воскресенье, 2 июня 2019 г.

Հունիսի 3, ուսումնական ճամբար

Օրակարգ՝
09.00-09.15-Առավոտյան ընդհանուր պարապմունք
09.15-09.30-հարսանեկան ֆլեշմոբեր
09.30-10.05-նախագիծ
10.10-10.55-նախագիծ
11.05-11.50-երգ
11.55-12.35-նախագիծ
12.55-13.35- մարզական


Այսօրվա մեր աշխատանքների մասին:

Շատ կարևոր:
1.
Սիրելի ճամբարական, ձեր գործունեությունը գնահատվելու և ստուգվելու է մանկավարժական լաբորատորիայի և Բուշ Լուսինեի կողմից: Խնդրում եմ, որպեսզի ավելորդ բարդություններ չառաջանան, ձեր բլոգում հրապարակեք  չորրորդ ուսումնական շրջանի՝ ճամբարի հակիրճ պատումը  առաջին շաբաթվա մասին: Հղումը ուղարկում եք ինձ:

2. Միլենային, Սվետլանային, Օֆելյային:

Սիրելիներս, ուղարկեք մաթ. ֆլեշմոբի խնդիրներից պատրաստած փաթեթը:
Սիրլեի օֆելյա, ուղարկիր օլիմպիադայի մասնակիցների վերլուծությունը:


3. Բաց թողած թեմաներ, անհասկանալի հարցեր սովորողների կողմից:
Դասագիրք՝ 7-րդ դասարան
   Հանրահաշիվ՝ դասագիրք, երկրաչափության դասագիրքը:

Դասագիրք՝ 6-րդ դասարան
Դասագիրք՝ 5-րդ դասարան


4. Խնդիրներ բոլորի համար:

Առաջադրանք 1.
5 ընկերուհիներ հանդիպեցին  և յուրաքանչյուր զույգը մեկ անգամ գրկախառնվեց: Քանի՞ գրկախառնություն եղավ:

Առաջադրանք 2.
Քառակուսու կողմը 6 սմ է, անկյունագծերը քառակուսին բաժանում են 4 հավասար եռանկյունների: Գտեք յուրաքանչյուրի մակերեսը:

Առաջադրանք 3.
Գտեք ամենափոքր բնական թիվը, որի թվանշանների գումարը 100 է:

Առաջադրանք 4.
3, 7, 19, 55, ... հաջորդականությունում թվերը գրված են որոշակի օրինաչափությամբ: Գտեք այդ օրինաչափությունը  և գրեք հաջորդ թիվը:

Առաջադրանք  5.Այգու ամբողջ հողակտորը 5000 հեկտար է, որը հայրը պիտի բաժաներ 3 որդիների միջև: Մեծ որդուն տվեց ամբողջի 2/5 մասը, միջնեկ որդուն՝ մնացածի 1/5-մասը: Եվ մնացածը տվեց փոքր որդուն: Քանի՞ հեկտար բաժին հասավ փոքր որդուն:
Առաջադրանք 
6. Արամենց  ուղղանկյունաձև բակը անհրաժեշտ է ցանկապատել: Ընդ որում, բակի լայնությունը 8 մ-ով պակաս է երկարությունից: Քանի՞ մետր ցանկապատ է պետք, եթե հայտնի է, որ բակի երկարությունն արտահայտվում է 12-ի եռապատիկին հավասար թվով:

Առաջադրանք 7.
 Տուփում կա 5 կանաչ, 2 կարմիր, 7 կապույտ մատիտ։ Առանց նայելու ամենաքիչ քանի՞ մատիտ հանենք, որ գոնե մեկ կապույտ մատիտ դուրս գա։

Առաջադրանք 8.
Երկու հաջորդական ամբողջ թվերի գումարը  45 է, գտիր յուրաքանչյուրը:

Խնդիրներ լուցկու փայտիկներով՝
Առաջադրանք 1.
Տեղափոխելով 4 լուցկու հատիկ՝ կացնի նկարից ստացիր 4 եռանկյուն՝

Առաջադրանք 2.
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։


Առաջադրանք3.
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
Առաջադրանք 4.
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
Առաջադրանք 5.
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։
Առաջադրանք 6.
Տեղաշարժելով 1 լուցկու հատիկ, ստացիր ճիշտ հավասարություն։

Առաջադրանք 7.
Նկարում լուցկիներով պատկերված է եղջերու։ 2 լուցկու հատիկ տեղաշարժի'ր այնպես, որ եղջերուն հակառակ կողմ նայի։
Առաջադրանք 8.
Տեղաշարժի'ր լուցկու 3 հատիկ այնպես, որ ձկնիկը հակառակ ուղղությամբ լողա։








0 коммент.:

Отправка комментария