пятница, 24 марта 2017 г.

Մաթեմատիկական խաղ-մրցույթ/2017թ/

Այսօր` մարտի 24-ին,Արևելյան դպրոցում կայացավ խաղ-մրցույթ մաթեմատիկայից:  Մրցույթին մասնակցեց  կրթահամալիրի կրտսեր  դպրոց-պարտեզները` Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային: Յուրաքանչյուր դպրոցից եկել էր հինգ   սովորող` 4-5-րդ դասարանցիներ և երկու լրագրող:  Սովորողները բաժանվեցին խմբերի` ըստ դպրոցների, և ակտիվ մասնակցեցին «Բանավոր հաշիվ», խաղ-մրցույթին:
Մրցույթի  նպատակն էր` համախմբել կրթահամալիրի այլ  դպրոցների սովորողներին, միասին խաղալու, մրցելու և սովորելու: Հետագայում ակնկալում ենք նաև մրցումներ ոչ միայն ներդպրոցականան այլ նաև ուրշ դպրոցի սովորողների հետ: :Սովորողները շատ ակտիվ էին, ոգևորված, այս անգամ  առավել ակտիվ գտնվեցին  Արևելյան դպրոց-պարտեզի սովորողները:
 Շնորհավորում ենք բոլոր խմբերին մասնակցության համար, ամեն ինչ դեռ առջևում է, նախագիծը շարունակվում է....






0 коммент.:

Отправить комментарий