воскресенье, 14 мая 2017 г.

«Իրական մաթեմատիկա կամ մաթեմատիկան դրսում՝ կանաչների մեջ»

Մայիսի  12-ին, մայիսյան հավաքի երրորդ օրը,  Արևելյան դպրոցում կայացավ բացօթյա մաթեմատիկական ֆլեշմոբ, որին մասնակցեցին 2-10 տարեկեկան բոլոր երեխաները: Յուրաքանչյուր դասվար, դաստիարակ նախապես կազմել  էր հարցաշարը, բակային խաղերն ու խնդիրները:  Արևելյան դպրոցի բակը լի էր ինքնաշեն կշեռքներով, մեծ ու փոքր դույլերորվ, չափման տարբեր միավորներով` թիզ, ոտնաթաթ, քայլ,ցատկ, գունավոր ժապավեններ և այլ հնարած չափման գործիքներով:
Յուրաքանչյուր սովորող  հստակ գիտեր իր անելիքը, ուներ իր տարածքը, իր  չափման գործիքը:
Ավելի մեծերը` 5-րդ դասարանցիները,   բաժանվեցին     երկու թիմի և բանավոր հաշվարկներ կատարելով  մրցեցին   միմյանց  դեմ: Առավել  ակտիվ գտնվեցին 5-2 դասարանի տղաները:
Ստուգատեսի  ամփոփումը տե'ս դասավանդողների բլոգներում.




Լիանա Հակոբյան
Տաթև Թամազյան
Լիլիթ Սահակյան
Հասմիկ Ղազարյան
Մարինե Ամիրջանյան




0 коммент.:

Отправить комментарий