է, քան բոլոր իրական թվերը>>:

Օգնեց՝  Գեղամյան Արամը։

0 коммент.:

Отправка комментария