суббота, 18 мая 2019 г.

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երրորդ փուլը

   Մայիսի 17-ին կայացավ  «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» մաթեմատիկական խաղ-մրցույթի  երրորդ փուլը, որին  մասնակցում էին կրթահամալիրի ութերորդցիները և  մեր հրավերքով  Արարատի մարզի թիվ 3 դպրոցի  մի խումբ սովորողներ:
Այս անգամ խաղի մասնակիցների  թիվը շատացել էր ոչ  միայն հյուրերի մասնակցությամբ,  այլ նաև Միջին դպրոցի  սովորողների  ցանկությամբ. նրանք որոշեցին   կազմել  ավելի մեծ խմբեր՝ յուրաքանչյուր խմբում ընդգրկելով 5-6  մասնակից:
Խաղի  բոլոր մասնակիցները շատ ոգևորված էին, սրահում շատ աշխույժ մթնոլորտ էր, թիմային քննարկում. այնքան էին տարվել խնդիրներով, որ ի զարմանս ինձ, վերջում, սովորության համաձայն, մոռացան   պահանջել իրենց հասանելիք միլիոնը:  Առաջատար խմբեր  դարձան 8-1, 8-2, 8-3  դասարանների  սովորողները:
Խաղի հարցերը կազմված էին   emath.mskh.am կայքի մաթեմատիկական  ֆլեշմոբի տարբեր մակարդակների  խնդիրներից, որոնք լրամշակել էինք  ես և Ներսիսյան  Լուսինեն:  Մեկ խաղ նախատեսել ենք նաև ճամբարային գործունեության ժամանակ։ Հուսով ենք՝ այդ անգամ մեր հյուրերը կլինեն ավելի շատ, իսկ  խնդիրները՝  էլ ավելի հետաքրքիր:
Մասնակից Անի Արղությանի կարծիքը խաղի մասին   տե՛ս  իր բլոգում:
Խաղը տե՛ս այստեղ...




0 коммент.:

Отправка комментария