воскресенье, 30 августа 2015 г.

31.08.2015

 Աշխատանքի սկիզբ ՝ 09.00 
  • սովորողների դիմավորում-տեղեկացում
  • ուսումնական տարածքների, բակերի խնամք
  • թվային միջոցների անհրաժեշտ պատրաստություն, սովորողների  բլոգների ուսումնասիրում, բլոգների բացում,
  • gradaran.mskh.am կայքի ներկայացում
Մաթեմատիկական հնարքներ
Վերցրեք  հաշվիչը.
1. Հավաքեք Ձեր բջջային հեռախոսի առաջին երկու  թվերը   (պետք չէ գրել քաղաքի կամ բջջային օպերատորի կոդը)
2. Բազմապատկեք թիվը 80-ով
3. Գումարեք 1
4. Բազմապատկեք 250-ով
5. Գումարեք հեռախոսահամարի վերջին  4 թվերը ( այս **** տեսքով ) 
6. Կրկին գումարեք հեռախոսահամարի վերջին  4 թվերը ( այս **** տեսքով )
7. Հանեք 250
8. Բաժանեք 2-ի 

Նայեք վերջնական  ստացված   թվին...  Արդյոք  ծանոթ  թիվ չէ?






2. Մեծ թվերի բազմապատկումը

Օրինակ՝ 97 x 96
պետք է 100-97=3, 100-96=4, հետո ստացված 3 և 4 իրար գումարել, կստացվի 7
նորից 100 հանեք արդեն ստացված 7, կստացվի 93
3 x 4=12 հետևաբար 97 x 96=9312 (93 դա 100-7-ի արդյունքն է, իսկ 12-ը՝ 3 x 4)
2. 9-ի բազմապատկման աղյուսակը
Print
տեսեք, որ պատասխանների առաջին թվերը 0-ից 9, իսկ երկրորդը՝ 9-ից 0
3. 11-ի վրա բազմապատկում
օրինակ՝ 32 x 11
նախ 32  առաջին թվի տակ գրեք 3, երկրորդ թվի տակ 2 (քանի որ 32-ի առանձին թվերը 3 ու 2 են), հետո 3+2 կստացվի 5 և 3 ու 2 թվերի միջև ստացված 5 տեղադրեք, կստացվի 32 x 11=352


0 коммент.:

Отправка комментария