Հոկտեմբերի 12-13, 2017թ.
Սիրելի սովորողներ, շարունակում ենք աշխատել հեռավար:
Փորձիր ինքնուրույն կարդալ, կրկնել ժամանակի չափման միավորները:
Ժամանակի չափման միավորները:
Սիրելի սովորողներ, շարունակում ենք աշխատել հեռավար:
Փորձիր ինքնուրույն կարդալ, կրկնել ժամանակի չափման միավորները:
Ժամանակի չափման միավորները:
Մարդիկ ժամանակը հիմնականում չափում են ժամացույցի միջոցով:
Այս ժամացույցի փոքր սլաքի միջոցով չափում են ժամերը, երկար սլաքի միջոցով՝ րոպեները, իսկ ավելի երկար և բարակ սլաքի միջոցով՝ վայրկյանները:
Ժամը, րոպեն, վայրկյանը ժամանակի չափման ամենահաճախ օգտագործվող միավորներն են: Դրանց միջև գոյություն ունի կապ:
1 ժամում =60 րոպե:
1 րոպեում =60 վայրկյան:
Հաճախ կարևոր են ժամանակի խոշոր միավորները:
Օրինակ, երբ դու ուզում ես պարզել, թե երբ է վերջանալու ձմեռը, ապա դու հաշվում ես օրերը, շաբաթները, ամիսները:
Այս միավորների միջև ևս գոյություն ունի կապ:
1 օր =24 ժամ,
1 շաբաթ =7 օր:
Տարբեր ամիսներում օրերի թիվը կարող է տարբեր լինել:
Օրինակ`
1. հունվարը, մարտը, մայիսը, հուլիսը, օգոստոսը, հոկտեմբերը և դեկտեմբերն ունեն (31) օր
2. ապրիլը, հունիսը, սեպտեմբերը և նոյեմբերն ունեն (30) օր
3. փետրվարը հաճախ ունենում է (28) օր, սակայն (4) տարին մեկ այն ունենում է (29) օր
Կան ժամանակի չափման առավել խոշոր միավորներ, ինչպիսին են՝ տարին և դարը:
1 տարի =12 ամիս:
1դար =100 տարի:
Առաջադրանք 1.
Արտահայտի՛ր նշված միավորով.
2Ժ= ր
3դար = տարի
5 ր = վ
3 շաբաթ= օր
48 ժ= օր
4ր= վ
1շ = օր
Առաջադրանք 2.
Կատարի՛ր գործողությունները`
90կմ+234կմ+210կմ=
30կմ+352կմ+170կմ=
6կմ+3կմ+ 200կմ=
7կգ +30կգ=
8շաբաթ+3շաբաթ=
Առաջադրանք 3.
Նարեն 4 միանման տետրի և 5 գիրքի համար
Վճարեց10.000 դրամ:Ինչ արժե մեկ տետրը,
եթե յուրաքանչյուր գիրքն արժեր1200 դրամ:
Առաջադրանք 4.
Դուրս գրի՛ր այն թվանշանները, որոնք գրված են հետևյալ
թվերի հարյուրավորների կարգում՝
835,1096, 5016, 30972, 200441:
Օրինակ` 835-5:
Առաջադրանք 5.
Քանի՞ երկնիշ թիվ կա 12 և 22 -ի միջև:
Առաջադրանք 6.
Ինչի է հավասար ամենամեծ երկնիշ թվի և ամենափոքր եռանիշ թվի գումարը:
Առաջադրանք 7.
Հետևյալ թվերը գրի՛ առ կարգային գումարելիների գումարի տեսքով:
ա)33=
բ)104=
գ) 4504=
դ)82006=
Առաջադրանք 8.
3618:3+(654-118):2=
5x100+4x20-250=
3x121+360:4+16x5-130=
Առաջադրանք 9.
Քառակուսու կողմը 15սմ է:Գտի՛ր քառակուսու պարագիծը:
Առաջադրանք 10.
Քառակուսու պարագիծը 240 սմ է:Գտի՛ր քառակուսու կողմը:
0 коммент.:
Отправить комментарий