вторник, 12 января 2016 г.

Հունվարի 12, օր երկրորդ

Սիրելի սովորողներ, այսօր միասին կքննարկենք Ձմեռային հեռավար դպրոցի 5-10 րդ առաջադրանքները:

Հրապարակում եմ այն սովորողների անունները, որվքեր այսօր  արձագանքել են:

1. Թոռունյան Մերի

Մերի ջան, առաջին խնդրում ուշադրություն դարձրու այս պայմանին.
Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից):
Լուծումը ուղղիր:

Ութերորդ խնդիր. Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ մտածի՞ր:

Տասերորդ խնդիրը. Տես պայմանը բավարարվա՞ծ է:

2. Արղության Անի

Առաջին խնդիր: Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:

Չորրորդ խնդիր: Գծագրից երևում է, որ վերևի տողի յուրաքանչյուր վանդակի թիվը հավասար է իր նեքևի երկու հարևան վանդակներում գրված թվերի գումարին: Այս կանոնով թվերը լրացնելով կստանանք. երկրորդ տողում՝ 3, 5, 7, 9, երրորդ տողում՝ 8, 12, 16, չորրորդում՝ 20, 28, վերջինում՝ 48: Պատասխան` 48:

Հինգերորդ խնդիր: Ձմեռ պապը առաջին ճամփաբաժանում ունի երկու հնարավորություն՝ աջ կամ ձախ: Ձախ գնալիս երկրորդ ճամփաբաժանում չի կարող աջ թեքվել (կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով), իսկ երկրորդում՝ կարող է ընտրել: Այսինքն առաջին ճամփաբաժանում ձախն ընտրելով կունենա երկու ճանապարհ:Առաջին ճամփաբաժանում աջ ընտրելիս երկրորդում կարող է ձախ թեքվել և կունենա նախորդ դեպքի երկու ճանապարհները, կամ կարող է B հասնել առանց թեքվելու: Այսինքն այս դեպքում կունենա երեք ճանապարհ: Պատասխան՝ 5:

Յոթերորդ խնդիրը: Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

Անի ջան, 9, 10, նորից կարդա:

3. Ռուբեն Մովսիսյան

Լավ  է, կեցցես: Ռուբեն ջան, 10-րդը նորից նայիր, լա՞վ:

4. Վաչե Թաթիկյան:
 Լավ է Վաչե, աշխատել ես, ապրե՛ս: Արդեն սկսիր Ձմեռային հեռավար դպրոցի առաջադրանքները լուծել, եթե կարող ես բլոգում տեղադրիր, հղումը ուղարկիր ինձ: Սպասում եմ...

5.Ալեն Կակոյան


Ալեն ջան, առաջին խնդրում ուշադրություն դարձրու այս պայմանին՝
Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից):

Յոթերորդ խնդիրը:
 Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

Ութերորդ խնդիրը: Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ մտածի՛ր:
:
Տասերորդ խնդիրը:

Եթե պարկում եղած նվերներից 100կգ հանենք, կմնա պարկը և նրա զանգվածին հավասար նվեր՝ 110-100=10կգ: Այսինքն դատարկ պարկի զանգվածը կլինի 10:2=5 (կգ): Ձմեռ պապը այդ պարկում տեղավորել էր 110- 5=105(կգ) նվեր:

6. Արման Ներսիսյան

Արման ջան, խնդրում եմ աշխատանքը տեղադրիր բլոգում: Անցնենք քննարկման:

Յոթերորդ խնդրում,  մեկ շօղակ բացելով շղթա  չի ստացվի:
Լուծում: Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

Ութերորդ խնդիրը: Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին մտածի՛ր..

Տասերորդ խնդիրը: Կարող էիր փորձել գծագրով:

Եթե պարկում եղած նվերներից 100կգ հանենք, կմնա պարկը և նրա զանգվածին հավասար նվեր՝ 110-100=10կգ: Այսինքն դատարկ պարկի զանգվածը կլինի 10:2=5 (կգ): Ձմեռ պապը այդ պարկում տեղավորել էր 110- 5=105(կգ) նվեր: Պատասխան՝ 105:

7. Գևորգ Տեր-Թորոսյան

Ապրես, Գևորգ ջան, Ճիշտ է:

8. Ռուզան Մինասյան:

Առաջին խնդրում  ուշադրություն դարձրու այս պայմանին՝
Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:
Ռուզան ջան, 6, 7, 8, 9, 10  նորից նայիր:

6-Հորիզոնական և ուղղահայաց դասավորված տների համարների գումարը կլինի 16+17= 33, ընդ որում անկյունում գրվածի թիվը երկու անգամ գումարված կլինի: Քանի որ 1-ից մինչև 7 բնական թվերի գումարը 28 է, ուրեմն անկյունի տան համարը կլինի 33-28=5

7 -Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

8-Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ կանաչը: Պատասխան՝ կանաչ:

9-Տնկին արդեն 20սմ բարձրություն ուներ: Որպեսզի դառնա 1մ կամ 100սմ, պետք է 80սմ աճի, այսինքն՝ չորս տարի: Պատասխան՝ 4 տարի:

10-Եթե պարկում եղած նվերներից 100կգ հանենք, կմնա պարկը և նրա զանգվածին հավասար նվեր՝ 110-100=10կգ: Այսինքն դատարկ պարկի զանգվածը կլինի 10:2=5 (կգ): Ձմեռ պապը այդ պարկում տեղավորել էր 110- 5=105(կգ) նվեր: Պատասխան՝ 105:


9. Վիգեն Հովակիմյան

Վիգեն ջան, բլոգդ թարմացրու:
Ուշադրություն դարձրու 7, 8 խնդիրներին:
7-Մի օղակը բացելով կարող ենք մի քանիսը միացնել: Մեր դեպքում երկուսը լրիվ բավական են: Հետևաբար չորս օղակ բացելով, բոլոր օղակները կարող ենք հավաքել մեկ շղթայում: Պատասխան՝ 4:

8-Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ կանաչը: Պատասխան՝ կանաչ:

10. Էդգար Սարգսյան

Էդգար ջան, աշխատանքը տեղադրիր բլոգում:
Լավ է, միայն թե   առաջին խնդիրը ուշադիր կարդա:
1-Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:

11. Արեգ Նշանյան

Արեգ ջան, լավ է, ուշադրություն դարձրու հետևյալ խնդիրներին՝ 1, 5, 8:
1-Աննան պետք է հերթապահի հունվարի 1, 2, 3, 4, 5, 6, 7-ին (մեծ չեն 7-ից): Լիլիթը պետք է հերթապահի հունվարի 4, 5, 6, 7, 8, 9, 10-ին (մեծ են երեքից, բայց փոքր են 11): Նրանք միասին կհերթապահեն հունվարի 4, 5, 6, 7-ին: Պատասխան` 4, 5, 6, 7:

5-Ձմեռ պապը առաջին ճամփաբաժանում ունի երկու հնարավորություն՝ աջ կամ ձախ: Ձախ գնալիս երկրորդ ճամփաբաժանում չի կարող աջ թեքվել (կարող է շարժվել միայն սլաքների ցույց տված ուղղություններով), իսկ երկրորդում՝ կարող է ընտրել: Այսինքն առաջին ճամփաբաժանում ձախն ընտրելով կունենա երկու ճանապարհ:Առաջին ճամփաբաժանում աջ ընտրելիս երկրորդում կարող է ձախ թեքվել և կունենա նախորդ դեպքի երկու ճանապարհները, կամ կարող է B հասնել առանց թեքվելու: Այսինքն այս դեպքում կունենա երեք ճանապարհ: Պատասխան՝ 5:

8- Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ կանաչը: Պատասխան՝ կանաչ:

12. Ալեքսանդր Մեղրյան

Կեցցես, ճիշտ է:

13. Արտյոմ Յակովլև


Արտյոմ ջան, առաջինը ավելի հստակ, մանրամասն  գրիր:

Ութերորդ խնդիրը-Երեք գույնի լույս ունենք, որոնք վայրկյանը մեկ, փոխում են մեկը մյուսին: Այսինքն ամեն երեք վայրկյանը մեկ գույնը կրկնվում է: 70-ից փոք ամենամեծ թիվը, որը բաժանվում է 3-ի կլինի 69: Այսինքն, 70-րդ վայրկյանին միացած կլինի կարմիրը, իսկ 70 վայրկյան հետո՝ կանաչը: Պատասխան՝ կանաչ:

9- Տնկին արդեն 20սմ բարձրություն ուներ: Որպեսզի դառնա 1մ կամ 100սմ, պետք է 80սմ աճի, այսինքն՝ չորս տարի: Պատասխան՝ 4 տարի:








0 коммент.:

Отправить комментарий