вторник, 9 февраля 2016 г.

Մեկնարկել է «Կենգուրու» մրցույթի հայտերի ընդունումը


Հարգելի սովորողներ, արդեն մեկնարկել է «Կենգուրու» ամենամյա միջազգային մաթեմատիկական մրցույթի հայտերի ընդունումը և այն կտևի մինչև փետրվարի 19-ը: Մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների այն սովորողները, ովքեր մինչև հայտարարված վերջնաժամկետը(փետրվարի 19)  «ՎՏԲ-Հայաստան»  բանկում կատարել են մրցույթի մասնակցության վճարը և բանկից ստացված վճարման անդորրագիրը ներկայացրել են իրենց դպրոցի պատասխանատուին:

Մրցույթի մասնակցության համար վճարը կազմում է 970 դրամ, որը փոխանցվում է «ՎՏԲ-Հայաստան» բանկում բացված 160 440 015 767 700 հաշվեհամարին:
«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթը անցկացվում է անմիջականորեն դպրոցներում և բոլոր մասնակից դպրոցներին և աշակերտներին տրվում են մասնակցության հավաստագրեր, հուշանվերներ, իսկ լավագույններին՝ պատվոգրեր ու մրցանակներ: Հաղթողներին սպասվում են արժեքավոր նվերներ, ընդհուպ մինչև եվրոպական երկրներում կազմակերպվող միջազգային ամառային ճամբարի ուղեգիր:

0 коммент.:

Отправка комментария