четверг, 1 октября 2015 г.

Մաթեմատիկական ֆլեշմոբի առաջադրանքները # 1

Մաթեմատիկական  ֆլեշմոբ  #1

30.09.2015

4-6 դասարան

1.Քանի՞  եռանիշ  թիվ  կա,  որոնց թվանշանների  գումարը  հավասար  է  3:

2. 798  թվի  մեջ բոլոր թվանշանները տարբեր են:  Այդ թվին  մոտ  ո՞ր  թիվն է, որ ունի  նույն առանձնահատկությունը:

3. Շոկոլադե սալիկը  բաղկացած  է  12 սև և 12 սպիտակ կտորներից, տե՛ս նկ.-ը:
Կառլսոնը ուզում է կտրել  2x2 սալիկ այնպես, որում  սպիտակ  և սև սալիկների  քանակը  լինեն հավասար: Քանի՞ հնարավոր տարբերակ  կա:

4.Արամը  կազմեց  ռեբուս .
                                            on>no
 որտեղ  նույն  տառը  նույն  թվանշանն է:  Քանի
՞ հանարավուր լուծում կա:

5. Դավիթը  2015  թվականին կդառնա  այնքան տարեկան,  որքան  որ  իր ծննդյան տարեթվի  թվանշաների  գումարն է: Ե՞րբ է ծնվել Դավիթը:

6.Դասերից հետո, դասարանում  մնաց մի քանի սովորող: Նարեն ասաց.
-եթե  ինձ  չհաշվենք,  ապա  տղաներն ավելի շատ են քան աղջիկները:
Արամն  ասաց.-
 եթե ինձ չհաշվենք, ապա աղջիկները  ավելի շատ են, քան տղաները:
Երկուսդ էլ  ճիշտ եք, -ասաց Կարենը: Ամենաքիչը  քանի՞ աղջիկ և քանի՞ տղա էր մնացել դասարանում:

7. 4000538 թվից հինգ թվանշան այնպես ջնջեք, որ մնացած թիվը լինի հնարավոր ամենամեծը:

8.Երեխաները բակում հետևում էին շնիկին:
Եթե հաչում էր, ապա 1 ր. հետո ուտում էր:
Եթե շարժում էր պոչը, ապա 1 ր հետո խաղում էր:
Եթե փռշտում էր ,ապա 1 ր  հետո հաչում էր:
Եթե ուտում էր, ապա 1ր հետո շարժում էր պոչը:
Եթե խաղում էր, ապա 1 ր  հետո փռշտում էր:
Հարց.Շունը հաչաց, ապա 12 ր հետո ի՞նչ կանի:


9. Ամենամեծ  միանիշ  թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը,  որպեսզի  ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:

10. Շախմատի մրցաշարին 7 մարդ մասնակցեց: Մասնակիցներից յուրաքանչյուրը մնացածների հետ մեկական պարտիա խաղաց: Ընդամենը քանի՞ պարտիա խաղացվեց:


1-3-րդ դասարան
30. 09.2015թ.

1.Ունենք երեք տարբեր գույնի կտորներ՝  կարմիր, դեղին, սպիտակ: Քանի՞ ձևով  կարող  ես պատրաստել  իրարից  տարբեր   եռագույն  դրոշներ              / հորիզոնական շերտերով / :
2. Եթե  Լիլիթի,  Սոնայի,  Անիի  տարիքները  գումարենք,  ապա կստանանք  12: Որքա՞ն կլինի  նրանց  տարիքների  գումարը  3 տարի հետո:
3. Արամը  Դինա  շնիկին  տանում  է մրցումների:  Ո՞ր տեղն  է  գրավել  Դինան, եթե Արամը նկարել է  շնիկին  արևի  դիմաց:
4.Անին ցանկանում է  նշված  պատկերները  գրիչով  նկարել, առանց  ձեռքը  թղթից  հանելու: Ո՞ր պատկերը   չի  ստացվի:

5.Թուղթը  երկու անգամ  ծալեցին  և կտրեցին,  ինչպես ցույց է տրված  նկարում:
Քանի՞  կտոր   թուղթ  կստացվի:

6.Նշված պատկերներից  ո՞ր պատկերները  վերցնենք,  որպեսզի ստանանք շրջան:





7.1մ երկարությամբ  ժապավենի  վրայով  քայլում  է մրջյունը: Նա քայլում է միայն կենտրոնով, ետ և կողք չի գնում:  Մրջյունը  սկսում է քայլել 2 սմ  նշված տեղից, և հասնում է վերջնակետին  3 սմ նշված տեղում:  Ինչքա՞ն ճանապարհ կանցնի  մրջյունը:
8. Մետաղե ձող  կտրելը  արժի 300 դրամ: Քանի՞ դրամ կարժենա ձողը 10  մասի բաժանելը:

9. Կաթով լիքը բիդոնի զնագվածը  32կգ է, իսկ առանց կաթի՝ 2կգ: Որքա՞ն կլինի բիդոնի զնգվածը, եթե այն կաթով լցված լինի կիսով չափ:
10. Մտապահված թվին գումարեցին նրանից 1-ով մեծ թիվը, հետո ստացված գումարից հանեցին մտապահված թվից մեկով փոքր թիվը: Արդյունքում ստացան 23: Ո՞րն էր մտապահված թիվը:











0 коммент.:

Отправить комментарий