среда, 24 августа 2016 г.

Մաթ նախագիծ, սեպտեմբեր

Նախագծի վերնագիր- Տասը չափիր մեկ կտրիր
Նախագիծը նախատեսված է 4-5րդ դասարանցիների համար

Նախագծի նպատակն է  չափումների, գծագրերի, գործնական աշխատանքի օգնությամբ մեծացնել սերը դեպի մաթեմատիկան, զարգացնել երեխայի հաշվողական գիտելիքները,  տարածական պատկերացումը:

Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները-սովորողները փոքրաքանակ խմբերով  աշխատում են Նոր դպրոցի հարակից բակում, դպրոցի ներսում, մասնակից սովորողները սիրում են հողի հետ աշխատել,առաջադրվող աշխատանքը գրված է մատչելի, գործնական մասը համապատասխանում է 4-5րդ դասարանի սովորողների կարողությանը:

Համագործակցություն բնագետ՝ Իվետա Ջանազյանի, նոր դպրոցի սովորող՝ Ռուբենի ճարտարապետ մայրիկի, դիզայներ՝  Հասմիկ Թոփչյանի հետ:

Նախագծի խնդիրներ, արդյունքին հասնելու դժվարություն-աշխատանքային գործիքների ապահովում

Նախագիծի կատարումը վերահսկելու համար պատրաստում ենք ժամանակացույց միջանկյալ արդյունքներով-Նախագիծը մեկամյա է, արդյունքները Նոր դպրոցի էջում և նախագծի մասնակիցների բլոգներում կհրապարակվի երկու շաբաթ ընդմիջումներով:

Նախագծի արդյունքի ներկայացղում- 2017թ. մայիսյան հավաք
Աշխատանքի գնահատում-աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով, բլոգում թողարկած աշխատանքների արդյունքների հիման վրա:

Գրականություն-2015-2016թ. մաթ ուսումնական առաջադրանքների փաթեթ,



0 коммент.:

Отправить комментарий