вторник, 25 декабря 2018 г.

Ձմեռային ուսումնական ճամբար-2019թ.

Ձմեռային ուսումնական  ճամբար  Միջին դպրոցում- 2019թ.

Ջոկատի  մասնակիցներ՝

6-րդ դասարանցիներ

1.      Աբրահամյան  ՄարիաԱրտակ-բ
2.      Ամիրյան  Ռազմիկ  Ռուդոլֆ- բ
5.      Արամյան  Արա Արամ-բ
8.      Բալախչյան Սուսաննա  Էդուարդ
9.      Գյոզալյան Անի Արմենի
11.  Գրիգորյան Մինաս Մարտիկ
Կարսեցյան Միհրան
Պողոսյան Միլենա
8-րդ դասարանցիներ

12.Ավագյան Լիլի Արամի
13.Խանբաբյան Զավեն Արմանի
14.Կիրակոսյան Գարիկ Հարությունի
15.Հակոբյան Հասմիկ Արսեն
16.Նշանյան Արեգ
17.Մամիկոնյան Անի Վահանի
18.Մարտիրոսյան Արման Արմենի
19.Ստեփանյան Էդգար Խաչատուրի
20.Աթոյան Մարտին Ղուկասի
21. Մոզյան Ջո Սահագ

Օրակարգ.
9:30-11:00-աշխատանք ջոկատով,  նախագիծ 1.
11:00-11:10-ընդմիջում
11:00-12:40-աշխատանք ջոկատով, նախագիծ 2, ընտրությամբ գործունեության ջոկատներ, երգ, պար, խեցեգործություն
12:40-13:00-ընդմիջում
13:00-14:00- Զվարճալի մաթ. խնդիրների քննարկում, խաղեր, օրվա ամփոփում, բլոգում օրվա պատում:
Ճամբարային օրերին սովորողները պատրաստվում են ստուգատեսներին:   
Դիջիթեք<https://edudigitech.mskh.am/
Բնագատիատեխնիկական ստուգատես՝
 <https://hakobhakobyan.mskh.am/archives/777>
 Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծեր<https://hakobhakobyan.mskh.am/>                        
Նախագիծ 1. օլիմպիական խնդիրներ, ոչ ստանդարտ խնդիրներ
Մասնակիցներ՝ 6-8 րդ դասարանցիրներ: Քննարկում և լուծում ենք  http://olymp.am/ կայքի<< Դպրոցական, Հանրապատեկան >>  օլիմպիադա բաժնի մաթեմատիկայի  խնդիրները: Սովորողներին ծանոթանում են  ոչ ստանդարտ խնդիրներին՝ որպեսզի պատշաճ մասնակցեն  կայանալիք օլիմպիադային, մաթեմատիկական մրցույթներին: Խնդրի լուծումները հավաքել մեկ ֆայլում, պատրաստել լուծումների գրքույկ: Հրապարակել բլոգում, gradaran, mskh.am-ում: 8-րդ դասարանցիները  օգնում, բացատրում են խնդիրները: Քննարկում ենք    այս խնդիրները: Սովորողները   համացանցից փորձում են գտնել  նմանատիպ այլ խնդիրներ, առաջարկում են տարբեր լուծումներ: Համագործակցություն ընկեր Մենուայի, ընկեր Լուսինեի հետ:



Նախագիծ 3. -Մեբիուսի ժապավեն
Աշխատանքը նախատեսված է 6-8 րդ դասարանցիների համար: Մեբուսի ժապավենը իրենից ներկայացնում է
 երկու ծայրերը ոչ թե ուղիղ երեսով սոսնձված ժապավեն, այլ  հակառակ երեսով: Սովորողները հետաքրքիր բացահայտումներ կկատարեն ուսումնասիրելով այս ժապավենը: Այն հնարավորություն կտա սովորողներին  էլ ավելի շատ սիրել մաթեմատիկան: Կկատարեն հետազոտական աշխատանք, կգտեն հետաքրքիր փաստեր Մեբուսի ժապավենի մասին,  կկատարեն թարգմանություններ,աշխատանքը նախատեսվում է  նաև ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ  նախագծի շրջանականերում ծանոթացացնել  կրտսեր  դպրոցի երեխաներին  (Արևելյան դպրոց): Լավագույն աշխատանքները կներկայացվեն Բնագիտատեխնիկական ստուգատեսին:

Ընթացքը:

1. Գտիր հնարավորինս շատ տեղեկություններ Մեբիուսի ժապավենի մասին:
2. Փորձիր ինքդ պատրաստել Մեբիուսի ժապավեն:
3.Մեբիուսի ժապավենը  ուղիղ գծով մատիտով բաժանիր երկու հավասար  մասերի, ի՞նչ արդյունք ստացար, նշիր:
4. Քանի՞ երես ունի Մեբիուսի ժապավենը:
5. Փորձիր մկրատով կտրել Մեբուսի ժապավենը նախապես տարած գծի երկայնքով, տես երրորդ կետը:
6. Մեբիուսի ժապավենի վրա մատիտով նշիր    1/3  հաստությամբ գիծ:Կտրիր շերտը այդ գծով, ի՞նչ ստացար:
7. Մեբուսի ժապավեն պատրաստիր նախապես երկու անգամ ոլորելով:
8. Կտրիր Մեբիուսի կրկնակի ոլորած  ժապավենը նախապես գծած մեջտեղի գծով, ի՞նչ ստացար, իսկ եթե երեք անգամ ոլորե՞ս:
9. Պատրաստիր հարցեր Մեբիուսի ժապավենի վերաբերյալ:
9. Պատրաստիր տեսաֆիլմ` այս կետերը ներառելով:
10. Տեղադրիր աշխատանքը բլոգում, ներկայացրու ստուգատեսին:
11. Կարող ես դիտել այս տեսանյութերը:
Կատարած աշխատանք-Հասմիկ Հակոբյան

Նախագիծ 3. Ամանորյա Բյուջե 
 Նախագիծը նախատեսված է 4-6-րդ դասարանցիների համար:
Յուրաքանչյուր սովորող հաշվարկում է, թե ինչքան ծախս են  արել Ամանորին: Սովորողները կազմում են Ամանորյա ծախսերի բյուջե,  յուրաքանչյուրն  իր ընտանիքի համար: Նախագծի ընթացքը՝

Նկարագրություն:
Աշխատանքը կատարում ենք power point ծրագրով:
Սիրելի սովորող, առաջին էջում նշիր  քո անուն, ազգանունը, դպրոցը, դասարանը, աշխատանքի վերնագիրը:

1. Նոր տարվա առաջին օրը  շաբաթվա ի՞նչ  օր է եղել:
2. Նոր տարվա տոնախմբության համար մենք ծախսել ենք  __________ գումար (եթե գումարի չափը չգիտես, կարող ես ընտանիքիդ անդամներից որևէ մեկին հարցնել կամ ինքդ գրիր մոտավոր թիվը):
3. Ես  Ամանորին ստացել եմ այս նվերները, նշիր_________________կարող ես նաև նկարել, գրիր յուրաքանչյուրի արժեքը (եթե չգիտես, ինքդ հորինիր նոր գին), հաշվիր բոլոր նվերներիդ ընդհանուր գումարը:
4. Ինչ նվերներ ես գնել ընկերներիդ կամ բարեկամներիդ համար, նշիր-________________, կարող ես նաև նկարել, , գրիր յուրաքանչյուրի գինը, հաշվիր ընդհանուր գումարը:

5.Ես Ձմեռ պապիկից ստացել եմ այս նվերը, նշիր ի՞նչ է------------------, որի գինը ----------------գումար է, կարող ես նկարել:

6.Համեմատիր  4-րդ, 5-րդ առաջադրանքներում ստացած թվերը:
7. Կազմիր աղյուսակ հետևյալ կերպ, ձախ կողմում նշիր քո ամենամտերիմ ընկերներից  5  սովորողի անուն, իսկ յուրաքանչյուրի անվան դիմաց գրիր, թե ինչքա՞ն է կազմել նրանց ամանորի ծախսը: Ով՞ է ամենաշատը ծախսել, գրիր անունը:
8. Հորինիր  ամանորյա խնդիրներ, գոնե գինգ հատ:
9. Գրիր այսօրվա ամսաթիվը, հաշվիր, թե  քանի ժամ է անցել Նոր տարին սկսվելուց ի վեր:
10. Աշխատանքդ ավարտիր մի քանի հետաքրքիր փաստեր գտնելով ամանորի մասին:
Պատրաստածդ ուսումնական նյութը ուղարկիր իհ հասցեին՝ l.hakobyan@mskh.am

Մասնակից սովորողներ
Արեն Կարսեցյան
Նարեկ Սուքիասյան
Անժելա Դադոյան






0 коммент.:

Отправка комментария