вторник, 8 января 2019 г.

Հունվարյան ուսումնական ճամբար, օր երկրորդ

Չորեքշաբթի

9:00-9:30-ընդհանուր պարապմունք
09:30-10:10-նախագիծ
10:10-11:00-պար
11:05-11:55խեցեգործություն
12:00-12:40 նախագիծ
12:40-13:00 ընդմիջում
13:00-14:00 մարզական

Նախագիծ -Մեբիուսի ժապավեն
Աշխատանքը նախատեսված է 6-8 րդ դասարանցիների համար: Մեբուսի ժապավենը իրենից ներկայացնում է
 երկու ծայրերը ոչ թե ուղիղ երեսով սոսնձված ժապավեն, այլ  հակառակ երեսով: Սովորողները հետաքրքիր բացահայտումներ կկատարեն ուսումնասիրելով այս ժապավենը: Այն հնարավորություն կտա սովորողներին  էլ ավելի շատ սիրել մաթեմատիկան: Կկատարեն հետազոտական աշխատանք, կգտեն հետաքրքիր փաստեր Մեբուսի ժապավենի մասին,  կկատարեն թարգմանություններ,աշխատանքը նախատեսվում է  նաև ՍՈՎՈՐՈՂ-ՍՈՎՈՐԵՑՆՈՂ  նախագծի շրջանականերում ծանոթացացնել  կրտսեր  դպրոցի երեխաներին  (Արևելյան դպրոց): Լավագույն աշխատանքները կներկայացվեն Բնագիտատեխնիկական ստուգատեսին:

Ընթացքը:

1. Գտիր հնարավորինս շատ տեղեկություններ Մեբիուսի ժապավենի մասին:
2. Փորձիր ինքդ պատրաստել Մեբիուսի ժապավեն:
3.Մեբիուսի ժապավենը  ուղիղ գծով մատիտով բաժանիր երկու հավասար  մասերի, ի՞նչ արդյունք ստացար, նշիր:
4. Քանի՞ երես ունի Մեբիուսի ժապավենը:
5. Փորձիր մկրատով կտրել Մեբուսի ժապավենը նախապես տարած գծի երկայնքով, տես երրորդ կետը:
6. Մեբիուսի ժապավենի վրա մատիտով նշիր    1/3  հաստությամբ գիծ:Կտրիր շերտը այդ գծով, ի՞նչ ստացար:
7. Մեբուսի ժապավեն պատրաստիր նախապես երկու անգամ ոլորելով:
8. Կտրիր Մեբիուսի կրկնակի ոլորած  ժապավենը նախապես գծած մեջտեղի գծով, ի՞նչ ստացար, իսկ եթե երեք անգամ ոլորե՞ս:
9. Պատրաստիր հարցեր Մեբիուսի ժապավենի վերաբերյալ:
9. Պատրաստիր տեսաֆիլմ` այս կետերը ներառելով:
10. Տեղադրիր աշխատանքը բլոգում, ներկայացրու ստուգատեսին:
11. Կարող ես դիտել այս տեսանյութերը:


  1. 24 տետրը 120գ են կշռում։ Նման քանի՞ տետր է կշռում 180գ ։
  2. 5 մարդ 1 աշխատանքը 8 օրում կատարեցին։ Նույն աշխատանքը 20 մարդը քանի՞ օրում կկատարեն։
  3.  8 միանման  գրքույկները 144 դրամ արժեն։ Այդպիսի 39 գրքույկը որքա՞ն կարժենա։
  4. Նույն արագությամբ աշխատող 2 օպերատոր, օրական 8 ժամ աշխատելով, 3 օրում 600 էջ են մուտքագրում։ Ամեն էջում 32 տող կար, ամեն տողում ՝ 50 նիշ։ Մի օպերատորը 4 օրում , օրական  7 ժամ աշխատելով, քանի՞ էջ կմուտքագրի, եթե նոր էջում 70 տող պետք է լինի և ամեն տողում ՝ 40 նիշ։


0 коммент.:

Отправить комментарий