пятница, 1 июля 2016 г.

Ամառային արձակուրդների փաթեթ, 5-րդ դասարան



Առաջադրանք 1.
1.Հետևյալ թվերից՝ 75, 80, 38, 3575, 570, 43, 3257, 8530, որոնք են առանց մնացորդի բաժանվում 5-ի:
2.Հետևյալ թվերից՝ 55, 80, 18, 3570, 570, 48, 4257, 8570, որոնք են միաժամանակ առանց մնացորդի բաժանվում 2-ի, 5-ի,10-ի:
3. Հետևյալ արտահայտությունների արժեքներից, որոնք են 10-ի բազմապատիկ.
337 + 223 =
1254 +115=
578 + 422=
7582- 522=
851-325=
2345-545=
7853-53=
4. Երկու   թվերից  մեկը  88  է, իսկ   մյուսը  դրանից  մեծ  է 2 անգամ: Այդ թվերի գումարը քանի անգամ է մեծ փոքր թվից:
5. Մանեն,օրական կարդալով 57 էջ, որերորդ օրը կվերջացնի կարդալ  285  էջանոց գիրքը:
6.Արամի մոտ կա հավասար քանակով  50 և 20 դրամանոց մետաղադրամներ: Այդ մետաղադրամների ընդհանուր գումարը  2800  դրամ է: Արամը քանի՞ 50 և քանի՞ 20 դրամանոց մետաղադրամներ ունի:

7.Դաշտում արածում էին սագեր և ուլիկներ: Նրանք միասին ունեն 18 գլուխ և 50 ոտք: Քանի՞ սագ և քանի՞ ուլիկ էր արածում  դաշտում:

Առաջադրանք 2.


Բազմապատիկ և բաժանարար
35:7= 5
35-ը  7-ի  բազմապատիկ է:
7-ը  35-ի  բաժանարար է:
35-ը  7-ի  բազմապատիկ է, քանի որ այն 7-ի բաժանվում է առանց մնացորդի:
37:7= 5( 2մն.)
37-ը  7-ի  բազմապատիկ չէ:
7-ը  37-ի  բաժանարար  չէ:
37-ը  7-ի  բազմապատիկ չէ, քանի որ այն 7-ի բաժանվում է մնացորդով:
Եթե երկու թվեր բազմապատիկ են որևէ թվի, ապա դրանց գումարն ու տարբերությունը նույնպես բազմապատիկ են այդ թվին:
20  և 15  թվերը բազմապատիկ են 5-ին:
20+15= 35, բազմապատիկ  է 5-ին:
20-15= 5, բազմապատիկ է  5-ին:
Առաջադրանքներ.
1.Գրիր 2-ի բազմապատիկ մի քանի թիվ:
2. Գրիր 18-ի   3 բազմապատիկ և բոլոր բաժանարարները:
3.Ո՞ր թիվն է 21-ի ամենափոքր բաժանարարը:
4. Քանի՞ բաժանարար ունի 12-ը: Ո՞ր թվերն են դրանք:
5. Ո՞րն է 3-ի բազմապատիկ ամենափոքր թիվը:
Կատարիր գործողությունը.
14կգ 250գ – 3կգ 750գ
18կմ 650մ-16կմ 850մ
Հաշվիր արտահայտության արժեքը.
7560:90 + (1282-1214) – 8400:100
320000(3012 + 6988) + (4580 - 3012)
Խնդիր.  Ուղղանկյունը անկյունագծերով բաժանվում է 4 այնպիսի եռանկյունների, որոնց մակերեսները հավասար  են: Հաշվիր այդ եռանկյուններից մեկի մակերեսը, եթե ուղղանկյան լայնությունը 55մմ է, իսկ երկարությունը՝80մմ:

Առաջադրանք 3.

1/2,1/4 ,3/4 ,2/3,3/7  և այլն տեսքի թվերն անվանում են սովորական կոտորակներ:
Գծից վերև գտնվող թիվը կոչվում է կոտորակի համարիչ:
Գծից ներքև եղած թիվը կոչվում է կոտորակի հայտարար:
1. Գրիր հետևյալ կոտորակները.
 Երեք յոթերորդ =
 Հինգ   յոթերորդ =
 Ութ տասնհինգերորդ =
 Չորս հինգերորդ =
 Մեկ քսանմեկերորդ   =                                    

2.Լրացրու անհրաժեշտ թվերը.
Ութ խնձորը բաժանեցին չորս ընկերների միջև:
Նրանցից յուրաքանչյուրը ստացավ -----  խնձոր կամ եղած բոլոր խնձորների ----- մասը:
Կարող ենք ասել, որ 8-ի 1/4  մասը հավասար է -----:
Գտիր 18-ի 1/6  մասը:
Ինչի է հավասր 24-ի 1/8 մասը, 3/8 մասը:
3. Գծիր 12 սմ երկարությամբ հատված: Նշիր այդ հատվածի 5/6 մասը:
4.Շերտի երկարության 1/2 մասը 4սմ է: Որքան է ամբողջ շերտի երկարությունը:
5.Եթե ամբողջ պատը ներկելու համար 24 գ ներկ է պահանջվում, ապա քանի գրամ ներկ կպահանջվի նրա 5/8  մասը ներկելու համար:
6. Ժապավենի 1/3 մասի երկարությունը 5սմ է: Որքան է ամբողջ ժապավենի երկարությունը:
7. Ամբողջ ճանապարհը 120 կմ է: Որքան է ճանապարհի 1/10 մասի երկարությունը:



Առաջադրաքն 4.

1սմ = … մմ
1
դմ = … սմ = … մմ
1
մ = … դմ = …սմ = … մմ
1
կմ = … մ = …դմ = …սմ = … մմ


Եթե 1մ-ը բաժանենք 10 հավասար մասերի, ապա ամեն մասի երկարությունը կլինի 1դմ: Ուրեմն կարող ենք ասել, որ 1դմ-ը 1մ-ի  1/10  մասն է:
Պակասող թվերը լրացրու.
1
դմ = 1/10  մ        5դմ =  … մ                 …դմ =  1/8  մ

Եթե 1մ-ը բաժանենք 100 հավասար մասերի, ապա ամեն մասի երկարությունը կլինի 1սմ: Ուրեմն կարող ենք ասել, որ 1սմ-ը 1մ-ի  1/100  մասն է:
Պակասող թվերը լրացրու.
1
սմ = 1/100  մ        7սմ =  … մ                 …սմ =  77/100  մ
Քանի հավասար մասի պետք է բաժանենք 1դմ-ը, որ ամեն մասի երկարությունը լինի 1սմ:
Ուրեմն 1սմ-ը 1դմ-ի որ մասն է:
Պակասող թվերը լրացրու.

8
սմ = … դմ           5սմ = …դմ              3/10 մ = …դմ
8
մմ =  8/10 սմ     18մմ =… սմ             25մմ =… դմ    
31մմ = … մ         14մմ = …կմ
21
սմ = …մ           5սմ = …մ             3սմ = …մ   


1
ց = …կգ
1
ց =  …տ
1
տ=  … կգ
1
ց-ը 1տ-ի որ մասն է կազմում:
1
կգ-ը 1ց-ի որ մասն է կազմում:
1
կգ-ը 1տ-ի որ մասն է կազմում:
Պակասող թվերը լրացրու.

23
կգ =… ց      8ց =… տ     18կգ  … ց
15
կգ = …տ      141կգ  …տ   5ց =… տ
103
կգ = …տ      51կգ = … ց      17ց =  … տ

Խնդիր.
Ուղղանկյան կողմերն են 7սմ և 8սմ: Գտնել այդ ուղղանկյան մակերեսի 3/4
մասը:

Առաջադրանք 5.

Խնդիրներ հեռավորության վերաբերյալ

1.     Միևնույն կետից նույն ուղղությամբ շարժվեցին երկու հեծանվորդ, շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 18կմ, իսկ երկրորդը՝25կմ: Որքան է այդ պահին նրանց միջև հեռավորությունը:
2.     80կմ հեռավորությունից իրար ընդառաջ շարժվեցին երկու ձիավոր:Շարժվելուց որոշ ժամանակ անց նրանք կանգնեցին հանգստանալու: Այդ ժամանակ առաջին ձիավորն անցել էր 25կմ, իսկ երկրորդը՝ 32կմ: Որքան էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը:
3.     Միևնույն կետից հակառակ ուղղությամբ շարժվեցին երկու ավտոմեքենա:Շարժվելուց որոշ ժամանակ անց առաջինը անցել էր 140կմ, որը երկրորդի անցածից ավելի էր 30կմ-ով: Որքան էր այդ պահին նրանց միջև հեռավորությունը:
4.     Համեմատիր
7կմ150մ   և    7150մ  
8կգ 750գ   և   8075գ             
5օր 3ժ       և   503 ժ
15մ7սմ     և   1507սմ       
2տ 30կգ  և   2030կգ             
7ժ 20ր      և   720ր
10դմ 5սմ  և 105սմ          
3տ 5ց      և  3050կգ          
5ր 33վ     և  500վ
5.     Արտահայտիր նշված միավորներով.
8ժ =  վրկ                5կմ =   սմ                         5կգ =  գ
3օր =   ր                 2կմ =  դմ                        8ց =  գ
1ժ 45ր =  վրկ         7կմ 3դմ =    սմ                3տ 7ց 8կգ =    կգ


Առաջադրանք 6.
1.Գտիր անհայտ թիվը
521+ … =740
…    + 213= 533
…    -   325=123
745 - …= 178
45 * …= 765
… * 23 =851
… :22 = 396
2652 : …=51
2. Վերականգնիր թիվը.
2հազ. + …հ. + …մ. =  …1…7
…հազ. + 7հ. +… տ. + … մ. = 5…35
3. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս  անհավասարություն.
2451> 2*51
3648>36*8
1598<1*98
5874<*874
4.Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության 1/3 մասը: Գտնել ուղղանկյան պարագիծը, եթե նրա երկարությունը 27սմ է:
5. Ուղղանկյան լայնությունը կազմում է երկարության 1/4 մասը: Գտնել ուղղանկյան մակերեսը, եթե նրա լայնությունը՝  7սմ ՝:
6. Ուղղանկյան պարագիծը 52սմ է: Գտիր նրա երկարությունը և լայնությունը, եթե նրանց տարբերությունը՝8սմ է:
7. Ուղղանկյան պարագիծը 84սմ է: Գտիր նրա երկարությունը, լայնությունը և մակերեսը, եթե նրանց տարբերությունը՝10սմ է:





0 коммент.:

Отправить комментарий