понедельник, 20 июня 2016 г.

Հունիսյան «Մանկավարժական ճամբարի» հունիսի 20.

Հունիսյան «Մանկավարժական ճամբար»
20.06.2016թ.
Երկուշաբթի
























   
    
    Այսօրվա մեր ջոկատի քննարկման թեման էր դասավանդողի և սովորողի բլոգի գնահատումը: 
Քանի որ և՛ սովորողը և՛ դասավանդողը ազատ են  իրենց մտքերը բլոգում արտահայտվելու հարցում, և  միևնույն ժամանակ բլոգոը ծառայում է որպես  ուսումնական տարածք, կան հիմնակետեր, որոնց   և՛ դասավանդողը և՛ սովորողը պետք է  հետևեն: Բերեմ  մի քանի կետեր՝բլոգում պետք է լինի   գործելու տարեթիվ, բաժիններ,արխիվ, նախագծերի հղում,   mskh.am հղում և այլն:Առանձնացրինք մի քանի ցուցանիշներ, որոնք միտված են բլոգի էլ ավելի  ակտիվ գործածմանը: Հետաքրքիր մտքեր առաջացան դասավանդողի բլոգի գնահատման հետ կապված, օրինակ՝ գնահատմանը կարող է մասնակցել ծնողը՝ պարբերաբար նշելով իր մեկնաբանությունները դասավանդողի բլոգում, կամ կրթահամալիրի մի օղակի դասավանդողը  կարող  է գնահատել  մեկ այլ օղակի դասավանդողի  աշխատանքները:
Վերջում  եկանք այն եզրահանգման, որ պետք է համատեղ մշակել  բլոգի գնահատման մի ռուբրիկ, որտեղ   նշված կլինեն դասավանդողների, սովորողների, ծնողների   կողմից առաջարկված    ցուցանիշներ, որով    բլոգը՝ ուսումնական տարածքը, կդառնա էլ ավելի գործածելի և տեսանելի:



0 коммент.:

Отправить комментарий