пятница, 24 июня 2016 г.

Հունիսյան «Մանկավարժական ճամբարի» հունիսի 24.

Այսօր մեր ջոկատով խոսեցինք  
2016-2017թթ. ուսումնական  տարվա դասավանդողի, սովորողի  ճիշտ բլոգավարության,  բլոգի գնահատման չափանիշների լրամշակման  մասին:

Դասավանդողի և սովորողի բլոգի գնահատման վերաբերյալ ֆայլը ուսումնասիրելուց   հետո, միասին  այն  լրամշակեցինք:Առանձնացրինք ցուցանիշներ, ըստ որի մտնելով սովորողի կամ դասավանդողի  բլոգ, կարող ես որոշել  նրա նախասիրությունները, տեսնել նախագծերը և  առաջադրանքների փաթեթները: Այդ  ցուցանիշներով կարող ես պարզել  բլոգավարի ակտիվությունը,  ուսումնական տարվա առաջընթացը կամ հետընթացը:


  Լրամշակված  ֆայլից առանձնացնեմ մի քանի կետեր.
  • Միևնույն տարիքային խմբի սովորողնոերի բլոգները   համապատասխանեն միևնույն չափանիշների:
  • Սովորողը իր  բլոգում համառոտ ներակայցնի իրեն, նշելով դպրոցը(տեղեկատվական մաս), իր նախասիրությունները:
  • Բացվի էջ  էլեկտրոնային մատյանում,  որտեղ դասավանդողը կգնահատի սովորողի բլոգը:

և այլն...








0 коммент.:

Отправить комментарий