среда, 10 февраля 2016 г.

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Ֆլեշմոբը որպես ուսումնական նոր մեդիագործիք

Մաթեմատիկական ֆլեշմոբը  կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս

Ուսուցման գործընթացում իրենց կարևոր տեղն ունեն արտակաբինետային աշխատանքները, որոնք լրացնում և ամրապնդում են սովորողների  ստացած գիտելիքները, կարողություններն ու հմտությունները, ձևավորում  նոր որակներ, զարգացնում  արագ կողմնորոշվելու ունակությունը և տրամաբանական մտածողության մակարդակը, ընդլայնում մաթեմատիկական գործունեությունը կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս, ընտանիքներում: Այս երևույթին նպաստում է  այլընտրանքային մաթեմատիկան` մաթեմատիկական ֆլեշմոբը:
«Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիրում 2015թ. սեպտեմբերից  անցկացվում է  ամենամսյա մաթեմատիկական ֆլեշմոբ, այսինքն`ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրը  սովորողներն  իրենց   տանը`   հարմար պայմաններում, փորձում են լուծել մաթեմատիկական խնդիրներ:
Ընդ որում, աշխատանքը կարելի կատարել ինչպես ինքնուրույն, այնպես էլ ծնողների, ընկերներիբարեկամների հետԱյսինքն` ամեն ամսվա վերջին չորեքշաբթի օրվա երեկոն վերածվում է իսկական մաթեմատիկական  ընկերական-ընտանեկան տոնի:
Ֆլեշմոբը՝ որպես մեդիաուսուցում, հնարավորություն է տալիս միավորելու սովորողներին, ծնողներին, դասավանդողներին, բոլոր նրանց, որ հետաքրքրվում են մաթեմատիկայով, անգամ մեր արտերկրյա բարեկամներին: Այս առումով կարող ենք ասել, որ ֆլեշմոբը սահմաններ չունի:
 Ելնելով սովորողների մեծաքանակ արձագանքներից` մաթեմատիկական ֆլեշմոբը դարձավ իսկական «վիրուս»  մնացած առարկաների համար`  հայերեն, անգլերեն, ռուսաց լեզու, պատմություն, բնագիտություն: Մեկնարկի է պատրաստվում նաև շախմատային ֆլեշմոբը։
Առարկայական ֆլեշմոբները  ուսումնական աշխատանքում ներգրավում են  ծնողին` ծնողի մասնակցությամբ` փոխելով սովորողի ուսումնական գործունեությունը  տանը, հաղթահարելով ավանդական անգիր
ի դպրոցը, առարկայական տնային  աշխատանքը, շտկողական-ռեպետիտորական դպրոցը:

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները   կազմում  են  մաթեմատիկա առարկայի  դասավանդողները:  Ես  կազմում  եմ  երկու տարբեր տարիքային  խմբերի համար` մինչև երրորդ և 4-5 –րդ դասարաններԵս  մեծ  հաճույքով  եմ այս աշխատանքը  կատարում, քանի  որ  այն լավ առիթ  է հանդիսանում  անընդհատ ուսումնասիրել  մաթեմատիկական  տարբեր կայքեր, կարդալ  մաթեմատիկական  ամսագրեր, ծանոթանալ այլոց փորձին : Հետո ընտրված խնդիրները  մեր հերթական սեմինարների ժամանակ քննարկում ենք և առանձնացնում   ենք  չորս տարբեր տարիքային խմբերի համար   լավագույն 10  խնդիրներ :  Խնդիրների  ընտրության հարցում  նախապատվությունը տալիս ենք  ոչ ստանդարտ  լուծում ունեցող  խնդիրներին: Այս ընթացքում շատ խնդիրներ  եմ  թարգմանել ռուսերենից, անգլերենից հայերեն, ինչու չէ նաև հորինել:  Կան  ծնողներ, ովքեր  հետաքրքրվում են, թե որտեղից  են  վերցված խնդիրները, նախապես   պատրաստվելու համար, իսկ   Սարգսյան Էդգարի հայրիկը  անձամբ առաջարկել է խնդիրներ տրամադրել հատուկ մաթեմատիկական ֆլեշմոբի համար:
Այսինքն շատ շուտով   ծնողները ոչ միայն կօգնեն սովորողներին այլ նաև մեզ` դասավանդողներիս, խնդիրներ կազմելու հարցում: (ավելի ճիշտ է գրել, թե ովքեր են հավաքում այդ խնդիրները, որտեղից են, ինչպես են ընայլնտրվում, մշակվում, ինչքան է տևում այդ աշխատանքը. դասավանդողի ինչ որակներ են բացահայտվում, դասավանդողն ինչ նոր հմտություն, գիտելիք է յուրացնում))։
Ֆլեշմոբից հետո սովորողների համար ևս տոն է, քանի որ քննարկում  ենք այդ տարիքային խմբի խնդիրները, գտնում տարբեր լուծումներ:

Բերեմ օրինակ: Խնդիրը կարդալուց հետո սովորողները առաջարկում են, թե ինչպես կլուծի  5 տարեկանը, առաջին, երկրորդ, երրրորդ, չորրորդ դասարանցին:
Խնդիր 1.

Ունենք երեք տարբեր գույնի կտորներ՝ կարմիր,դեղին, սպիտակ: Քանի՞
 ձևով կարող եսպատրաստել իրարից տարբեր եռագույն  դրոշներ  /հորիզոնական շերտերով / :

Խնդրի լուծումը  մինչև  հինգ  տարեկան  երեխաների համար:


Նկարում  ենք  դրոշներ  և սկսում  գունավորել  երեք  տարբեր գույներով՝ կարմիր, դեղին, սպիտակ:Հետո հաշվում ենք  հնարավոր տարբերակները:


Կստանանք վեց լուծում:

Խնդրի  լուծումը առաջին դասարանցիների համար:



Կարմիր
Սպիտակ
Դեղին


Կարմիր
Դեղին
Սպիտակ


Սպիտակ
Դեղին
Կարմիր


Սպիտակ
Կարմիր
Դեղին


Դեղին
Սպիտակ
Կարմիր


Դեղին
Կարմիր
Սպիտակ

Ստացեց  վեց  լուծում:

Խնդրի լուծումը երկրորդ, երրորդ դասարանցիների համար:

ԿԴՍ              ԴՍԿ                      ՍԴԿ
ԿՍԴ             ԴԿՍ                           ՍԿԴ
Ստացվեց  վեց լուծում:

Խնդրի լուծումը 4-րդ դասարանցիների համար:

Կարմիր-1
Դեղին-2
Սպիտակ-3
Կստանանք՝
123, 132,213, 231, 312, 321:
Ստացվեց  վեց լուծում:

Հարց:

Խնդիրը կարելի զարգացնել և հաշվել,  թե  քանի՞ հնարավոր  լուծում կունենա, եթե վերցնենք չորս  կամ հինգ տարբեր  գույնի կտորներ:

Կարևոր եմ համարում  նաև մաթեմատիկական ֆլեշմոբի երրորդ  փուլը` վերլուծությունը։ Որպես ֆլեշմոբի պատասխանատու՝ այդ աշխատանքն անում եմ սովորողների հետ։ Նրանք հաշվում են excel ծրագրով՝ քանի սովորող է մասնակցել, որ դասարանը, որ դպրոցն է ավելի ակտիվ եղել, որ խնդիրն է, որ ոչ մի սովորող չի կարողացել լուծել, և այլն: Այս ընթացքում սովորողները  յուրացրին excel ծրագրի նոր հնարավորությունները (ասենք՝ filtr կոճակի): Մաթեմատիկական ֆլեշմոբը հնարավորություն է տալիս  զարգացնելու տրամաբանական մտածողությունը և ձեռք բերել վերլուծություն կատարելու հմտություններ: Կրթահամալիրում և կրթահամալիրից  դուրս ֆլեշմոբը դարձավ նաև նոր մեդիագործիք սովորողների համար:
Ստորև ներկայացնում եմ  մաթեմատիկական ֆլեշմոբի  վերլուծությունը սովորողների օգնությամբ:
·        Դեկտեմբեր
·        Նոյեմբեր
·        Հոկտեմբեր
·        Սեպտեմբեր


Ընհանրացրելով՝ նշեմ, որ   ֆլեշմոբը  լավ առիթ է գոնե ամիսը մեկ անգամ ընտանիքով հավաքվելու, համատեղ ուսումնական աշխատանք կատարելու` ներառվելու մեր այլընտրանքային մանկավարժության մեջ: Այդ իսկ պատճառով խնդիրները ուղղված չեն միայն սովորողներին այլ նաև նախատեսված  են տարատարիք մաթեմատիկասերների համար:

0 коммент.:

Отправка комментария