https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 30 июня 2016 г.

Հունիսի 30, աշխատանքային օրվա ամփոփում

Մեր մանկավարժական ճամբարի հերթական օրը սկսեցինք  Դպրոց-պարտեզի փակ լողավազանում՝  լողի պարապմունքով:  Այնուհետև հաջորդեց սեմինար քննարկումները Նոր դպրոցում:

Տիար Գևորգը,  սովորողների և դասավանդողների հետ, քննարկում էին  «Ավագ դպրոցի խնդիրների»  շուրջ՝  ուսումնական պայմանագրեր, բլոգավորություն և այլն:
Նոր դպրոցի դասավանդողները երրորդ դասարանցիների ծնողների հետ խոսեցին 2016-2017 թթ. ուստարվա անելիքներից, կնքեցին պայմանագրեր, ներկայացրին իրենց նախագծերը, ընտրությամբ դասընթացները, ամառային արձակուրդների փաթեթները,    պատասխանեցին ծնողներին հուզող հարցերին: 
Ճամբարը ֆիզիկական միջավայրում ավարտեցինք,  բայց աշխատանքը  վիրտուալ ուսումնական միջավայրում անընդհատ է,  շարունակելի...




пятница, 24 июня 2016 г.

Հունիսյան «Մանկավարժական ճամբարի» հունիսի 24.

Այսօր մեր ջոկատով խոսեցինք  
2016-2017թթ. ուսումնական  տարվա դասավանդողի, սովորողի  ճիշտ բլոգավարության,  բլոգի գնահատման չափանիշների լրամշակման  մասին:

Դասավանդողի և սովորողի բլոգի գնահատման վերաբերյալ ֆայլը ուսումնասիրելուց   հետո, միասին  այն  լրամշակեցինք:Առանձնացրինք ցուցանիշներ, ըստ որի մտնելով սովորողի կամ դասավանդողի  բլոգ, կարող ես որոշել  նրա նախասիրությունները, տեսնել նախագծերը և  առաջադրանքների փաթեթները: Այդ  ցուցանիշներով կարող ես պարզել  բլոգավարի ակտիվությունը,  ուսումնական տարվա առաջընթացը կամ հետընթացը:


  Լրամշակված  ֆայլից առանձնացնեմ մի քանի կետեր.
  • Միևնույն տարիքային խմբի սովորողնոերի բլոգները   համապատասխանեն միևնույն չափանիշների:
  • Սովորողը իր  բլոգում համառոտ ներակայցնի իրեն, նշելով դպրոցը(տեղեկատվական մաս), իր նախասիրությունները:
  • Բացվի էջ  էլեկտրոնային մատյանում,  որտեղ դասավանդողը կգնահատի սովորողի բլոգը:

և այլն...








понедельник, 20 июня 2016 г.

Մեր  մանկավարժական  ճամբարային հերթական օրը սկսեցինք   լողի պարապմունքով:
Ուսուցիչների մի խմբի հետ  մասնակցեցինք  «Ավագ դպրոցի խնդիրները» թեմայով սեմինարին, որը վարում էր Տիար Գևորգը, սովորողների հետ քննարկում էին ուումնական պայմանագրերը, ուս. բլոգները և այլն...
Այսօր 3-8 

Հունիսի 16, հինգշաբթի

Մեր  ուսուցչական ճամբարային հերթական օրը սկսեցինք վրաց ընկերների հետ պարատնով, հետո՝ ընդհանուր պարապմունք:
 Ուսուցիչների մի խմբի հետ  մասնակցեցինք թարգմանչական ստուգատեսին, որտեղ միջին դպրոցի սովորողները ներկայացրին իրենց թարգմանչական  <<Արևներ >> բլոգը, որտեղ տեղադրված են  իրենց թարգմանած ուսումնական նյութերը: Ըստ սովորողների՝  իրենց բլոգը կոչել են Արևներ, որովհետև բոլոր մասնակիցները նման են արևի:

Օրվա ռեժիմ կազմած Արտ-պլեներ Նոր դպրոցում, որը այսօր տարբերվում էր իր ձևաչափով:  Եղանակի պատճառով ուսուցիչները և սովորողները պատը ներկում էին անձրևանոցով: Դասվարները այդ ընթացքում մասնակցեցին  
<<Ստվարաթղթե  և պլաստիլինե տիկնիկների պատրաստում>> թեմայով 

սեմինարին` Լևոն Աբրահամյանի ղեկավարությամբ:

Ահա այսպիսի հետաքրքիր, բովանդակալից հերթական օր...

















понедельник, 13 июня 2016 г.

Նկարաշար «Ժայռից»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
1-5 րդ դասարաննեեր





























четверг, 9 июня 2016 г.

Ամառային բաց ճամբար-հունիսի 9


Այցելություն Կենտրոնական բանկ

Այսօր   Նոր դպրոցի մի խումբ ճամբարականների հետ   այցելեցինք  Կենտորոնական բանկ: Ծանոթացանք դրամի պատմաությանը,  ինչպես է  փողը դարեդար վերափոխվելով հասել 21-րդ դար: Խոսեցինք կեղծ դրամից,  ինչպես կարելի է տարբերել կեղծ դրամը իրական դրամից և այլն:
Բոլոր մասնակիցները ստացան հուշանվերներ, իսկ ակտիվ ճամաբարականներն արժանացան հատուկ նվերների:




Հին աշխարհում ապրանքափոխանակության համար մարդիկ օգտագործել են առաջին <<Նախնադարյան փողերը>>:Երկրագնդի տարբեր մասերում փողի դեր էին կատարում համեմատաբար տարածված բարձր կայուն արժեք ունեցողապրանքը՝ անասունը, հացահատիկը , մորթին: Փողի <<pecunia >>  լատինական անվանումն էլ ծագում է <<pecus>> բառից, որը նշանակում է ընտանի կենդանի: