https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

четверг, 29 декабря 2016 г.

Եվա Խաչատրյան


Ձմեռային ուսումնական աշխատանք:
1.Ոտնահետքի  չափում:
2.Բարեմաղթանք  Ձմեռ պապիկին:


среда, 28 декабря 2016 г.

2016թ. դասավանդողի աշխատանքի ամփոփում

Սեպտեմբեր-դեկտեմբեր/Ամփոփում/

Հաշվետվություն

Հունվարի անհատական պլան 2017թ.

Ձմեռային աշխատանք , 2

Գիտագործնական հավաք` 
ֆլեշմոբները սովորողների և ուսուցիչների առարկայական հետաքրքրությունների դրսևորման հարթակ, ֆլեշմոբային ճամբար 2017-ի նախագծեր

Ամանորյա հանդես Արևելյան դպրոցում

Շուշանը ֆլեշմոբների աշխարհում:

Ամանորյա  հանդես
Մասնակիցներ` 4-5-րդ դասարաններ, ծնողներ, դասավանդողները:

Սովորողները   կանգնած   են սրահում:   (Ցրված, պատահական տեղերում, ծնողների հետ):
Մուտք: (Ավետիս): Երգում են բոլորը:
Կենտրոն են գալիս Մհերը, Շահանեն:
-Ուշադրություն, ուշադրություն, «Ամանորյա ֆլեշմոբ »  ներկաացոււմը սկսվում է:
-Խնդրում եմ  միացրեք ձայնագրիչները, հեռախոսները, պլանշետները…(դադար), մի զարմացեք, մենք գտնվում ենք ամանորյա ֆլեշմոբի աշխարհում: (Յանա)
Բասեն  բարի+ նվագում է Ջանոն: Երգում են բոլորը:

Շուշանը  վազելով սրահ է մտնում:
-Աաաա, այս ու՞ր եմ ընկել, Աստված իմ, այս ի ՞նչ աշխարհ է:(Շուշան):
-Դու գտնվում  ես ամանորյա ֆլեշմոբի աշխարհում, շտապի’ր մասնակցել : (Հարութ)
-Աաա.իսկ ես ինչպե՞ս պեtք է մասնակցեմ: Շուշան):
-Իսկ դու մինչև տոնածառի լույսերը չվառես, չես կարող մասնակցել:Վահան
Երգ(Տոնածառ ջան, տոնածառ): Երգում են բոլորը:
Շուշան տոնածառի լույսերն է  փորձում միացնել, չի  ստացվում:
-Աա, չի միանում: Շուշան):
-Լույսերը կվառվեն, եթե գուշակես ֆլեշմոբ բառի տառերով ամենահամով բառը: (Հարութ)

-Մտածում է, աաաաաաաա, լեշ, ֆու, ֆլեշ,  սա համով բառ չէ, ֆլեշ, ըըը, սա էլ ուտելիք չէ, մտածում է: Շուշան:
Աղջիկները շրջան են կազմում և շրջանաձև  պտտվում են Շուշանի շուրջ:
-Հատապտուղ է, հատապտուղ է:Աղջիկների խումբ:
Պար-Ուզունդարա, պարում են աղջիկները մոշի մուրաբայով, նվագում է Ջանոն:
                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             -Աաա իմացա, մոշն է: Շուշան:
Այստեղ բոլոր լուսերը վառվում են: Ջանոն և Մարինեն նվագում են պարեղանակ: Երգում են բոլորը:
Երկրորդ աշխարհ:
-Սովածացաաա, (մոտենում է սեղանին, որ բլիթ վերցնի):                                                                                                                                                                                                                                                                                                                                           (Շուշան):
-Ձեռքին հարվածում է:(Նանե):
- Չի  կարելի, եթե ուզում ես ուտել, պետք է վճարես: Նանե):
-Ինձ մոտ մետաղադրամ կա, ահա այն (Շուշան):
-Չի վաճառվում, եթե ուզում ես իրական ուտելիք, պետք է վճարես կեղծ մետաղադրամով: (Նանե)
Շուշանը հարց ու փորձ է անում հյուրերից,  հարցնում է, թե ո՞վ   կեղծ մետաղադրամ  ունի:
-Ձեզ մոտ ամանորյա զեղչեր չկա՞ն: (Շուշան):
-Ոչ: : (Նանե)
-Աաաաա, այս ի՞նչ անարդար աշխարհ է,  սոված մնալ իրական մետաղադրամով և կշտանալ` վճարելով կեղծ մետաղադրամ: : (Շուշան):

Դանդաղ երգ, նվագում է Մարինեն: Երգում են բոլորը:

-Կեղծ մետաղադրամը կգտնես, եթե գուշակես իմ տարիքը: : (Նանե)
-Աաա, ամբողջ կյանքս այստեղ եմ մնալու, ամեն անգամ ուտելիս`  խնդիր եմ լուծելու:  (Շուշան):
-Իսկ դու հաշվել գիտե՞ս: : (Նանե)
-ԻԻ, այս ի՞նչ է ասում, ընկեր Լիանա, (զարմանում է): (Շուշան):
-Դե հաշվի'ր, 100 x20, հետո ավելացրու 17: : : (Նանե)
Շուշանը  հաշվում է:
-Աաա, դուք 2017 տարեկան ե՞ք:Զարմանում է: (Շուշան):
-Ի՞նչ է, չի երևում: : (Նանե)
-Գիտեք, լավ էլ պահպանվել եք: (Շուշան):
Պարող աղջիկները գալիս են կենտրոն:
-Շնորհավոր Ամանոր, 2017թվական:Աղջիկներ
Վերջաբան: Ամանորյա ուրախ երգեր: Երգում են բոլորը:
Դո, Ռե Մի: : Երգում են բոլորը:


воскресенье, 25 декабря 2016 г.

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. 5-րդ դասարան

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. 


Ժամանակահատված՝   դեկտեմբերի 26-ից դեկտեմբերի  30-ը։
Մասնակիցներ`  Արևեյան դպրոցի 5-րդ դասարան։
Ամփոփում ենք սեպտեմբերից -դեկտեմբեր  ուսումնական աշխատանքը, կրկնողություն:

  1.Քանի՞  զույգ  բնական  թիվ կա, որ մեծ է  11-ից, բայց փոքր է 31-ից:


2.Առանձնացրո՛ւ  այն թվերը, որոնք ունեն գոնե երեք բաժանարար`
   12, 45, 67, 190, 11, 606, 607, 608, 609, 612, 13, 31:

3.Գտի՛ր 14-ի  և  56-ի  ամենամեծ ընդհանուր  բաժանարարը:

4. Գտի՛ր 14-ի  և  56-ի  ամենափոքր ընդհանուր  բազմապատիկը:

5.Աստղանիշի փոխարեն այնպիսի թիվ գրի՛րոր հավասարությունը ճիշտ  լինի` 

*+256=3680            8730- *=370         *x21=105           
*+62=105                548-*=205             36*=3600        

6. Գտի՛ր  ամենամեծ եռանիշ զույգ թիվը, որը 
բաժանվում է 3-ի առանց մնացորդի:

7.Գտի՛ր  ամենափոքր քառանիշ թիվը,    որը բաժանվում է և՛ 3-իև 4-ի, և'
 5-ի :

8.Լրացրու՛
12կգ=  գ    
13ժ=    ր
100ց=    կգ
205կմ=    մ

9.Ո՞ր թիվը  15-ի բաժանելիս քանորդում և մնացորդում  կստացվի 10:

10.Թիվը բազմապատկեցին 10-ով և արդյունքը փոքրացրին 
 19-ով, ստացվեց` 81:Ո՞րն էր  սկզբնական թիվը:

11.
Առանձնացրու՛ այն  թվերը, որոնք  9-ի. բազմապատիկներն են`
1, 2, 3 , 24, 162,1071,39,27, 31,47,53,774, 4545, 678990, 31, 17, 21:

12.Որքանո՞վ է 1-ից 100 եղած զույգ թվերի գումարը մեծ 1-100  եղած կենտ թվերի գումարից:

13..Գտի՛ր  բոլոր երկնիշ թվերի  արտադրյալի վերջին թվանշանը:

14. Գծի՛ր AB հատված:  AB հատվածի վրա   նշի՛ր երեք կետանի՞ հատված կառաջանա:

15..Հաշվ՛ր 
530x 206 + 10224: 71  արտահայտության արժեքը:


Ձմեռային ուսումնական աշխատանք-2016թ, 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ.

Ձմեռային ուսումնական աշխատանք 2016թ. 

Ժամանակահատված՝   դեկտեմբերի 26-ից դեկտեմբերի  30-ը։
Մասնակիցներ`  Արևեյան դպրոցի 4-րդ դասարան:
Ամփոփում ենք սեպտեմբերից -դեկտեմբեր  ուսումնական աշխատանքը, կրկնողություն:


1.Գրի՛ր հետևյալ թվերի նախորդը և հաջորդը՝

                      201
                      1099
                      20000

2.Հետևյալ թվերը  ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով՝ 
2601=
34009=
909=

3. Քառակուսու պարագիծը 400 մ է: Գտի՛ր քառակուսու կողմը և մակերեսը:

4. Ուղղանկյան մի կողմը 2 սմ է, իսկ  մյուսը՝  քսան անգամ երկար է: Գտի՛ր ուղղանկյան պարագիծը և մակերեսը:

5. Գտի՛ր օրինաչափությունը և լրացրու՝

______, 230, 210, 190, ___

6.Հաշվի՛ր հարցերով՝  

45x(792:3+888):5=
1.
2.
3.
4.

7.Արտահայտի'ր նշված միավորով՝

13 տ=           կգ
8 ց=             կգ
25 կմ=          մ

8. Հաշվի'ր հարմար եղանակով`.
4x9x11x125x 0=

9. Հաշվի՛ր.
53440:4=

10.  Երկու դարակներում միասին կա 245 գիրք: Մի դարակում 15 գիրք   ավելի  շատ կա,  քան մյուսում: Յուրաքանչյուր դարակում քանի՞ գիրք կա:

11.Յոթ հազար երեք հարյուր ութ թիվը թվանշաններով  գրելիս, ո՞ր կարգում  գրված կլինի «3» թվանշանը:

12.Ո՞ր թիվն  է  8 հազարյակ,  6 հարյուրյակ և 4 տասնյակ կարգային գումարելիների գումարը:

13.Հինգ հազար երեք հարյուր  ութ թիվը թվանշաններով գրելիս, որ կարգում  պետք է  գրել 0 թվանշանը:

14.Գրիր այն թիվը, որը հավասար է  2 հազարյակ, 4 տասնյակ և 1 միավոր  կարգային  գումարելիների  գումարի :

15.Որքանո՞վ  կփոքրանա 3876 թիվը, եթե  նրա  գրության հարյուրավորը փոխարինենք   0-ով:

16.Չորս  հազար  քսանվեց  թիվը թվանշաններով գրիր:

17. Որքանո՞վ կփոքրանա 7999 թիվը, եթե նրա գրության տասնավորը փոխարինենք   0-ով:

18.Հինգ հազար քառասունհինգ թվի գրության  մեջ ո՞ր կարգում է գրված 0:

19.Նշիր ամենամեծ եռանիշթիվը, որի  գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան:


20.Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի տարբերությունը