https://www.blogger.com/blogin.g?blogspotURL=https://math-arhest.blogspot.com/p/2022_23.html&type=bl

пятница, 10 ноября 2017 г.

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10, 4-րդ դասարան

Նոյեմբերի 10, 4-րդ դասարան

Հարցերի քննարկում:
Բանավոր հաշվարկ:
Լուծում ենք խնդիրներ գծագրով:


Առաջադրանք 1.
Նարեն և Անին որոշեցին միասին գնալ անտառ սունկ հավաքելու: Օրվա վերջում նրանք հավաքեցին 325 հատ սունկ: Քանի՞ սունկ հավաքեցին նրանցից յուրաքանչյուրը, եթե Անին հավաքեց 21-ով ավելի շատ սունկ  քան Նարեն: Լուծիր գծագրով:
Առաջադրանք 2.
Գրապահարանում գրքերը դասվորված են երկու շարքով: Առաջին շարքի գրքերի քանակը 12-ով ավելի է քան  երկրորդ շարքում տեղադրված գրքերը: Գրապահարանում կա 54 գիրք:  Քանի՞ գիրք կա ամեն շարքում:
Առաջադրանք 3.
Հաշվի՛ր հանումը, ստուգիր գումարումով՝
1004-465
54013-160
2700-154
30600-6091
1234-361

Լրացուցիչ։


Նոյեմբերի 10, 5-րդ դասարան

5-րդ դասարան
նոյեմբերի 10

Թեմա՝ Բնական թվերի գումարման հաշվեկանոնը:
Բանավոր հաշվարկ:
Հարցերի քննարկում:


Առաջադրանք 1. 
Հաշվիր գումարը` օգտվելով գումարման հաշվեկանոնից.
ա) 761+349
բ) 492+564
գ) 2328+807
դ) 418+7095
ե) 5992+3779
զ) 3207+8034
է) 9999+1111

Առաջադրանք 2.
Գումարվում են 751201 և 387 թվերը: Նշիր  այն կարգերը, որոնցում գումարում չի կատարվում գումարման հաշվեկանոնը կիրառելիս:
Առաջադրանք 3.
Դահլիճում կար 20 կարգ: Երբ յուրաքանչյուր կարգում եղած տեղերի քանակն ավելացրին 5-ով, դահլիճի բոլոր տեղերի քանակը դարձավ 540: Սկզբում քանի՞ տեղ կար յուրաքանչյուր կարգում:
Առաջադրանք 4.
Հաշվիր գումարը, երբ գումարելիները երեքն են՝ 
ա) 3421                         բ) 9355                     գ) 4852                    դ) 85634
+ 5620                           + 8100                       + 2756                     + 32001
 վ8984                              6377                          9003                        63459
Կրկնենք անցածը՝  359, 361:

среда, 8 ноября 2017 г.

Նոյեմբերի 9, 4-րդ դասարան

Նոյեմբերի 9, 4-րդ դասարան

Հարցերի քննարկում:
Բանավոր հաշվարկ:
Լուծում ենք խնդիրներ գծագրով:

Առաջադրանք 1.
Երկու թվերի գումարը 350  է, ընդ որում մեկը մյուսից մեծ է  34-ով:
Գտիր այդ թվերը: Լուծիր գծագրով:

Առաջադրանք 2.
Դասարանում սովորում են 42 աշակերտ, ընդ որում տղաները 8-ով շատ են, քան աղջիկները: Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա  է սովորում այդ դասարանում:


Առաջադրանք 3.
Այգում տնկեցին 120 խնձորենի և տանձենի, ընդ որում 
տանձենիները  24-ով շատ, խնձորենիները:  
Քանի՞  տանձենի տնկեցին այգում: 

Առաջադրանք 4.
Արջը   և առյուծը միասին կշռում են   1260 կգԱրջը 260կգ-ով ծանր  է առյուծիցՅուրաքանչյուրն քանի՞ կիլոգրամ է:

Առաջադրանք 5.
Հաշվիր գումարը, ստուգիր հանումով`
1209+137
26+2360
1290+28990
3456+1010
2800+2900




Բ մակարդակ

ա) Ջուրը գրավում է Երկիր մոլորակի  2/3  մասըԱյդ պատճառով էլ Երկիրն անվանում են «կապույտ մոլորակ»Երկրի ո՞ր մասն է կազմում ցամաքը:                        
բ) Հայրը 42 տարեկան է ,իսկ որդու տարիքը կազմում է հոր տարիքի  2/7  մասը: Քանի՞ տարեկան է որդին:                                                                                                                
գ) Սկյուռն ապրում է  6 տարիինչը  կազմում է  նապաստակի տարիքի  3/5  մասը:Քանի՞ տարի կարող է ապրել  նապաստակը:                                                                               

դ) Շուկա վաճառքի բերեցին խնձոր: Առավոտյան վաճառեցին 21 կգ ,որը կազմում էր ամբողջ խնձորների  3/7  մասըԻնչքա՞ն խնձոր էին բերել շուկա

Հաշվիր արտահայտության արժեքները՝
2/5+2/6
1/4+1/4
25/32+1/64
1-1/5
12/101-1/404
56/61x1/112
2x1/5
47/90:1/30
28:7/4
150/501+1/501+150/501

Գլուխկոտրուկ
Թվաբանական գործողության նշաններ տեղադրելով ստացիր 84
(անհրաժեշտության դեպքում կարող ես նաև  տեղադրել փակագիծ):
12345=84

вторник, 7 ноября 2017 г.

Նոյեմբերի 8, 2017թ.


Նոյեմբերի 8
4-րդ դասարան

Կրկնել հանման գործողությունը սյունաձև:
Թեմա՝  Հանման ստուգումը գումարումով:
Եթե տարբերությանը գումարենք հանելին, կստանանք նվազելին:
Օրինակ՝ 
4251-251=4000
Ստուգում՝ 4000+251=4251

1.Առաջադրանքներ դասագրքից, համար՝ 241, 242:
1     2.Նշիր ամենափոքր քառանիշ թիվը, որի գրության մեջ կրկնվող թվանշաններ չկան
1     3.   2տ 4ց 50 կգ-ը  արտահայտիր կիլոգրամով: 
1    4.Ուղղանկյան կողմերից մեկը 23 սմ է, մյուսը՝ 17 սմ: Գտիր այդ ուղղանկյան պարագիծը:
1     5.  Դասը սկսվեց 10: 40 և տևեց 45 րոպե: Ե՞րբ ավարտվեց դասը: 
                 5-րդ դասարան
               Կրկնում ենք անցածը: Առաջադրանքներ գրքից,  համարներ՝ 333-340:


суббота, 4 ноября 2017 г.

Նոյեմբերի 6, 4-5-րդ դասարան

Նոյեմբերի 6.  2017թ.
4-րդ դասարան

Կրկնել  սյունաձև  գումարման գործողությունը:
Թեմա՝ Գումարման ստուգումը հանումով:
Եթե գումարից հանենք գումարելիներից որևէ մեկը, կստանանք  մյուս գումարերելին:

Օրինակ՝ 134+500=634
Ստուգում՝ 634-134=500
կամ՝               634-500=134

Առաջադրանքներ:
1. Կատարիր գումարումը սյունաձև և ստուգիր հանումով՝
585+234
125+23499
12=456
23490+90
1290+255
2000+1300

2. Գրիր այն թիվը, որը հավասար է 6 հազարյակ 2 հարյուրյակ և 5 միավոր կարգային գումարելիների գումարի :


       3.Հաշվիր   (3000 – 60 x 5) : 90 + 210 արտահայտության արժեքը:

  4. Հինգ պաղպաղակի ընդհանուր գինը 600 դրամով ավելի է երեք պաղպաղակի ընդհանուր գնից: Ի՞նչ   արժի մեկ պաղպաղակը:

5. Առաջադրանք գրքից, համար՝  226:

5-րդ դասարան
Կրկնողություն: 
Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ:
Աշխատանք գրքից, կարդալ էջ՝ 45, առաջադրանքներ՝ 326-332: