Նախագիծ 1..
Անգլերեն + Մաթեմատիկա
Նախագիծը նախատեսված է 4-5-րդ դասարանցիների համար:
Նախագծի նպատակը
Աշխատանքի նպատակն է սովորեցնել մաթեմատիկան տերմինները անգլերեն լեզվով, ստեղծել առաջադրանքների փաթեթ, որը օգտակար կլինի այլ դպրոցների սովորողների նաև դասավանդողների համար, ովքեր կկազմակերպեն ամառայի, ձմեռային ճամբար, արձակուրդները: Զարգացնելով երեխայի մաթեմատիկակակն կարողույթունները, հարստացնել բառապաշարը, նախապատրաստել հաջորդ ուստարվա՝ անգլերեն +մաթեմատիկա դասաժամին:
Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները
Սովորողները փոքրաքանակ խմբերով աշխատում են Նոր դպրոցի մաթեմատիկայի կամ անգլերենի .կաբինետներում: Առաջադրվող աշխատանքը ներկայացված է սովորողին մատչելի լեզվով, գործնական մասը համապատասխանում է 4-5-րդ դասարանի սովորողների կարողությանը՝ անգլերենի և մաթեմատիկայի գիտելիքներին:
Նախագիծը համագործակցում է
Մրտեյան Անի, Հակոբյան Լիանա
Նախագիծի կատարումը վերահսկելու համար նախատեսված ժամանակացույց, միջանկյալ արդյունքներով
Նախագիծը երկարաժամկետ է, մեկ ուսումնական տարի, արդյունքները Նոր դպրոցի էջում և նախագծի մասնակիցների բլոգներում կհրապարակվեն երկու շաբաթ ընդմիջումներով:
Նախագծի արդյունքի ներկայացում
2017թ. մայիսյան հավաք, թարգմանչական ստուգատես
Աշխատանքի գնահատում
Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով,մասնակից սովորողի բլոգում թողարկած աշխատանքների արդյունքի հիման վրա:
Գրականություն
Ենթական է ավելացման
http://www.indiabix.com/
Առաջադրանքերի փաթեթ
Առաջադրանք 1.
Ի՞նչ թիվ է թաքնված շրջանում:
Բացատրություն: Նայելով շրջանների սյունաձև շարքին, կտեսնենք, յուրաքանրյուր տողի մեջտեղի շրջանում գրված թիվը հավասար է աջ և ձախ շրջաններոււմ գրված թվերի կիսագումարին:
Պատասխան. 6
Առաջադրանք 2:
Ի՞նչ թիվ է թաքնված հարցական փոխարեն:
Բացատրություն : Յուրաքանչյուր եռանկյան մեջտեղում գրված թիվը հավասար է եռանկյա ներքևի կողմի երկու գագաթներում գրված թվերի գումարի և եռանկյան վերևի գագաթի թվի տարբերությանը:
Պատասխան. 9
Առաջադրանք 3
Ի՞նչ թիվ է պատկերի վերջում:
Բացատրություն: Անկյունաձև շարժվելով դեպի ներքև, թվերը հաջորդաբար պարզ թվեր են:
Պատասխան՝ 19
Առաջադրանք 4
Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:
Բացատրություն՝ եռանկյան ներքևի ձախ գագաթից շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, կտեսնենք հաջորդական թվերի քռակուսին` 1x1, 2x2, 3x3, 4x4, 5x5, 6x6....
Պատասխան՝ 16
Առաջադրանք 5.
Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:
Բացատրություն: Շարժվելով վերևից ներքև, յուրաքանչյուր թիվը ստացվում է վերևում գրված թվի կրկնապատիկից հանած 1, այնուհետև հանած 2, հանած 3 և այլն..,,
Պատասխան՝ 39
Առաջադրանք 6.
Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:
Բացատրություն: Յուրաքանչյուր սյունակումթվերի գումարը 14 է:
Պատասխան՝ 4
Նախագիծ-2
Լաբորատոր աշխատանքի կիրառման նպատակները
Կրթական նպատակ
1. Սովորողները ինքնուրույն ձեռք կբերեն նոր գիտելիքներ,կամրապնդեն նախկին գիտելիքները:Նրանց մոտ կձևավորվի հաշվողական, չափողական, կառուցողական,փորձարարական աշխատանքներ և հետազոտություններ կատարելու ունակություններ:
2. Դաստիարակչական նպատակ
Սովորողների մոտ կձևավորվեն և կարմատավորվեն խմբային համագործակցության, դրական փոխկախվածության,սոցիալական օգտակար կարողությունների դրսևորումներ,կմեծանա պլանավորված աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը,նպատակին հասնելու ձգտումը:
3. .Զարգացնող նպատակ:
Սովորողների մոտ կզարգանա դիտողականությունը,վարկածներ առաջադրելու, եզրակացություններ անելու,փաստերն հաստատելու,ապացուցելու կարողություններն ու հմտությունները:
Լաբորատոր աշխատանքների դերը մաթեմատիկայի ուսուցման գործընթացում
1. Լաբորատոր աշխատանքը ուսուցման այնպիսի մեթոդ է, որի կիրառման ժամանակ սովորողները դասավանդողի ղեկավարությամբ ու նախատեսված պլանով կատարում են որոշակի փորձարարական կամ գործնական աշխատանք` նոր ուսումնական նյութը գիտակցաբար ընկալելու, իմաստավորելու, ինչպես նաև նախկինում ստացած գիտելիքները ամրապնդելու նպատակով:
2. Դասին ներկայացվող արդի պահանջները կարևորում են սովորողի անմիջական մասնակցությունը գիտելիքի հայտնաբերման գործընթացին, երբ սովորողն ինքն է դառնում հետազոտություն կատարող: Այս առումով` լաբորատոր աշխատանքը օգտակար միջոց է սովորողների կողմից օրինաչափությունների բացահայտման, վարկածների առաջադրման,հաստատման կամ հերքման գործողություններում: Լաբորատոր աշխատանքները հաջողությամբ կիրառվում են բնագիտամաթեմատիկական առարկաների ինտեգրված դասերի կազմակերպման ու անցկացման գործընթացում: Լաբորատոր աշխատանքը հետազոտությունների կատարման պլանավորված հատուկ ձև է, որը հնարավորություն է ընձեռում սովորողին նոր գիտելիքն ինքնուրույն սովորելու:
3. Այսպիսով`լաբորատոր աշխատանքը հանդիսանում է և՛ որպես ուսուցման մեթոդ, և ° որպես ուսուցման կազմակերպական ձև, և ° որպես ուսուցման միջոց:
Մաթեմատիկական ֆլեշմոբը կրթահամալիրում և կրթահամալիրից դուրս
Նախագծի ժամկետ— երկարաժամկետ, մեկ ուսումնական տարի
Մասնակիցներ— կրտսեր դպրոցի սովորողներ, դասավանդողներ, ընտանիքներ
Նպատակ— նույն օրը, նույն ժամին, բոլոր մասնակից սովորողները, նրանց ընտանիքները կլուծեն մաթեմատիկական խնդիրներ։
- տրամաբանական, լեզվական մտածողության զարգացում,
- դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողության զարգացում,
- ուշադրության, հիշողության, աշխատասիրության, նպատակասլացության զարգացում,
- նոր խնդիրներ հորինելու կարողության ձևավորում,
- մեդիահմտությունների զարգացում
- Ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին,
- թիմով ընդհանուր խնդիրներ լուծելու, խմբով աշխատելու կարողությունների զարգացում:
Նախագծի իրականացման նկարագրությունը
Նախագծի անցկացման ձևերը.
- Ինքնուրույն կամ խմբային աշխատանք
- Դասարանում խնդիրների քննարկում
- Մրցույթ, երկու ամիսը մեկ անգամ հաղթողների հետ
- Ֆլեշմոբի մասնակիցների վերլուծություն
Բանավոր խնդիրներ լուծելու ֆլեշմոբ / ինքնուրույն և
խմբային աշխատանք/
խմբային աշխատանք/
Նախատեսում եմ տարբեր հետաքրքրաշարժ խնդիրներ, խաղեր կազմել, թարգմանել՝ հաշվի առնելով սովորողների տարիքային առանձնահատկությունները։
Ֆլեշմոբին կարող են մասնակցել ոչ միայն մեր կրթահամալիրի սովորողները, այլև այլ կրտսեր դպրոցների սովորողներ, կազմակերպում են կրթահամալիրի սովորողները։
Ֆլեշմոբին կարող են մասնակցել ոչ միայն մեր կրթահամալիրի սովորողները, այլև այլ կրտսեր դպրոցների սովորողներ, կազմակերպում են կրթահամալիրի սովորողները։
Ընտանեկան ֆլեշմոբ
Շատ առաջնային ու կարևոր խնդիր է ընտանիքին ներառել դպրոցական կրթությանը, մասնակից դարձնել ուսումնական գործընթացին։
Սա հրաշալի առիթ է ծնողներին, տատիկ-պապիկներին ներգրավվելու համար։
Ֆլեշմոբի ընթացքում ընտանիքի բոլոր անդամները զբաղված կլինեն խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:
Սա հրաշալի առիթ է ծնողներին, տատիկ-պապիկներին ներգրավվելու համար։
Ֆլեշմոբի ընթացքում ընտանիքի բոլոր անդամները զբաղված կլինեն խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:
Խնդիրը նկարել, հորինել և ուղարկել ընկերներին․Հաջորդ աշխատանքը, որ պետք է կատարենք, կնպաստի սովորողների ստեղծագործական երևակայության զարգացմանը։
Տարվա ընթացքում սովորողները կմուտքագրեն իրենց հորինած խնդիրները։ էլեկտրոնային հասցեի միջոցով կուղարկեն ֆլեշմոբը կրթահամալիրում կազմակերպողին` Արման Երանոսյանին: Խնդիրները կտեղադրենք նաև դասարանական բլոգում և facebook սոցիալական ցանցում, որպեսզի կարողանան այլ դպրոցի սովորողներ էլ մասնակցել։
Տարվա ընթացքում սովորողները կմուտքագրեն իրենց հորինած խնդիրները։ էլեկտրոնային հասցեի միջոցով կուղարկեն ֆլեշմոբը կրթահամալիրում կազմակերպողին` Արման Երանոսյանին: Խնդիրները կտեղադրենք նաև դասարանական բլոգում և facebook սոցիալական ցանցում, որպեսզի կարողանան այլ դպրոցի սովորողներ էլ մասնակցել։
0 коммент.:
Отправить комментарий