вторник, 16 мая 2017 г.

«Բանավոր մաթեմատիկա» համատեղ նախագիծը շարունակվում է...

«Բանավոր մաթեմատիկա»  համատեղ  նախագիծը  այս անգամ  շարունակեցինք  «Շահամիր Շահամիրյանի» անվան վարժարանում, որտեղ էլ իրենց մաթեմատիկական գիտելիքները   ստուգեցին կրթահամալիրի երեխաները`  մրցելով վարժարանի  երեխաների հետ:
Մինչ մրցույթի սկսելը` շրջեցինք դպրոցով,  բակով,  համեղ հյուրասիրությունից հետո  անցանք նախագծին: Արևելյան դպրոցից մասնակցում էր  10 հինգերորդ դասարանցի, ընդհանուր խաղին մասնակցում էր երեք թիմ: Յուրաքանչյուր թիմ ունեցավ իր անունը և ավագը: Խաղին հետևում էին հրավիրված ծնողները,  դասավանդողներ, իսկ հանձնաժողովը հնարավորինս արդարացի գնահատում էր խաղի ընթացքը (ի դեպ  նշեմ, որ ես  էլ էի  ընդգրկված  այդ կազմում): Խաղը կազմված էր  հինգ փուլից, որոնք իրար հաջորդում էին սովորողների երգ-ողջույններով, հանելուկներով, թվերի մասին կարճ պատմություններով:Կրթահամալիրի սովորողները խաղին մասնակցում էին շատ ակտիվ, հիմնավորում  բոլոր հարցերի պատասխանները: 
Երեք թիմն էլ  կարծում եմ` հավասարահզոր էին, ամեն դեպքում մենք գրավեցինք խաղում երկրորդ հորիզոնականը` մեկ  միավորով զիջելով առաջին տեղ գրաված թիմին:
 Իհարկե, հիշում ենք, որ մեր այցի նպատակն էր ընկերությունը, ծանոթությունը, բանավոր մաթեմատիկայի տարածումը: Միավորները ամփոփելուց հետո    խոսեցինք մեր կրթահամալիրից, ֆլեշմոբերից  և  ամառային ճամբարից: 
Որպես ամփոփում այնտեղի սովորողներից մեկը ցույց տվեց, թե ինչպես կարելի է  արագ հաշվել  աբակուսի միջոցով, այն  նույնիսկ  գերազանցում է սովորական հաշվիչի արագությանը:
Մեր համատեղ նախագիծը  կարծում եմ` ստացվեց:
 Հուսով եմ`  այն կլինի շարունակելի ...
Երեխաները շատ տպավորված վերադարձան կրթահամալիր:
Կարդացեք սովորողների բլոգներում`
  1. Գոմցյան Կարինե
  2. Մառա Մկրտչյան







0 коммент.:

Отправить комментарий